Լոնդոնի թանգարան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի թանգարան (անգլ.՝ Museum of London), թանգարան Լոնդոնում, որը նվիրված է նրա պատմությանը:
Թանգարանը բացվել է 1976 թվականին Լոնդոնի քաղաքային խորհրդի պատվերով: Այն գտնվում է Բարբիքանում, անմիջապես Լոնդոնի պատի հարևանությամբ, ոչ այնքան հեռու Սուրբ Պողոսի տաճարից: Ցուցանմուշների մի մասը բերված է Հիլդհոլից և Քենսինգթոնյան պալատից:
Ներկայումս թանգարանը ունի բավականին արժեքավոր ցուցանմուշներ, որոնք վերաբերվում են Լոնդոնի պատմությանը` անտիկ դարերից մինչև 20-րդ դար: