Լատվիայի ազգային խորհրդանիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լատվիայի ազգային խորհրդանիշեր, Լատվիան ներկայացնող սիմվոլներ կամ Լատվիայի համար տիպական կամ այլ առումով հատկանշական համարվող մշակութային դրսևորումներ[1]։

Լատվիայի պաշտոնական խորհրդանիշերն են զինանշանը[2], դրոշը[3], հիմնը[4]։

Պաշտոնական խորհրդանիշերի կողքին կան նաև Լատվիայի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված մի քանի ոչ պաշտոնական նշաններ։ Դրանք են՝

  • ազգային թռչուն՝ սպիտակ խաղատուտ, որը որպես խորհրդանշան հաստատվել է 1960 թվականին Թռչունների պաշտպանության միջազգային խորհրդի կողմից[1][5],
  • ազգային միջատ՝ երկկետանի զատկաբզեզը որպես խորհրդանշան հաստատվել է 1991 թվականին Լատվիայի միջատաբանական միության կողմից[1][5],
  • ազգային ծաղիկ՝ երիցուկ[6],
  • ազգային ծառ՝ լորենի և կաղնի, որոնք համապատասխանաբար խորհրդանշում են իգական և արական սկիզբները[7],
  • ազգային քար՝ սաթ[8]։

Լատվիայի ճակատագրի խորհրդանիշ համարվում է երկրի ամենախոշոր գետը՝ Դաուգավան[1]։ Կարծում են, որ նա կապված է լատիշների պատմության հետ և նրան անվանում են «մայր գետ»[9]։

Յանովի օրը (կամ Լիգոյի տոնը) Լատվիայի ամենանշանակալի ազգային տոնը, ինչպես նաև համարվում է Լատվիայի խորհրդանշաններից։ Տոնը հայտնի է նաև երկրի սահմաններից դուրս և նշվում է հունիսի 23-ի երեկոյան և ամբողջ հաջորդ օրը։ Կապված է ամառային արևադարձի օրվա հետ[10]։

Ազատության հուշարձանը, որը գտնվում է Ռիգայի կենտրոնում, ևս համարվում է Լատվիայի խորհրդանիշերից։

Պաշտոնական խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի դրոշ

Լատվիայի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ երկու կարմիր և մեկ սպիտակ (մեջտեղում) գույնի հորիզոնական շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։

Լատվիայի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի զինանշան

Լատվիայի Հանրապետության զինանշանն իրենից ներկայացնում կապույտ, արծաթագույն և մուգ կարմիր գույներ պարունակող վահան։ Կապույտ հատվածում ոսկեգույնով պատկերված է ծագող արև, արծաթագույն հատվածում՝ ձախ նայող մուգ կարմիր առյուծ, իսկ կարմիր հատվածում՝ աջ նայող արծաթագույն արծվառյուծ, ով աջ թաթով բռնում է սուր։ Վահանի տակ կամարի ձևով պատկերված ենոսկեգույն հնգագագաթ աստղեր։ Զինանշանի ներքևում գտնվում են կաղնու տերևները, որ պատված են Լատվիայի դրոշի գույներով ժապավենով[11]։

Լատվիայի օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dievs, svētī Latviju!

«Dievs, svētī Latviju!»՝ խոսքերը և երաժշտությունը 1873 թվականին գրել է Կարլիս Բաումանիսը։ Առաջին անգամ կատարվել է Առաջին ընդհանուր երգի փառատոնին, որը տեղի է ունեցել 1873 թվականի ամռանը Ռիգայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Latvijas enciklopēdija. — Rīga : Valērija Belokoņa izdevniecība, 2007. — Т. 4. — 520 с. — ISBN 978-9984-9482-4-9.}
  2. «Конституция Латвийской Республики» (ռուսերեն). 02.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  3. «Par Latvijas valsts ģerboni» (լատվիերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  4. «Par Latvijas valsts himnu» (լատվիերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  5. 5,0 5,1 «Другие символы Латвии» (ռուսերեն). Министерство иностранных дел Латвийской Республики. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  6. «Национальный цветок» (ռուսերեն). Министерство иностранных дел Латвийской Республики. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  7. «Национальные деревья» (ռուսերեն). Министерство иностранных дел Латвийской Республики. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  8. «Янтарь» (ռուսերեն). Министерство иностранных дел Латвийской Республики. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  9. «Символ судьбы Латвии - Даугава» (ռուսերեն). Министерство иностранных дел Латвийской Республики. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  10. «Янов день» (ռուսերեն). Министерство иностранных дел Латвийской Республики. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  11. «Par Latvijas valsts ģerboni» (լատվիերեն). likumi.lv. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.