Իրվինգ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իրվինգ
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1903 թ.
Մակերես176,221195 կմ²
ԲԾՄ147±1 մետր
Բնակչություն256 684 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Փոստային դասիչ75000–75099, 75000, 75002, 75003, 75004, 75005, 75008, 75012, 75016, 75018, 75020, 75024, 75026, 75028, 75030, 75031, 75033, 75037, 75040, 75041, 75043, 75044, 75038, 75046, 75048, 75050, 75052, 75055, 75058, 75060, 75061, 75062, 75064, 75066, 75069, 75072, 75073, 75075, 75078, 75079, 75082, 75084, 75086, 75088, 75090, 75092, 75095 և 75098
Պաշտոնական կայքcityofirving.org(անգլ.)
Իրվինգ (քաղաք) (ԱՄՆ)##
Իրվինգ (քաղաք) (ԱՄՆ)

Իրվինգ (անգլ.՝ Irving), քաղաք ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլասի շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից մոտավորապես 20 կիլոմետր դեպի արևմուտք։ Դալլաս-Ֆորտ-Ուերտ մետրպոլիսային տարածքի բաղկացուցիչ մասն է կազմում։ ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի տվյալների համաձայն՝ 2010 թվականին նրա բնակչության թվաքանակը եղել է 216.290[2], 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 228.653[3], 2019 թվականին՝ 239 798 (այդ ցուցանիշով քաղաքը Տեխասում զբաղեցնում է 13-րդ, Միացյալ Նահանգներում՝ 93-րդ տեղը[4]): Նրա բնակչության կազմը հայտնի է ռասայական ու ազգային զգալի բազմազանությամբ և այդ տեսակետից առավել աչքի ընկնող բնակավայրերից մեկն է ԱՄՆ-ում[5][6]։

Քաղաքի համբավված թաղամասերից է 49 կմ² զբաղեցնող Լաս Կոլինասը (Las Colinas), որը համարվում է համալիր պլանավորման հիման վրա կառուցված քաղաքային առաջին շրջաններից մեկը ԱՄՆ-ում։ Այդ թաղամասում են տեղակայված հանրահայտ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն նավթա-գազային կոնցեռն ExxonMobil-ի, գրասենյակները։ Հրապարակներից մեկում էլ գտնվում է «Լաս Կոլինասի մուստանգները» արձանախումբը, որը համարվում է ձիերով ամենամեծ արձանախումբը աշխարհում։ Իրվինգի տեսարժան վայրերից է նաև նորակառույց ցուցահանդեսային կենտրոնը (անգլ.՝ Irving Convention Center at Las Colinas):

Քաղաքում զարգացած են էլեկտրոնային, սննդի ու քիմիական արդյունաբերությունը, ճշգրիտ հաստոցների արտադրությունը[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1903 թվականին[8], կոչվել ամերիկացի նշանավոր գրող Վաշինգտոն Իրվինգի պատվին։ 1914 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[8], 1960-ական թվականներին դարձել տարածաշրջանի արդյունաբերական կենտրոններից մեկը[8]։ 1970-ական թվականներին նրա բնակչության թվաքանակը հասել է 50 հազարի։ 1956 թվականին Իրվինգում բացվել է Դալլասի համալսարանը։

Իրվինգի մերձակայքում է Դալլաս-Ֆորտ-Ուերտ միջազգային օդանավակայանը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես վկայում են ամենամյա ֆինանսական հաշվետվության տվյալները[9], Իրվինգում հիմնական գործատուները հետևյալ ընկերություններն ու կազմակերպություններն են.

Ընկերություն/
կազմակերպություն
Աշխատակիցների
թվաքանակը
1 Citigroup, Inc. 5000
2 Citigroup Credit Company 3795
3 Verizon 3000
4 Nokia 2500
5 Allstate 2000
6 Central Freight Lines 2000
7 Abbott Laboratories 1500
8 Citigroup 1430
9 Zale Corporation 1351
10 Microsoft 1200

Իրվինգում են գտնվում բազմաթիվ խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների գլխավոր գրասենյակները։ Դրանց թվում են՝

  • Chuck E. Cheese's[10] — ընտանեկան զվարճանքի կենտրոնների ցանց
  • Commercial Metals Company[11] — պողպատ ու այլ մետաղներ արտադրող ընկերություն
  • ExxonMobil[12] — նավթային խոշորագույն ընկերություն
  • Hostess Brands[13] — հացամթերք ցրող ընկերություն
  • Kimberly-Clark[14] — առողջապահական ու հիգիենայի արտադրանք թողարկող ընկերություն
  • La Quinta Inns and Suites[15] — հյուրանոցների ցանց
  • Michaels Stores[14] — վաճառատների ցանց
  • Omni Hotels[16] — հյուրանոցների ցանց
  • Zale Corporation[14] — ոսկերչական իրեր վաճառող ընկերություն
  • Fluor Corporation[14] — ճարտարագիտական-շինարարական խոշոր ընկերություն
  • Freedom Airlines[17] — տարածաշրջանային ավիաընկերություն (Mesa Air Group-ի ստորաբաժանում)
  • Boy Scouts of America[18] — բոյսկաուտների ազգային կազմակերպություն

Այս քաղաքում տեղակայված են նաև արտասահմանյան մի շարք ընկերությունների գրասենյակներ։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլոր Մեյս
Օդիսի Սիմս
  • «Ջենթլմեն» Քրիս Ադամս, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ[19]
  • Լարրի Ալեքսանդր, նկարիչ/գրող[20]
  • Աքին Այոդելե, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[21]
  • Ֆրենկ Բիրդ, ZZ Top երաժշտախմբի թմբկահար[22]
  • Ջիմ Բիվեր, դերասան/գրող[23]
  • Բրայան Բոսուորտ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[24]
  • Դեմարկուս Ֆագինս, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[25]
  • Դավիդ Գարսա, երաժիշտ[26]
  • Մայքլ Հաֆֆ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[27]
  • Փիթեր Մաքնիկոլ, դերասան[28]
  • Լի Հարվի Օսվալդ, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության մեջ կասկածվող[29]
  • Մեթ Ռինալդի, դատախազ, Տեխաս նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ[30]
  • Յասեր Աբդել Սայիդ, եգիպտացի փախստական, ներառված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կազմած առավել փնտրվող 10 ոճրագործների ցանկում՝ իր երկու դեռահաս դուստրերին սպանելու պատճառով
  • Գվին Շի, Տեխաս նահանգի նախկին պետքարտուղար (2002–2003) և այդ նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ (1983–1993)[31]
  • Օդիսի Սիմս, պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի
  • Թայսոն Թոմփսոն, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[32]
  • Ռեքս Թիլերսոն, Exxon Mobil-ի գործադիր տնօրեն, ԱՄՆ-ի 69-րդ պետքարտուղար
  • Ջերեմի Ուորիներ, 400 մետր վազքատարածությունում օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնությունների հնգակի չեմպիոն[33]
  • Քերրի Վուդ, պրոֆեսիոնալ բեյսբոլիստ[34][35]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «American FactFinder — Community Facts → Irving city, Texas». factfinder2.census.gov. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  3. «American FactFinder — Annual Population Estimates → Irving city, Texas». factfinder.census.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  4. «Irving (city) QuickFacts from the US Census Bureau». census.gov.
  5. «Irving Is Known For Diversity». CBS 21 DFW. 2016 թ․ հոկտեմբերի 11.
  6. «The Most Diverse Cities Are Often The Most Segregated». FiveThirtyEight. 2015 թ․ մայիսի 1.
  7. encyklopedia PWN|id = 3915463|tytuł= Irving|data dostępu=2021-07-11
  8. 8,0 8,1 8,2 Irving. Britannica Online Encyclopedia. Nuoroda tikrinta 2021-06-05.
  9. «Полный ежегодный финансовый отчёт города Ирвинг» (PDF). 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  10. «Информация для инвесторов». Сайт компании Chuck E. Cheese's. Արխիվացված է օրիգինալից (PHP) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  11. «Информация о компании». Сайт Commercial Metals Company. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  12. «Контакты и информация о головном офисе». Сайт ExxonMobil. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  13. «Информация о компании». Сайт Hostess Brands. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Полный ежегодный финансовый отчёт города Ирвинг» (PDF). Финансовое управление города Ирвинг. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  15. «Информация о компании». Сайт La Quinta Inns and Suites. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  16. «Контактная информация». Сайт Omni Hotels. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  17. «Сертификационный список». Министерство транспорта США (US DOT). Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  18. «Условия организации». Сайт Boy Scouts of America. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  19. «Welcome – J.R.'s Family Bar-B-Q». jrsbarbq.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
  20. «Star Telegram: Search Form». newsbank.com. 1995 թ․ օգոստոսի 21.
  21. [1] Արխիվացված Հոկտեմբեր 21, 2008 Wayback Machine
  22. ZZ Top has deep Dallas roots, Dallas Morning News, July 28, 2008
  23. «Jim Beaver Biography (1950–)». filmreference.com.
  24. «Brian Bosworth». biographyinfo.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին.
  25. «Official Site of the Houston Texans». houstontexans.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
  26. «David Garza Interview – El Paso Music Scene». www.elpasomusicscene.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  27. [2] Արխիվացված Հուլիս 16, 2011 Wayback Machine
  28. «Search». Mahalo.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  29. Hill, Gladwin (1963 թ․ նոյեմբերի 24). «Evidence Against Oswald Described as Conclusive - Dallas Police Describe the Evidence Against Oswald as Enough to 'Clinch' the Case OFFICIAL EXPECTS NEW INFORMATION But Prosecutor Is Confident of Data for a Conviction-- Suspect Still Questioned Reports Photographs Had Rifle in Garage Wants to Talk Questioning Resumed - Front Page - NYTimes.com». nytimes.com.
  30. «About Matt Rinaldi». mattrinaldi.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  31. «Gwyn Shea». cemetery.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
  32. «1999». USA Today.
  33. «USA Track and Field – Features, Events, Results – Team USA». Team USA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  34. «Kerry Wood Baseball Stats by Baseball Almanac». baseball-almanac.com.
  35. Cytuj |tytuł = Famous People From Irving, Texas - #1 is Kerry Wood |data dostępu = 2022-02-04 |opublikowany = Playback.fm |url = https://playback.fm/born-in-city/irving-tx |język = en

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրվինգ (քաղաք)» հոդվածին։