Լոթարինգյան բարձրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոթարինգյան բարձրություն, սարավանդ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում (Լոթարինգիայում), Փարիզի ավազանի արևելյան ծայրամասում։

Լոթարինգյան բարձրությունը միջօրեականի ուղղությամբ ձգված աղեղնաձև ասիմետրիկ, մեզոզոյան կրաքարերից կազմված կուեստային թմբեր են, բաժանված կավային, մերգելային կամ ավազային ցածրություններով, որոնք ցամաքուրդվում են Հռենոսի ավազանին պատկանող գետերով։ Թմբերին բնորոշ են կաղնու և հաճարենու անտառները, գետահովիտներում՝ վարելահողերը։ Զբաղվում են անասնապահությամբ, խաղողագործությամբ։ Արդյունահանվում է երկաթի հանքաքար, քարաղ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 653