Լոլիկի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլիկի թանգարան
իտալ.՝ Museo del pomodoro
Տեսականշարժ գույք, մասնագիտացված թանգարան և Q124830284?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԿոլեքիո[2]
ՎայրCorte di Giarola?
ՀասցեStrada Giarola, 11 - Collecchio[3], Via Giarola 11, 43044 Collecchio[2][4] և c/o Corte di Giarola – Parco fluviale del Taro, Strada Giarola 1143044[2]
Հիմնադրվել էսեպտեմբերի 25, 2010
Մակերես350 քառակուսի մետր, 300 քառակուսի մետր
Այցելուներ552 մարդ (2020)[2], 2902 մարդ (2019)[5], 2061 մարդ (2018)[6], 1563 մարդ (2021)[7] և 2333 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս321 արխիվային միավոր[6] և 300 արխիվային միավոր[8]
Կայքmuseidelcibo.it/pomodoro.asp, museidelcibo.it և pomodoro.museidelcibo.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Լոլիկի թանգարան (իտալ.՝ Museo del pomodoro), թանգարան իտալական Կոլեքսիո քաղաքում, նվիրված է Պարմա գավառում լոլիկի արտադրությանն ու վերամշակմանը։ Թանգարանը բացվել է 2010 թվականին «Լոլիկները Պարմայում. պատմություն, ձեռնարկատիրություն և համ». գիտական կոնֆերանսի ընթացքում։

Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքի մասին առաջին փաստաթղթերը վերաբերվում են 1187 թվականին, երբ հին պահեստը տրամադրվել էր Սուրբ Պավլի բենեդիկյան կանանց վանքին։ Վանքի տարածքում այն մնացել է մինչև 1810 թվականը։ Տարո գետի հովիտը, որտեղ տեղակայված է շինությունը, 12-14-րդ դարերի ընթացքում ստրատեգիական դեր էր խաղում. այնտեղով անցել է Վիա Ֆրանչիգենա ճանապարհը, որը կապում էր Հռոմն ու Ֆրանսիան։ Իր բարենպաստ դիրքի պատճառով շենքը օգտագործվում էր ռազմական նպատակներով։ Մինչև 1960-ական թվականները շենքում տեղակայված էր լոլիկի պահածոյացման ֆաբրիկա։ Պատմական շենքերի ամբողջությունը 1998 թվականին անցել է հանրային սեփականության, 1999 թվականին, որպես Տարո գետի շրջանային այգու մաս վերակառուցվել է[9]։

Էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի էքսպոզիցիան կազմված է յոթ թեմատիկ բաժիններից.

  • Լոլիկի պատմություն
  • Պարմայում լոլիկի վերամշակման զարգացում
  • Վերամշակման տեխնոլոգիաներ
  • Պատրաստի արտադրանք և փաթեթավորում
  • Արդյունաբերական արտադրություն
  • Հիմնական մասնագիտությունները ֆաբրիկայում
  • Լոլիկը համաշխարհային մշակույթում

Թանգարանի ցուցադրանմուշներ են հանդիսանում ջերմոցները, բերքահավաքման մեքենաները, գործիքները, այն ամենը ինչ անհրաժեշտ է լոլիկի մշակման, հավաքման, պահպանման և վերամշակման համար։ Թանգարանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթերի մեծ հավաքածու, գովազդային պաստառներ, նկարներ, գրքեր, որոնք նվիրված են լոլիկին։ Բացի այդ թանգարանում ժողովված են լոլիկից պատրաստվող ուտեստների մեծ քանակությամբ բաղադրատոմսեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. dati.beniculturali.it — 2014.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  9. «Parco Taro | La Corte di Giarola | La Corte di Giarola». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]