Լեոնիդ Հարությունյան
Լեոնիդ Ավետիքի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | 1948 ապրիլի 22 |
Ծննդավայր | Կառնուտ, Շիրակի մարզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | բեմադրիչ |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն և Գյումրու տիկնիկային թատրոն |
Լեոնիդ Ավետիքի Հարությունյան (ապրիլի 22, 1948, Կառնուտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ։ ԼՂՀ ժողովրդական արտիստ (2004)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնիդ Հարությունյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 22-ին, Շիրակի Կառնուտ գյուղում։ 1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1974-1976 թվականներին եղել է Գյումրու պետական թատրոնի, 1976-1988 թվականներին՝ Ստեփանակերտի թատրոնի, 1988-1995 թվականներին՝ Գյումրու տիկնիկային թատրոնի դերասան և ռեժիսոր, 1995-2008 թվականներին՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 2008 թվականից Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիր-տնօրենն է[1][2]։
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»
- Հակոբ Պարոնյանի «Հարսներ… Կեսուրներ»
- Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
- Ազատ Շահինյանի «Շունն ու կատուն»
- Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ»
- Խ. Ասատրյանի «Գյումրեցի խուլ պառավների զրույցը»
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի արվեստի վաստակավոր գործիչ, 1982
- Արցախի ժողովրդական արտիստ, 2004
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «AV Production - Լեոնիդ Հարությունյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.