Լուկաս Պապադեմոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Լուկաս Պապադեմոս | |
| Λουκάς Παπαδήμος | |
| Հունաստանի 186-րդ վարչապետ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | Նոյեմբերի 11, 2011թ. |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | Մայիսի 16, 2012թ. |
| Կուսակցություն՝ | Անկուսակցական |
| Նախորդող՝ | Գեորգիոս Պապանդրեու |
| Հաջորդող՝ | Պանագիոտիս Պիկրամենոս |
| Ծննդյան օր՝ | 11 հոկտեմբերի 1947 |
| Ծննդավայր՝ | |
Լուկաս Պապադեմոս (հուն.` Λουκάς Παπαδήμος, ծնվ.` հոկտեմբերի 11, 1947թ.) հույն տնտեսագետ, ով 2011թ.-ի նոյեմբերի 11-ին ընտրվել է Հունաստանի վարչապետ և պաշտոնավարել է մինչև 2012 թ.-ի մայիսի 16-ը: Մինչ վարչապետ ընտրվելը` Պապադեմոսն եղել է Հունական բանկի կառավարիչը (1994-2002), ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահը (2002-2010):
Պապադեմոսը համարվում է մակրոէկոմոնիկայի ոլորտում Եվրոպայի առաջատար մասնագետներից մեկը, ինչի համար էլ նախկին վարչապետի հրաժարականից հետո նա ընտրվեց որպես վարչապետ` Հունաստանը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար: