Լյուկա Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկա Էռնանդես
ֆր.՝ Lucas Hernandez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լյուկա Ֆրանսուա Բեռնար Էռնանդես
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Իսպանիա[1]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1996 (28 տարեկան)
Ծննդավայր Մարսել, Ֆրանսիա
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 19
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ռայո Մաջադահոնդա
2007 – 2014 Ֆրանսիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014 – 2015 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B 21 (1)
2014 - 2019 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 67 (1)
2019 - ներկա Կաղապար:Դրոշավորում/Գորմանիա Բավարիա Մյունխեն 61 (0)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-16) 1 (0)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-18) 2 (0)
2014 – 2015 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-19) 13 (0)
2015 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-20) 3 (0)
2015 Ֆրանսիա Ֆրանսիա 12 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 15, 2018

Լյուկա (Լուկաս) Ֆրանսուա Բեռնար Էռնանդես (ֆր.՝ Lucas François Bernard Hernández, փետրվարի 14, 1996), ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական Բավարիա Մյունխենի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երբ իր հայրը խաղում Մարսելի Օլիմպիկում։ Լյուկան Ատլետիկո Մադրիդի պատանեկան թիմին միացավ 2007 թվականին՝ 11 տարեկանում[3]։ 2013 թվականի նոյեմբերի 9-ին Դիեգո Սիմեոնեն նրան հրավիրեց Լա Լիգա, խաղալու Վիլյառեալի դեմ խաղում[4], սակայն չհայտնվեց դաշտում։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1 հաշվով[5]։

Իր մասնագիտական դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 26-ին, Սեկունդա Դիվիսիոն BԱտլետիկո Մադրիդ B-Ռեալ Սոսյեդադ B խաղում[6]։ Նա խաղաց հաջորդ երեք խաղերում, իսկ իր թիմը մի կերպ փրկվեց Սեկունդա Դիվիսիոն B-ն լքելուց։ Հունիսին նա ակումբի հետ կնքեց նոր պայմանագիր, որը նախատեսված էր մինչև 2018 թվականը[7]։

Լյուկան առաջին թիմում դեբյուտը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Կոպա դել Ռեյի շրջանակներում 90 րոպե խաղալով Օսպիտալետ ակումբի դեմ խաղում (3-0)[8]։ Լա Լիգայում իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 21-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դմ խաղում փոխարինելով Գիլերմո Սիքուերային[9]։

2015 թվականի օգոստոսի 10-ին, Լյուկան իր պայմանագիրը երկարաձգեց մինչև 2019 թվականը[10]։ 2016 թվականի մարտի 15-ին նա դեբյուտեց Չեմպիոնների Լիգայում՝ ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում փոխարինելով վնասվածք ստացած Դիեգո Գոդինին (0–0, 8–7 հաշվով հաղթանակ 11-մետրանոցներով)[11]։ Մայիսի 28-ին, Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, Ռեալ Մադրիդի դեմ խաղի 109-րդ րոպեին նա փոխարինեց Ֆելիպե Լուիսին՝ այդպիսով երկրորդ անգամ խաղալով Չեմպիոնների Լիգայում[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 6-ին Լյուկան Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականում խաղաց Իտալիայի հասակակիցների հետ։ 2014-15 թվականներին խաղացել է մինչև 18 և 19 տարեկանների հավաքականներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկա Էռնանդեսի հայրը՝ Ժան Ֆրանսուա Էռնանդեսը, եղել է ֆուտբոլիստ և խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա նույնպես խաղացել է Ատլետիկո Մադրիդում[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մադրիդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.transfermarkt.com/lucas-hernandez/profil/spieler/281963
  2. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do;jsessionid=7E5E0824F1DEA1C5A37FC670DB62692E.tplgfr23s_2?cidTexte=JORFTEXT000037909703&dateTexte=&oldAction=rechJO&categorieLien=id&idJO=JORFCONT000037909686
  3. «Lucas Hernández: el 'jefazo' de la cantera» [Lucas Hernández: the 'big boss' of the defence] (իսպաներեն). Mundo Deportivo. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Lucas Hernández: "Es un sueño poder estar en la convocatoria del primer equipo"» [Lucas Hernández: "It is a dream to be in the first team's list] (իսպաներեն). Vavel. 2013 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «El Atlético saca provecho de su manual de supervivencia» [Atlético takes advantage of their survival guide] (իսպաներեն). Marca. 2013 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «El Atlético B cayó de penalti en Zubieta» [Atlético B fell from the penalty spot at Zubieta] (իսպաներեն). Atlético Madrid. 2014 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Lucas, primer 'fichaje'» [Lucas, first 'signing'] (իսպաներեն). Marca. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «L'Hospitalet 0–3 Atletico Madrid: Griezmann and Gabi grind out the win». Goal.com. 2014 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Griezmann fue Diego Costa» [Griezmann was Diego Costa] (իսպաներեն). Marca. 2014 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Lucas Hernández renueva hasta el 2019» [Lucas Hernández renews until 2019] (իսպաներեն). Atlético Madrid. 2015 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  11. «Atlético Madrid overcome PSV in lengthy shoot-out». UEFA.com. 2016 թ․ մարտի 15. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  12. «Spot-on Real Madrid defeat Atlético in final again». UEFA.com. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  13. «Lucas, el futuro jefe de la defensa» [Lucas, the future boss of the defence] (իսպաներեն). ABC. 2014 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկա Էռնանդես» հոդվածին։