Լեոնիդ Սենտեբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Սենտեբով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 28, 1965(1965-06-28) (58 տարեկան)

Լեոնիդ Սենտեբով (ռուս.՝ Алексей Леонидович Сентебов, հունիսի 28, 1965(1965-06-28)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1990 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերենի, անգլերենի և ֆրանսերենի։

  • 2004 թվականից մինչև 2008 թվականը Ստրասբուրգում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության հյուպատոս, հյուպատոս-խորհրդական։
  • 2009-ից մինչև 2013 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության դեպարտամենտի գլխավոր խորհրդական, բաժանմունքի պետ։
  • 2013 թվականից մինչև 2017 թվականը Հայֆայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2017 թվականի օգոստոսի 7-ից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի դեկտեմբերի 22)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի սեպտեմբերի 3)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]