Լաուրա Բրետան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Բրետան
անգլ.՝ Laura Bretan
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 2002(2002-04-07)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռումինիա[2]
ԿրոնՌումինիայի հիսունական միություն[3]
Մասնագիտությունօպերային երգչուհի
Կայքlaurabretan.ro
 Laura Bretan Վիքիպահեստում

Լաուրա Բրետան (անգլ.՝ Laura Bretan, ապրիլի 7, 2002(2002-04-07)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]), ծագումով ռումինացի ամերիկացի օպերային երգչուհի Չիկագոյից՝ Իլինոյս նահանգից։ Առավել հայտնի է 2016 թվականի «Ամերիկայում կան տաղանդներ» շոուի 11-րդ եթերաշրջանին մասնակցությամբ, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը։ Սկսել է երգել 6 տարեկանից։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրետանը ծնվել է Չիկագոյում՝ Իլինոյս նահանգում, ռումինների ընտանիքում։ Սկսել է երգել 6 տարեկանից։ Երգել սովորել է մորից։ 8 տարեկան հասակում սկսել է երգել «Elim Romanian Pentecostal Church» եկեղեցում, որի անդամներից էին իր ծնողները[4]։

America’s Got Talent[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրայի լսումները տեղի են ունեցել տաղանդների շոուի 1101 թողարկումում, որտեղ նա կատարել է «Nessun dorma» երգը՝ Ջակոմո Պուչինիի «Տարանդոտ» օպերայից[5]։ Նրա ելույթը արժանացել է Սայմոն Քաուելի, Հայդի Քլումի, Մել Բ-ի և Հոուի Մանդելի բուռն ծափահարություններին և գովասանքին, լավ ելույթից հուզված Մել Բ-ն սեղմել է ոսկե կոճակը և Լաուրան անցել է քառորդ եզրափակիչ։

2016 թվականի հուլիսի 26-ին Բրետանն անցկացրել է իր առաջին կենդանի ելույթը և հանդիսատեսի քվեարկության միջոցով անցել կիսաեզրափակիչ։ Ավելի ուշ նա ևս մեկ հաջող ելույթ է ունեցել, բայց բաց է թողել հանդիսատեսի քվեարկությունը և չի կարողացել անցնել «Dunkin Save»- ի շրջանակներում։ Սակայն Բրետանը հաղթել է մրցավարների քվեարկության ժամանակ և կարողացել է հասնել եզրափակիչ[6], որտեղ նա կատարել է «O mio babbino caro»-ը և ընդհանուր առմամբ զբաղեցրել է 6-րդ տեղը[7]։

Romania’s Got Talent[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Լաուրան հաղթանակ է տարել Romania's Got Talent շոուում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Laura Bretan…the voice of an angel!
  2. Laura Bretan și-a luat cetățenia română. Prin ce probe a trecut soprana (ռումիներեն) // Click! — 2018.
  3. Ong C. 13-year-old Pentecostal girl wows judges, audience on 'America's Got Talent' with her operatic performance — 2016.
  4. Ong, Czarina (2016 թ․ հունիսի 8). «13-year-old Pentecostal girl wows judges, audience on 'America's Got Talent' with her operatic performance». Christian Today. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  5. Anthony Ying (2016 թ․ հունիսի 1). «America's Got Talent 2016 Laura Bretan 13 y.o. Belts Out An Amazing Nessun Dorma Full Audition». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին – via YouTube.
  6. Anthony Ying (2016 թ․ սեպտեմբերի 1), America's Got Talent 2016 Semi-Finals Round 1 Results Part 4 Judges' Pick S11E19, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 4-ին, Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին
  7. America's Got Talent (2016 թ․ սեպտեմբերի 13), Laura Bretan - Opera Singer Stuns With "O Mio Babbino Caro" - America's Got Talent 2016, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին, Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին
  8. Romania Insider. «Who is Laura Bretan, the winner of this year's Romania's Got Talent?». Irina Popescu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  9. «Laura Bretan's singing technique 'raises deep concerns' says singing teacher». Classic fm. 2015 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Բրետան» հոդվածին։