Լարիսա Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Պետրոսյան
Ծնվել էապրիլի 5, 1993(1993-04-05) (31 տարեկան)
ԾննդավայրԹելավ, Վրաստան
Մասնագիտությունմոդել

Լարիսա Սուրենովնա (Սուրենի) Պետրոսյան (ստեղծագործական կեղծանունը՝ Լարա Յան, ապրիլի 5, 1993(1993-04-05), Թելավ, Վրաստան), հայկական արմատներով ռուս և վրացի երգչուհի և ֆոտոմոդել։ Ճանաչվել է Վրաստանի 2017 թվականի առաջին վիցե միսս և Միս Տիեզերք Վրաստան 2018։ Մասնակցել է «Միսս Տիեզերք 2018» մրցույթին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրաստանի Թելավ քաղաքում, հայ-վրացական ընտանիքում։ Մայրը վրացի է, հայրը՝ հայ, ով ծնվել և մեծացել է Վրաստանում։ Լարիսան 20 տարի ապրել է Նովոչեբոկսարսկ քաղաքում (Չուվաշիա, Ռուսաստան)։ 1998-2008 թվականներին հաճախել է Նովոչեբոկսարսկի թիվ 17 դպրոցը։ Վոկալով սկսել է զբաղվել 10 տարեկանից, 14 տարեկանից մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների, անցել է Նոր ալիքի ընտրական փուլը, մասնակցել է երաժշտական նախագծերի Ուկրաինայում, որոնք անցկացվել են ռուս պրոդյուսերներ Վալերի Մելաձեի և Ֆիլիպ Կիրկորովի հովանու ներքո։

2007 թվականի հունիսի 4-ին մանկական կոլեկտիվը՝ «Մաքսի» վոկալ ստուդիան (ղեկավար՝ Վ. Է. Տյուլկանով) մասնակցել է «Կամերտոշա» (Կոզմոդեմյանսկ) մանկական էստրադային երգի տարածաշրջանային մրցույթին, «Մաքսի» ստուդիայի մենակատար Լարիսա Պետրոսյանը դարձել է մրցույթի դափնեկիր[2]։ 2007 թվականի մարտի 31-ից ապրիլի 4-ը «Մաքսի» ստուդիայի մենակատարները (ղեկավար՝ Վ. Է. Տյուլկանով) մասնակցել են «Բաց Եվրոպա» գեղարվեստական և երաժշտական ստեղծագործության IV միջազգային փառատոնին (Մոսկվա)։ Լարիսա Պետրոսյանի ստուդիայի սաները, հանդես գալով էստրադային վոկալի ժանրում, լավ պատրաստվածություն դրսևորեցին, անցան ընտրական փուլերը և ելույթ ունեցան մրցույթի եզրափակիչ մասում[3]։ 2008 թվականին Նովոչեբոկսարսկում կայացած «Ռուսաստանի երիտասարդ ձայներ» մրցույթոմ նա դարձավ դափնեկիր[4]։

2011 թվականի փետրվարի 23-ից փետրվարի 28-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվել է էստրադային երգեր կատարողների 5-րդ միջազգային մրցույթը՝ «Ճանապարհ դեպի աստղեր»։ Արդյունքում Լարիսա Պետրոսյանը (Թելավ, Վրաստան) ստացել է Լեհաստանում կայանալիք մրցույթի անվճար կեցության հրավեր։ Մասնակցել է Ուկրաինայում կայացած մի նախագծի, որտեղ Կիրկորովն ու Անի Լորակը աստղեր են փնտրել, այնտեղ հասնելով եզրափակիչ։ Վրաստանում մասնակցել է «Ձայն» շոուին[5]։ Եղել է ռուսական Volga Models մոդելային գործակալության մոդել։ 2017 թվականին դարձել է «Առաջին Վիցե Միսս Վրաստան - 2017» տիտղոսակիր։ 2018 թվականին մասնակցել է «Միսս Տիեզերք» մրցույթին[6]։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վիցե-Միսս Նովոչեբոկսարսկ - 2010»,
  • «Վիցե-Միսս Չուվաշիա - 2010»,
  • «Միսս տաղանդ - 2010»,
  • «Միսս Վոլգա - 2011» մրցույթում «Միսս տաղանդ»,
  • «Չուվաշիայի թոփ մոդել - 2012
  • Առաջին Վիցե Միսս Վրաստան 2017
  • Միսս Տիեզերք Վրաստան 2018
  • Առաջին Վիցե Միսս Օֆիս 2020 Մոսկվա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Красавица с армянскими корнями представит Грузию на "Мисс Вселенная"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «НОВОСТИ». www.cap.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  3. «Новости». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «14:19 Итоги I Открытого фестиваля-конкурса эстрадной песни «Молодые голоса России»». г. Новочебоксарск Чувашской Республики. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  5. «Жительницу Чувашии показали в грузинском шоу «Голос»». pg21.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  6. Модель Лариса Петросян из Чувашии представит Грузию на конкурсе «Мисс Вселенная — 2018»