Լորեյն Թուսեն
Լորեյն Թուսեն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Տրինիդադ, Տրինիդադ և Տոբագո |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Լորեյն Թուսեն (անգլ.՝ Lorraine Toussaint, ապրիլի 4, 1960, Տրինիդադ, Տրինիդադ և Տոբագո), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է Lifetime-ի «Այժմ ցանկացած օր» սերիալում (1998-2002) խաղացած իր Ռենե Ջեքսոն դերի շնորհիվ։ Թուսենը կանոնավոր դերեր է ունեցել նաև «Ջորդանի հետաքննությունը» (2002-2003) և «Փրկեք Գրեյսին» (2007-2010) սերիալներում, իսկ 2012 թվականին Ավա Դյուվերնեյի «Կես ճանապարհին ոչ մի տեղ» կինոֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ 2014 թվականին Թուսենը Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալի երկրորդ եթերաշրջանում խաղացել է հիմնական չարագործի՝ Իվոն «Վի» Պարկերի դերը, որը նրան բերել է քննադատների համակրանքը։ Հետո Թուսենը նկարահանվել է Դյուվերնեյի ևս մեկ ֆիլմում՝ «Սելմա»-ում՝ խաղալով իրավապաշտպանուհի Ամելի Բոյնթոնի դերը։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորեյն Թուսենը ծնվել է Տրինիդադ կղզում, բայց 10 տարեկան հասակում մոր հետ տեղափոխվել է Բրուքլին[1]։ 1978 թվականին գեղարվեստի բակալավրի աստիճանով ավարտել է High School of Performing Arts-ը[2][3], իսկ հետո ընդունվել է Ջուլիարդի դպրոց, որտեղ նրա համադասարանցին եղել է Պենի Ջոնսոնը[4]։
Թուսենն առավել հայտնի է երկու կանանց (սպիտակամորթ տնային տնտեսուհի Մերի Էլիզաբեթ Սիմսի, որի դերը խաղացել է Էնի Փոթսը, և աֆրո-ամերիկացի փաստաբան Ռենե Ջեքսոնի, որի դերը խաղացել է Թուսենը) ընկերության մասին պատմող «Այժմ ցանկացած օր» հեռուստասերիալում խաղացած իր դերերով։ Սերիալում նաև պատկերված է հավասար իրավունքների համար պայքարը և խտրականության վերացումը, որին ակտիվ մասնակցել է Ռենեի հայրը։ Նա սերիալում նկարահանվել է նրա հեռարձակման ողջ եթերաշրջանի ընթացքում (1998-2002)։ Նաև նկարահանվել է «Ջորդանի հետաքննությունը» (2002-2003) և «Փրկեք Գրեյսին» (2007-2010) սերիալներում։ Բացի դրանից, նա պարբերաբար հայտնվել է «Օրենք և կարգ», «C.S.I.: Հանցագործության վայրը» և «Տգեղ աղջիկ» սերիալներում։
2012 թվականին Լորեյն Թուսենը Ավա Դյուվերնեյի «Կես ճանապարհին ոչ մի տեղ» կինոֆիլմում խաղացած երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի[5] և արժանացել է հենց Էլֆրի Վուդարդի գովասանքին[6]։ 2013 թվականին Թուսենը նկարահանվել է «Մարմնի հետաքննություն» սերիալի երրորդ եթերաշրջանի չարագործի դերում[7], իսկ հետո «Ֆոսթերներ» սերիալում սկսել է խաղալ հերոսուհի երի Սոմի իշխող մոր դերը[8]։ «Այժմ ցանկացած օր» սերիալի ավարտից տասներեք տարի անց շոուի ժամանակ նա էկրանում վերամիավորվել է Էնի Փոթսի հետ։
2014 թվականին Թուսենը Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում կատարել է Իվոն «Վի» Պարկերի դերը[9][10]։ Երկրորդ եթերաշրջանում խաղացած անհաշտ ախոյանի դերի համար ստացել է քննադատների գովասանքը[11][12][13]։ Նույն թվականին Ավա Դյուվերնեյի «Սելմա» պատմական դրամայում հրավիրվել է կատարելու Ամելի Բոյնթոնի (Ալաբամայում առաջին աֆրոամերիկացի կինը, որը քվեարկվել է կոնգրեսում) դերը[14][15]։ Շուտով նա հրավիրվել է ABC-ի «Հավերժություն» սերիալի գլխավոր դերերից մեկը կատարելու համար[16]։ Սերիալը փակվել է 2015 թվականի մայիսին՝ առաջին եթերաշրջանից հետո։
2015 թվականին Թուսենը «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում խաղացած դերի համար շահել է «ԱՄՆ դերասանների գիլդիա» և «Հեռուստատեսության քննադատների ընտրություն» (դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար) մրցանակները[17][18]։ Նույն թվականին «Փախուստ դեպի կղզի» ռոմանտիկ դրամայում խաղացել է իր առաջին նշանավոր կինոդերը։ Ֆիլմում խաղացել է սենատորի ծերացող որբևայրու դերը, որը երիտասարդ տղամարդու հետ սկսում է կուրորտային սիրավեպ[19]։ Նա նաև նկարահանվել է «Սոֆին և ծագող արևը» (Մարգո Մարտինդեյլի և Դայան Լադի հետ) և «Սերը հարվածում է ռիթմից», որը երգչուհի Ազիլիա Բենքսի համար առաջնաելույթային ժապավենում[20][21][22]։ 2015 թվականի հունիսին հրավիրվել է Fox-ի «Ռոուզվուտ» սերիալի գլխվոր կերպարի մոր դերի համար[23]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1989 | Արջորսները | Breaking In | Դելֆինա | |
1991 | Հուդզոնի ճուռակ | Hudson Hawk | Էկմոնդ Ջոյ | |
1993 | Վերադարձ չկա | Point of No Return | Բեթ | |
1994 | Իր երեխաների մայրը | Mother’s Boys | Ռոբերտի դոցենտ | |
1994 | Սրտի արյունահոսություն | Bleeding Hearts | Էնիդ Շեպերդ | |
1995 | Վտանգավոր մտքեր | Dangerous Minds | Իռեն Ռոբերտս | |
1998 | Սև շուն | Black Dog | Էյվերի | |
1998 | Բռնաբարություն | Jaded | Քերոլ Բրոքեր | |
2001 | Երկինքը ոտքերի տակ | The Sky Is Falling | Ջենի | |
2009 | Մենակատարը | The Soloist | Ֆլո Էյերս | |
2012 | Կես ճանապարհին ոչ մի տեղ | Middle of Nowhere | Ռուտ | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Ազատ ոգի» մրցանակի անվանակարգ
Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Black Reel Award»-ի անվանակարգ |
2014 | Անհայտ աղջիկ | Undiscovered Gyrl | բժիշկ Շերման | |
2014 | Սելմա | Selma | Ամելիա Բոյթոն Ռոբինսոն | |
2015 | Փախուստ դեպի կղզի | Runaway Island | Նաոմի Հոլոուեյ | |
2015 | Սուրբ Ծնունդ | Xmas | ||
2016 | Սոֆին և ծագող արևը | Sophie and the Rising Sun | Սալոմա Ուիթմոր | |
2016 | Սերը հարվածում է ռիթմերով | Love Beats Rhymes | Նիշել |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեկ կյանք ապրելու համար (ցերեկային սերիալ, 1988)
- Օրենք և կարգ (7 էպիզոդ, 1990-1994, 2003)
- Where I Live (կանոնավոր դեր, 21 էպիզոդ, 1993)
- Amazing Grace (կանոնավոր դեր, 5 էպիզոդ, 1995)
- Leaving L.A. (կանոնավոր դեր, 6 էպիզոդ, 1995)
- Այժմ ցանկացած օր (կանոնավոր դեր, 88 էպիզոդ, 1998-2002)
- Ջորդանի հետաքննությունը (կանոնավոր դեր, 12 էպիզոդ, 2002-2003)
- C.S.I.: Հանցագործության վայրը (3 էպիզոդ, 2006-2007)
- Տգեղ աղջիկ (6 էպիզոդ, 2007)
- Փրկեք Գրեյսին (կանոնավոր դեր, 43 էպիզոդ, 2007-2010)
- Գիշերային ուրբաթի լույսերը (6 էպիզոդ, 2009-2011)
- Մարմնի հետաքննություն (4 էպիզոդ, 2013)
- Ֆոսթերներ (2013-2018)
- Նարնջագույնը նոր սևն է (12 էպիզոդ, 2014)
- Հավերժություն (կանոնավոր դեր, 21 էպիզոդ, 2014-2015)
- Ռոուզվուդ (կանոնավոր դեր, 2015-2017)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lorraine Toussaint». Gale Contemporary Black Biography. Answers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lorraine Toussaint biography». All Movie Guide. The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Alumni News». Juilliard School. 2003 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Gussow, Mel (1982 թ․ ապրիլի 29). «Juilliard Theater Students Put On 'Love's Labor's Lost'». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Anthony Breznican (27 ноября 2012). «'Moonrise Kingdom' and 'Silver Linings Playbook' lead Indie Spirit noms». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Anthony Breznican (19 декабря 2012). «CONSIDER THIS: Alfre Woodard on the lovelorn 'Middle of Nowhere'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Lesley Goldberg (12 ноября 2012). «'Body of Proof' Puts Lorraine Toussaint on the Case (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Billy Nilles (24 апреля 2013). «'The Fosters' casting scoop: Lorraine Toussaint joins upcoming ABC Family series». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Lorraine Toussaint Joins Cast Of 'Orange Is The New Black' Season 2 | Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «"V Is For Vicious" In New Poster For Lorraine Toussaint's 'Orange Is The New Black' Character|Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Joe Reid (9 июня 2014). «Five Essential Performances by 'Orange Is the New Black' Standout Lorraine Toussaint». The Wire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Sandra Gonzalez (9 июня 2014). «'Orange Is the New Black' Finale Recap — And Season 2 Awards!». Mashable. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Chris Harnick (9 июня 2014). «The Five Most Heartbreaking Moments From Orange Is the New Black Season Two». E! Online. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «It's A 'Middle of Nowhere' Reunion! Lorraine Toussaint Will Play Amelia Boynton In Ava DuVernay's 'Selma'|Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
- ↑ wilsonmorales (2014 թ․ ապրիլի 22). «Lorraine Toussaint Reunites With Ava DuVernay In MLK Drama 'Selma' | blackfilm.com/read». Blackfilm.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Michael Slezak (7 июля 2014). «OITNB Star Joins ABC's Forever as Series Regular». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Variety Staff. «Critics' Choice Television Awards Winners 2015 — Full List - Variety». Variety. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «SAG-AFTRA Honors Outstanding Film and Television Performances at the 21st Annual Screen Actors Guild Awards®». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «'Runaway Island' Premieres at American Black Film Festival». NBC News. 12 июня 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Tambay A. Obenson (2015 թ․ մայիսի 6). «Lorraine Toussaint, Aisha Hinds & Thomas Q. Jones Headlin - Shadow and Act». Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Jai Tiggett (2015 թ․ մայիսի 11). «Interview: Lorraine Toussaint On Commitment To Characters - Shadow and Act». Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Mike Fleming Jr. «Rapper Azealia Banks To Star In Lionsgate Feature 'Coco' - Deadline». Deadline. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Orange Is the New Black's Lorraine Toussaint Is Already Moving on—Get Details on Her New Role!». E! Online. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորեյն Թուսեն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Թատրոնի դերասանուհիներ