Լարիսա Ռոմանովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Ռոմանովսկայա
Ծնվել էսեպտեմբերի 1, 1980(1980-09-01)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան

Լարիսա Անդրեևնա Ռոմանովսկայա (ռուս.՝ Лариса Андреевна Романовская, սեպտեմբերի 1, 1980(1980-09-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), պատանեկան պատմվածքների, վեպերի և հեքիաթների հեղինակ, Կնիգուրու մանկական և երիտասարդական լավագույն աշխատանքների մրցույթի եզրափակչի քառակի մասնակից և դափնեկիր, «Նոր մանկական գիրք» մրցույթի դափնեկիր[2]։

Դեռևս դպրոց գնալուց առաջ Ռոմանովսկայան գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ այն նվիրելով Վիսոցկու հիշատակին։ Գրել է պոեզիա, երկար ստեղծագործություններ և կարդացել գրքեր գրականության ուսուցչի տնային գրադարանից։ Շատ ժամանակ է անցկացրել Ռուսաստանի պետական մանկական գրադարանում, որտեղ սովորել է «Ժիզալմո» գրական ստուդիայում, այնուհետև ընդունվել է գրական ինստիտուտ։

Առաջին հրապարակումները կատարվել են 1990 թվականի սկզբին, «Սայլակ» («Սեմյա» թերթի մանկական հավելված) և «Պիոներսկայա պրավդա» թերթերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Ռոմանովսկայան ծնվել է Մոսկվայում։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1999 թվականից աշխատել է «Վեչերնյայա Մոսկվա» թերթի մշակույթի բաժնում որպես արտահաստիքային թղթակից, 2004 թվականից՝ «Կուլտուրա» թերթում, որտեղ զբաղվել է գրականությամբ։ Թերթից հեռացել է 2002 թվականին՝ ինստիտուտն ավարտելուց հետո։ Գրական աշխատանքն օգնել է գոյատևել և դիմանալ ամուսնալուծությանը, հիվանդությանը և տատիկի մահվան վշտին։ 2009 թվականին արդեն պատրաստ է եղել նրա առաջին ավարտուն վիպակը՝ քաղաքային ֆանտազիա, միստիկա՝ դետեկտիվ թեքումով։

Վիպակն ուղարկվել է հրատարակիչներին, բայց պատասխան չի ստացել։ Ռոմանովսկայան օգնության նպատակով դիմել է Դմիտրի Բիկովին, ում հետ նա ժամանակին աշխատել է համատեղ նախագծում և հրավեր է ստացել հեռարձակելու ռադիոհաղորդում մանկական գրականության մասին և հետագայում գրելու համաձայնություն։

2011 թվականին Կենդանի ամսագրում Նարինե Աբգարյանը Ռոմանովսկայային ծանոթացրել է «Астрель Спб»-ի խմբագիր Իրինա Էպիֆանովայի հետ։ 2012 թվականին այնտեղ լույս է տեսել «Մոսկովյան պահնորդներ» վեպը և անմիջապես ստորագրվել է շարունակության պայմանագիր (2013)[3]։ 2014 թվականին գրել է «Ամենակրտսերը» վիպակը։

2014 թվականի աշնանը որդին (11 տարեկան) մեկնել է ԱՄՆ սովորելու հոր՝ Ռոմանովսկայայի նախկին ամուսնու ընտանիքի հետ։ Խորապես մտահոգվելով նրա հեռանալու փաստով՝ Ռոմանովսկայան սկսել է ուրվագծել տեքստ, որը հինգ տարի հետո դարձել է «Քույրեր ու եղբայրներ» վեպը։

Ռոմանովսկայան աշխատել է որպես խմբագիր, այնուհետև որպես փաթեթավորող դեղաբույսերի պահեստում, տարեկան երկու-երեք անգամ այցելում է որդուն։ Ընկերոջ խորհրդով «Ամենակրտսեր»-ի տեքստը ներկայացրել է երեխաների և երիտասարդների համար լավագույն ստեղծագործությունների Կնիգուրու համառուսաստանյան մրցույթին։ Ձեռագիրը ընդգրկվել է կարճ ցուցակում։ Մրցույթի շնորհիվ Ռոմանովսկայան ծանոթացել է Մոսկվայի Գայդարի անվան գրադարանի մանկական գրողների ակումբի ղեկավարներից մեկին՝ Տատյանա Ռուդիշինային և սովորել է այնտեղ (ղեկ․՝ Լ. Գ. Յակովլև)։

2016 թվականին Կնիգուրուի եզրափակիչ է դուրս եկել «Ջնջե՞լ այդ գրառումը» վիպակ-օրագիրը, որն անմիջապես վերցրել է «Սամոկատ» հրատարակչությունը։ Նույն թվականին Ռոմանովսկայան աշխատանքի է անցել Մոսկվայի պետական համալսարանի կենդանաբանական թանգարանի կաթնասունների բաժնում՝ որպես օգնական։

Մինչև 2017 թվականն ավարտել է «Քույրեր ու եղբայրներ» վեպը[4]։ Տեքստը տպագրվել է «Օկտյաբր» ամսագրում, ձեռագիրը հասել է «Կնիգուրու 2018»-ի եզրափակիչ, և Ռոմանովսկայան այն առաջարկել է «Սամոկատ» հրատարակչությանը։ Վեպում փոխվել է վերջաբանը, շարունակությունը դարձել է ավելի պակաս մռայլ։ «Քույրեր ու եղբայրներ» վեպը համեմատում են այնպիսի գրքերի հետ, ինչպիսիք են Ստրուգացկիների «Երկուշաբթի օրը սկսվում է շաբաթից», «Հյուրը ապագայից» ֆիլմի սցենարի հետ, որը հիմնված է Ալիսա Սելեզնևայի մասին Կիրուս Բուլիչևի շարքի վրա և 1970-1980-ականների սերնդի գիտաֆանտաստիկայի ժանրի այլ պաշտամունքային ստեղծագործությունների հետ։

2018 թվականին գրված «Կույր հավը» վիպակը ընդգրկվել է «Կնիգուրու»-ի կարճ ցուցակում։ Նույն ժամանակահատվածում ավարտել է «Գազան Եվսեյը» հեքիաթը և դարձել է «Նոր մանկական գիրք» մրցույթի դափնեկիրներից մեկը։ Ռոմանովսկայան Մոսկվայի դպրոցներից մեկում աշխատելու հրավեր է ստացել մանկական գրաքննադատ Քսենիա Մոլդավսկայայից։

Շարունակելով այցելել Կալիֆոռնիայում բնակվող որդուն՝ Ռոմանովսկայան գրում է «Չորս ափերի տունը» վիպակը երկու մայրցամաքներում ապրող ընտանիքի մասին, մոր հետ՝ Մոսկվայում և հոր հետ՝ Սիլիկոնյան հովտում։

2019 թվականին հրատարակվել են «Քույրեր ու եղբայրներ» վեպը («Սամոկատ»), «Ճիշտ պատասխան» պատմվածքը (Ներսում ինչ որ բան կա, ժողովածու, «Վոլչոկ» հրատարակչություն), «Կույր հավը» (A և B հրատարակչական նախագիծ) և «Գազան Եվսեյը» («Վոլչոկ» հրատարակչություն), ինչպես նաև« Չորս ափերի տունը» («Սամոկատ»)։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոսկովյան պահնորդներ» (2012),
  • «Մոսկովյան պահնորդներ։ Երկրորդ հերթափոխ» (2013),
  • «Ամենակրտսերը» (2014),
  • «Ջնջե՞լ այդ գրառումը» (2016),
  • «Վիտկա-Վինտիկ» (2017),
  • «Քույրեր ու եղբայրներ» (2019),
  • «Կույր հավը» (2019),
  • «Ճիշտ պատասխանը» («Ներսում ինչ-որ բան կա» ժողովածու, 2019),
  • «ԳազանԵվսեյը» (2020),
  • «Թռչելու թեկնածուներ» (2020),
  • «Չորս ափերի տունը» (2021)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կնիգուրու 2015 մրցույթի կարճ ցուցակ «Ամենակրտսերը» վիպակի համար,
  • Կնիգուրու 2016 մրցույթի 3-րդ տեղ «Ջնջե՞լ այդ գրառումը» վիպակի համար,
  • Կնիգուրու 2017 մրցույթի կարճ ցուցակ «Եղբայրներ» վեպի համար,
  • Կնիգուրու 2018 մրցույթի կարճ ցուցակ «Կույր հավը» վիպակի համար,
  • Նոր մանկական գիրք -2018 մրցույթում 2-րդ տեղ «Գազան Եվսեյը» հեքիաթի համար,
  • Կնիգուրու 2019 մրցույթի կարճ ցուցակ «Չորս ափերի տունը» վիպակի համար
  • Նոր մանկական գիրք - 2020 մրցույթում 3-րդ տեղ «Սանյա Զայցևը և այլ խոսող մկները» հեքիաթի համար,
  • Կնիգուրու 2020 մրցույթի կարճ ցուցակ «Նաուտիլուսը մնում է» վիպակի համար,
  • Կնիգուրու 2021 մրցույթի կարճ ցուցակ «Թռչելու թեկնածուները» վեպի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. Лариса Романовская: «Писатель пишет, чтобы все, что мы пережили, не ушло в космос, а осталось тут, как облако»
  3. «Лариса Романовская. Как вырасти писателем». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. Лариса Романовская. Сиблинги. Журнал «Октябрь»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]