Լորիկ Ցանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Լորիկ Ցանա
Lorik cana.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Լորիկ Ցանա
Քաղաքացիությունը Ալբանիա Ալբանիա

Ֆրանսիա Ֆրանսիա

Ծննդյան թիվ   1983, հուլիսի 27
Ծննդավայր   Պրիշտինա,

ՀՍՖՀ

Հասակ 185 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 27
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2005

2005—2009

2009—2010

2010-2011

2011-մինչ հիմա

Ֆրանսիա ՊՍԺ

Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել)

Անգլիա Սանդերլենդ

Թուրքիա Գալաթասարայ

Իտալիա Լացիո

69 (2)

122 (6)

31 (0)

24 (1)

39 (2)   

Ազգային հավաքական
2003-մինչ հիմա Ալբանիա Ալբանիա 54 (1)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Լորիկ Ցանա (ալբաներեն՝ Lorik Cana, հուլիսի 27, 1983թ.), ալբանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իտալական «Լացիո» ակումբի և Ալբանիայի ազգային հավաքականի խաղացող է։

Կարիերա[խմբագրել]

Ցանան ծնվել է Կոսովոյում, բայց դեռ փոքր տարիքում նրան տեղափոխել են Շվեյցարիա։ Մինչև 2000 թ. նա հանդես է եկել շվեյցարական «Լոզաննա» ակումբում, իսկ հետո տեղափոխվել է ՊՍԺ։ 2003/04 մրցաշրջանի ընթացքում Ցանան համարվում էր այդ ակումբի կարևորագույն խաղացողներից մեկը։ Այդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղերում նա հեղինակեց 1 գոլ, իսկ իր թիմը կարողացավ նվաճել երկրի գավաթը, իսկ առաջնությունում գրավեց երկրորդ տեղը։ Հաջորդ տարին ևս հաջող էր ընթանում ՊՍԺ-ում մինչև մարզչի փոփոխությունը, ինչը Ցանային ստիպեց տեղափոխվել մեկ այլ ֆրանսիական ակումբ։ Այդ ակումբը Մարսել քաղաքի թիմն էր՝ «Օլիմպիկը»։ Ցանան նոր թիմում իրեն հիանալի էր դրսևորում և 2007թ. ամռանը նա դարձավ իր թիմի ավագը։

2011 թ. հունիսին իտալական «Լացիո» ակումբը առաջարկություն արեց «Օլիմպիկին»։ Ըստ այդ առաջարկության՝ Ցանայի դիմաց «Լացիոյի» հիմնական դարպասապահ Մուսլերան պիտի տեղափոխվեր «Օլիմպիկ»։ 2011 թ. հուլիսի 8-ին Ցանան տեղափոխվեց «Լացիո»։ 2011 թ. օգոստոսի 25-ին նա անցկացրեց մեկնարկային հանդիպումն իր նոր թիմի կազմում։ Դա 2011/12 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի հանդիպում էր, և «Լացիոյի» մրցակիցը մակեդոնական «Ռաբոտնիչկի» ակումբն էր։

Նվաճումներ[խմբագրել]

• Ֆրանսիայի գավաթակիր - 2003/04

• Իտալիայի գավաթակիր - 2012/13

Ալբանիայի լավագույն ֆուտբոլիստ - 2004, 2005, 2009

Հղումներ[խմբագրել]

Լորիկ Ցանան uk.eurosport.yahoo.com կայքում

Լորիկ Ցանան www.om.net կայքում