Իվ Գանդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանդոն (այլ կիրառումներ)
Իվ Գանդոն
ֆր.՝ Yves Gandon
Ծննդյան անունֆր.՝ Yves Pierre Louis Gandon[1]
Ծնվել էհունիսի 3, 1899(1899-06-03)[2][3][4][…]
ԾննդավայրԲլուա[1]
Վախճանվել էհունվարի 12, 1975(1975-01-12)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ[1]
Մասնագիտությունգրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ժանրերգիտական ֆանտաստիկա և գիտաֆանտաստիկ վեպ
ԱնդամակցությունՖրանսիական ՊԵՆ ակումբ
Պարգևներ

Իվ Գանդոն (ֆր.՝ Yves Gandon, հունիսի 3, 1899(1899-06-03)[2][3][4][…], Բլուա[1] - հունվարի 12, 1975(1975-01-12)[1], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի ֆանտաստ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սորբոնի համալսարանի գրականության ֆակուլտետը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակվել է 1922 թվականին։ Առաջին մեծ ստեղծագործությունը՝ «Վերջին սպիտակը» (ֆր.՝ «Le dernier Blanc») վեպը հրատարակվել է 1945 թվականին։ 1948 թվականին «Ժինևրա» վեպի համար արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակին։ 1957-1959 թվականներին եղել է Ֆրանսիացի գրականագետների ընկերության, իսկ 1959-1973 թվականներին ՊԵՆ ակումբի (ֆր.՝ PEN Club français) ֆրանսիական բաժանմունքի նախագահ։ 1969 թվականից եղել է Գրաքննադատների միջազգային ընկերության նախագահ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսին Իվ Գանդոնին անդրադարձել են ուկրաինական զանգվածային լրատվական միջոցները, քանի որ Կիևի վերաքննիչ դատարանը ընդունել է, որ Տետիևի քաղաքապետին «գանդոն» անվանած քաղաքացին, հնարավոր է, որ նկատի է ունեցել ֆրանսիացի գրող Իվ Գանդոնին[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yves Gandon Internet Speculative Fiction Database-ում