Լուկրեցիա Արանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկրեցիա Արանա
Ի ծնե անունիսպ.՝ Lucrecia López de Arana y Fernández[1] և կատ.՝ Lucrecia López de Arana y Fernández
Ծնվել էնոյեմբերի 23, 1867(1867-11-23)[2][3]
Արո, Ռիոխա, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Մահացել էմայիսի 9, 1927(1927-05-09)[4][3] (59 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
ԳերեզմանՍան Խուստո գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո և կոնտրալտո
Գործիքներվոկալ
ԱմուսինՄարիանո Բենլիուրե[5]
 Lucrecia Arana Վիքիպահեստում

Լուկրեցիա Արանա (իսպ.՝ Lucrecia Arana, նոյեմբերի 23, 1867(1867-11-23)[2][3], Արո, Ռիոխա, Իսպանիա - մայիսի 9, 1927(1927-05-09)[4][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի սոպրանո-կոնտրալտո։ Ունեցել է յուրահատուկ ձայն։ Հանդես է եկել սարսուելա ժանրում[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկրեցիա Արանան ծնվել է Իսպանիայի Արո քաղաքում 1871 թվականին։ Արանայի հայրը մահացել է Կառլական երրորդ պատերազմի ժամանակ, երբ աղջիկը հազիվ մեկ տարեկան է եղել։ Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Մադրիդ՝ ժամանակի լավագույն ուսուցիչների մոտ երգի դասեր առնելու նպատակով։ Բեմելը կայացել է 1887 թվականին, տասնհինգ տարեկան հասակում, երբ փոքրիկ դերով Մադրիդի «Circo Price» թատրոնում հանդես է եկել «La mascota» ներկայացման մեջ։ Ջուլիան Ռոմեայի թատերախմբի հետ ներկայացումներով հանդես է եկել Իսպանիայի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև իր հայրենի՝ Արո քաղաքում։ 1896-1898 թվականներին ներկայացումներով հանդես է եկել Մադրիդի Սարսուելա թատրոնում[8]։ Բեմը թողել է 1908 թվականին իսպանացի քանդակագործ Մարիանո Բենյիլուրեի հետ ամուսնանալուց հետո։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է կաթվածից, 1927 թվականին, իր տանը։ Թաղված է Մադրիդի Սան Խուստո գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ քանդակագործ Մարիանո Բենյիլուրեն, կնոջ պատկերով ստեղծել է մեդալ, որով պարգևատրվում են Մադրիդի թագավորական կոնսերվատորիայի առաջատար երգիչները։

1979 թվականին Արո քաղաքի փողոցներից մեկը, որը մինչև 1937 թվականը կոչվել է Անկախության փողոց, այնուհետև կրել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի անունը, անվանակոչվել է Լուկրեցիա Արանայի անունով։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ateneo (1910). Ateneo (Madrid, 1906-1912) (Public domain ed.).
  • Gans, D. Richard (1902). Por esos mundos. Vol. Issue 84-89 (Public domain ed.).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատմության արքայական ակադեմիա — 1738.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0001024419&page=4
  5. https://www.larioja.com/culturas/lucrecia-arana-musa-20171011003605-ntvo.html
  6. Gans, 1902, էջ 524
  7. Ateneo, 1910, էջ 51
  8. «Sección de espectáculos» (PDF). Año XXXII (11352). Madrid: El Imparcial. 1898 թ․ նոյեմբերի 29: 3. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկրեցիա Արանա» հոդվածին։