Լեոպոլդ կատուն քնած և արթուն (ռուս.՝ Кот Леопольд во сне и наяву), իններորդ անիմացիոն ֆիլմը Լեոպոլդ Կատվի մասին շարքից՝ բարի Լեոպոլդ Կատվի մասին, որը շատ իրավիճակներում ոտնձգությունների է ենթարկվում երկու խուլիգան մկների կողմից[1]։ Մուլտֆիլմի պրիկվելը «Հարցազրույց Լեոպոլդ կատվի հետ», իսկ սիքվելը` «Լեոպոլդ կատվի պոլիկլինիկան» անիմացիոն ֆիլմերն են։ Նկարահանվել է Էկրան ստեղծագործական միությունում, ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովի կողմից։
Լեոպոլդ կատուն գնում է գետով նավարկելու։ Այնուհետև Լեոպոլդը որոշում է լողալ, երբ հանկարծ նա շնաձուկ է տեսնում։ Լեոպոլդն ամեն կերպ փորձում է ջրից դուրս գալ, բայց, ինչպես պարզվում է, դա մկների հերթական չար գործն էր։ Բարեհաջող ազատվելով նրանցից՝ Լեոպոլդը պառկում է տախտակամած աթոռին՝ Ռոբինզոն Կրուզոյի մասին գիրք կարդալու և քնում է...