Լոռիս
Ավան | |||
---|---|---|---|
Լոռիս | |||
ռուս.՝ Лорис | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Հիմնադրված է | 1888 թ. | ||
Այլ անվանումներ | Զոնալնի | ||
Տվյալ կարգավիճակում | 1977 թվականից | ||
Մակերես | 0,721[1] կմ² | ||
ԲԾՄ | 36 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 3565 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 861 | ||
Փոստային դասիչ | 350060 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 401 655 001 | ||
|
Լոռիս (ռուսերեն՝ Лорис), ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում։ Մտնում է Կրասնոդարի համայնքային կազմավորման Կարասունսկի ներքաղաքային օկրուգի կազմի մեջ։ Գտնվում է Կրասնոդարից 12 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 36 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2002 թվականի տվյալների, ավանն ուներ 2912 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ արդեն ապրում էր 3565 մարդ։
Ավանում գործում է միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն, պոլիկլինիկա և թռչնաբուծական ֆաբրիկա։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1888 թվականին և կոչվել ի պատիվ Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար, գեներալ-նահանգապետ Միքայել Լոռիս-Մելիքովի։
1977 թվականին ստացել է ավանի կարգավիճակ և նրան տրվել է Զոնալնի անվանումը։ Ավանն իրենից ներկայացնում էր ագրարային համալիրի գիտա-արտադրական բազա։
2011 թվականին կրկին վերանվանվել է Լոռիս։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Генеральный план муниципального образования город Краснодар, утверждённый решением городской Думы Краснодара от 26.01.2012 г. №25 п.15 . Таблица 17.5.1 Баланс проектируемой территории населенных пунктов пригородной зоны г.Краснодара с учетом прирезки территорий по общественным слушаниям
- ↑ 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ (ռուս.)