Լիլի Էլսին թատրոնի աստղի կարգավիճակում է հայտնվել դեռևս վաղ տարիքից՝ 1890-ականներին։ Նման հեղինակություն նրան բերել էր մի շարք հաջողված էդվարդյան երաժշտական կատակերգություններում մասնակցությունը, բայց նրան ամենամեծ ճանաչումը բերեց «Ուրախ այրին», որի առաջնախաղը կայացավ 1907 թվականին։ Ապա Լիլի Էլսին հանդես եկավ մի շարք հաջողված օպերետներում և մյուզիքլներում։ Վայելելով համընդհանուր հիացմունք գեղեցկության և բեմական հմայքի հանդեպ՝ Էլսին դարձավ Էդվարդյան դարաշրջանի ամենաշատ լուսանկարված կանանցից մեկը։