Լասլո Չեխ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լասլո Չեխ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 3, 1985[1] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
188 սանտիմետր | |
Քաշ՝ | 82 կիլոգրամ |
Լասլո Չեխը-կրտսեր (հունգ.՝ Cseh László) (դեկտեմբերի 3, 1985[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի լողորդ, Օլիմպիական խաղերի հնգակի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի 32-ակի չեմպիոն (2003-2016), 2011 թվականի ամառային Ունիվերսադայի եռակի չեմպիոն, Հունգարիայի բազմակի չեմպիոն։
Մասնագիտացած է համալիր լողում 200 և 400մ տարածություններում, բատերֆլայում, թիկնալողում և ազատ ոճում։ 200 և 400մ տարածություններում համալիր լողում և 25 մետրանոց լողավազաններում աշխարհի նախկին ռեկորդակիր է, Եվրոպայի և Հունգարիայի բազմակի ռեկորդակաիր է երկար և կարև տարածություններում։
1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերին մասնակցած հունգարացի լողորղ Լասլո Չեխի (1952) ավագի որդին է։
Եվրոպայի առաջնությունների ամենաշատ տիտիղոս ունեցող լողորդներից է. երկար տարածություններում Չեխը ստացել է 21 մեդալ, որոնցից 13-ը ոսկի են, իսկ 25 մետրանոց լողավազանում հունգարացին ունի 25 մեդալ, այդ թվում 19-ը ոսկի:Լասլոն նաև 50 մետրանոց տարածությունում Եվրոպայի 7 առաջնություններում հաջորդաբար (2004, 2006, 2008, 2010, 2012, 2014, 2016 )ստացել է ամենաքիչը 2 մեդալ, որոնցից գոնե մեկը ոսկի։
Աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում Չեխը մի քանի տարի հաջորդաբար, համալիր և բատերֆլայ ոճերում ստիպված էր պայքարել ամերիկացի Մայքլ Ֆելպսի հետ, ով աշխարհի 23-ակի չեմպիոն է։Արդյունքում, Օլիմպիական խաղերում (2004, 2008, 2012 ) Չեխը ստացավ հինգ մեդալ, որոնցից ոչ մեկը և ոսկի չէին (2008 թվականի խաղերում Հենց Ֆելպսն էր Չեխից առաջ անցել բոլոր երեք տարածություններում, և հունգարացին ստացել էր 3 արծաթե մեդալ)։Իսկ աշխարհի առաջնությունների ժամանակ Չեխը միայն երկու անգամ է ոսկի նվաճել․ 2005 թվականին 400 մետր համալիր լողում և 10 տարի հետո 200 մետր բատերֆլայում։Աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալները թիվը անցնում է 10-ից։ Չեխը աշխարհի 7 իրար հաջորդող առաջնություններից (2003-2015 )չի հեռացել առանց մեդալի։
2006 և 2015 թվականներին ճանաչվել է Հունգարիայի լավագույն մարզիկ, 2005 և 2006 թվականներին Եվրոպայի լավագույն լողորդ։
Լասլո Չեխը ամառային օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածություն | 2004 | 2008 | 2012 | 2016 |
---|---|---|---|---|
100 մետր թիկնալող | 6 | — | — | |
200 մետր համալիր | 4 | |||
400 մետր համալիր | 9 | |||
100 մետր բատերֆլայ | — | — | — | |
200 մետր | — | 12 | ||
Էստաֆետ 4x200 մետր ազատ ոճում | — | — | 8 | |
Համադրված էստաֆետ 4x100 մետր | 7 | — | 5 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-10-24 Wayback Machine
- Լասլո Չեխը Արխիվացված 2015-09-25 Wayback Machine — օլիմպիական վիճակագրություն կայքում Sports-Reference.com (անգլ.)
- Անձնագիրը swimrankings.net
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Չեխ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ