Լուիս Փեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Փեյն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1873(1873-01-13)[1]
ԾննդավայրՓենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 14, 1953(1953-08-14)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանWoodland Cemetery and Arboretum[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
ԱմուսինՏիկին Լեսլի Քարթեր
 Louis Payne Վիքիպահեստում

Լուիս Փեյն, նաև հայտնի որպես Լու Փեյն (հունվարի 13, 1873(1873-01-13)[1], Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 14, 1953(1953-08-14)[1], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համր և հնչուն կինոյի, ինչպես նաև թատրոնի ամերիկացի դերասան։ Դերասանական կարիերան սկսել է Բրոդվեյում 1900-ականների առաջին տասնամյակում, երբ դերակատարմամբ հանդես է եկել 1900 թվականին Մանհեթենի թատրոնում բեմադրված բրոդվեյյան «Her Majesty, the Girl Queen of Nordenmark» պիեսում[3]։

1906 թվականին ամուսնացել է հայտնի դերասանուհի տիկին Լեսլի Քարթերի հետ, որն իրենից տասնհինգ տարով մեծ էր և ամուսնացած է մնացել նրա հետ մինչև վերջինիս մահը 1937 թվականին։

Կինոյում դեբյուտը կատարել է 1915 թվականին «Դյու Բարի» ֆիլմում, որից հետո Հոլիվուդում իր 35 տարվա կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, ինչպես նաև կատարել բազմաթիվ բեմադրություններ[4][5]։

1940 թվականին, Քարթերի մահից երեք տարի անց, Warner Bros. կինոընկերությունը նկարահանել է նրա կենսագրության վրա հիմնված «Կարմրահեր տիկինը» ֆիլմը, որտեղ Փեյնը հանդես է եկել որպես տեխնիկական խորհրդատու[6]։ Շարունակել է փոքր դերերով հանդես գալ մինչև 1940-ական թվականները։ Վերջին ֆիլմը, որում Փեյնը նկարահանվել է, եղել է 1951 թվականի էպիկական «Յո երթա՞ս»-ը, որտեղ մարմնավորել է Հիսուսի 12 առաքյալներից մեկին[7]։ Վախճանվել է 1953 թվականի օգոստոսի 14-ին, Կալիֆոռնիա նահանգի Վուդլենդ Հիլս քաղաքում։ Հուղարկավորվել է կնոջ մոտ՝ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի Վուդլենդ գերեզմանատանը[8]։

Ֆիլմագրաթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ըստ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի տվյալների)[4]

  • Դյու Բարի (1915)
  • Ենթակա է վաճառքի (1924)
  • Վստահելի պողպատի նման (1924)
  • Ալիսա Մերի Ֆլին (1925)
  • Ինչպես ուզում է մարդը (1925)
  • Սիրախաղի ճակատագիրը (1925)
  • Սուտ խոսող տիկինը (1925)
  • Վերջին հրատարակությունը (1925)
  • Միակ բանը (1925)
  • Մենք ժամանակակիցներս (1925)
  • Կույր աստվածուհին (1926)
  • Օտարականը (1926)
  • Երեքնուկի արատտը (1926)
  • Կնոջ սիրտը (1926)
  • Բրոդվեյյան խելագարություն (1927)
  • Արքայից արքա (1927)
  • Սնափառություն (1927)
  • Մտրակը (1928)
  • Էվանգելինա (1929)
  • 'Մեծ նորություն (1929)
  • Կես դրույքով կինը (1930)
  • Հիմա կասեմ (1934)
  • Հպարտություն և նախապաշարմունք (1940)
  • Տեսեք, թե ով է ծիծաղում (1941)
  • Կառավարության աղջիկը (1944)
  • Երկնային օրեր (1944)
  • Կինը պատուհանի մոտ (1944)
  • Բիլլի Ռոսսի ադամանդե պայտը (1945)
  • Սկսած այսօրվանից (1946)
  • Ժաննա դ'Արկ (1948)
  • Լասիի մարտահրավերը (1949)
  • Իմ արգելված անցյալը (1951)
  • Յո երթա՞ս (1951)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Louis PayneInternet Broadway Database.
  2. https://www.findagrave.com/memorial/196988021/william-l-payne
  3. «Her Majesty, the Girl Queen of Nordenmark». Internet Broadway Database. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 «Louis Payne». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «Louis Payne: biography». Allmovie.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. «Lady with Red Hair». American Film Institute. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «Quo Vadis». American Film Institute. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. Clinton, Craig (2006). Mrs. Leslie Carter, A Biography of the Early Twentieth Century American Stage Star. McFarland Publishing.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Փեյն» հոդվածին։