Իվետա Ռադիչովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվետա Ռադիչովա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1956(1956-12-07)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Չեխոսլովակիա[2]
Քաղաքացիություն Սլովակիա
Մայրենի լեզուսլովակերեն
ԿրթությունԿոմենսկու անվան համալսարան և Օքսֆորդի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սոցիոլոգ
ԱշխատավայրԿոմենսկու անվան համալսարան
ԱմուսինStano Radič?[2]
Զբաղեցրած պաշտոններMember of the National Council of the Slovak Republic?, Prime Minister of Slovakia?, Minister of Labor, Social Affairs and Family of the Slovak Republic? և Member of the National Council of the Slovak Republic?
ԿուսակցությունSlovak Democratic and Christian Union – Democratic Party? և Հանրությունն ընդդդեմ բռնության
Պարգևներ և
մրցանակներ
 Iveta Radičová Վիքիպահեստում

Իվետա Ռադիչովա (դեկտեմբերի 7, 1956(1956-12-07)[1][2], Բրատիսլավա, Չեխոսլովակիա[2]), Սլովակիայի առաջին կին վարչապետ 2010 - 2012 թվականների ընթացքում։ Առաջնորդել է կոալիցիոն կառավարություն, որի վերջին հինգ ամիսների ընթացքում զբաղեցրել է Պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2005-2006 թվականներին Միկուլաշ Ձուրիանդայի կառավարությունում զբաղեցրել է Աշխատանքի նախարարի պաշտոնը[3]։

2009 թվականի նախագահական ընտրություններում պայքարել է Սլովակիայի նախագահի պաշտոնի համար, սակայն պարտություն է կրել։ 2012 թվականի մարտին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրատիսլավայում 1956 թվականի դեկտեմբերի 7-ին։ Հանրահայտ սլովակ կատակերգու և դերասան Ստանո Ռադիչի այրին է և ունի մեկ դուստր։ Բացի մայրենի սլովակերենից տիրապետում է նաև ռուսերենին, անգլերենին, գերմաներենին ու լեհերենին[5]։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական կարիերան սկսել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանում հասարակագիտություն ուսումնասիրելով, և 1981 թվականին Սլովակիայի գիտությունների ակադեմիայում ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան[6]։ 1979-1989 թվականների ընթացքում որպես սոցիոլոգ աշխատել է ակադեմիայում՝ համակարգելով հետազոտական թիմի աշխատանքը ընտանեկան քաղաքականության ասպարեզում։ 1990 թվականին Օքսֆորդի համալսարանում մեկտարյա հետդոկտորական դասընթաց է անցել[7] ու 1991 թվականին հայրենիք վերադառնալով հիմնադրել Սլովակիայում առաջին ՀԿ-ներից մեկը՝ «Սոցիալական քաղաքականության վերլուծության կենտրոնը», և մինչև 2005 թվականն աշխատել որպես դրա գործադիր տնօրեն[8]։ Այս ժամանակահատվածում նաև դասախոսել է Կոմենսկու համալսարանի սոցիոլոգիայի, քաղաքագիտության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետներում[8]։ 2005 թվականին համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կողմից ճանաչվել է սոցիոլոգիայի պրոֆեսոր, որով դարձել է Սլովակիայի առաջին կին պրոֆեսորը սոցիոլոգիայի բնագավառում[8]։ 2013 թվականի գարնանը վերադարձել է Օքսֆորդ[6]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կարիերան սկսել է 1990 թվականին որպես «Հասարակությունն ընդդեմ բռնության» շարժման անդամ, մինչև 1992 թվականը հանդես գալով որպես կուսակցության խոսնակ[8]։ Հետագայում եղել է քաղաքացիական դեմոկրատական կուսակցության խոսնակը, սակայն երբեք չի անդամակցել դրան կամ պաշտոն զբաղեցրել[9]։

2005 - 2006 թվականներին վարչապետ Միկուլաշ Ձուրինդայի աջ-կենտրոնամետ կառավարությունում զբաղեցրել է Աշխատանքի, սոցիալական հարցերի ու ընտանիքի նախարարի պաշտոնը, որից հետո 2006 թվականի պառլամենտական ընտրություններում ընտրվել է Սլովակիայի պառլամենտի անդամ Սլովակիայի դեմոկրատական ու քրիստոնեական միություն- Դեմոկրատական կուսակցության ցուցակով[8]։

2006 թվականի ընտրությունից հետո այդ կուսակցությունը ընդդիմություն է դարձել և Ռադիչովան պաշտոնապես դարձել է դրա անդամը՝ հետագայում ընտրվելով կուսակցության փոխնախագահ[8]։ Աշխատել է նաև որպես սոցիալական հարցերի պառլամենտական հանձնաժողովի փոխնախագահ[8]։

2009 թվականի նախագահական ընտրություններում եղել է կուսակցությն թեկնածուն, միաժամանակ սատարելով Քրիստոնեա-դեմոկրատական շարժմանն ու Հունգարական կոալիցիցյի կուսակցությանը։ Մարտի 21-ին անցկացված ընտրության առաջին փուլում Ռադիչովան ստացել է քվեների 38.05% և գործող նախագահ Իվան Գաշպարովիչից հետո դարձել երկրորդը։ Ապրիլի 4-ին անցկացված երկրորդ փուլում ստանալով քվեների 44.47% Ռադիչովան պարտվել է Գաշպարովիչին, Սլովակիայի պատմության մեջ դառնալով երկրորդ կինը, որը հասել է մինչև պրեզիդենտական ընտրության երկրորդ փուլ։

Իվետա Ռադիչովան 2011 թվականին

Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Ռադիչովան խնդրի առաջ է կանգնել պառլամենտական կանոնների խախտմամբ բացակա կուսակից գործընկերոջ փոխարեն քվեարկելու համար, որի արդյունքում 2009 թվականի ապրիլի 23-ին հրաժարվել է պառլամենտում իր աթոռից[10]։

Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սկզբին բաց նախնական ընտրություններով Ռադիչովան ընտրվել է հաջորդ պառլամենտական ընտրությունների կուսակցական ցուցակի առաջին համարում։

2010 թվականի հունիսի 12-ի ընտրության ժամանակ նրա կուսակցությունն ստացել է քվեների 15.42%, իսկ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կուսակցությունը՝ 34.79%։ Սակայն վերջիններս իրենց վատ են դրսևորել, որի արդյունքում պառլամենտում տեղեր չեն ստացել ու քանի որ Ֆիցոն ի վիճակի չի եղել նոր կառավարություն ձևավորել, 2010 թվականի հունիսի 23-ին նախագահ Գաշպարովիչը խնդրել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռադիչովային կառավարություն ձևավորել[11]։ 2010 թվականի հուլիսի 8-ին նա դարձել է Սլովակիայի առաջին կին վարչապետը։

Ռադիչովան նախագահ Իվան Գաշպարովիչի հետ Վացլավ Հավելի հուղարկավորության ժամանակ

Ռադիչովան խոստացել է, որ իր նոր կառավարությունը կկրճատիի պետական ծախսերը բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար, միաժամանակ խուսափելով հարկերի բարձրացումից։ Նա հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել երկրի համար այն ժամանակ, երբ այն դիմակայում է տնտեսական խորը ճգնաժամի ազդեցությանը և մեր քաղաքական նախորդների անպատասխանատու որոշումներին»։ Նա նաև ասել է, որ Սլովակիայի կողմից 4,5 միլիարդ եվրոյի երաշխիքը ԵՄ կայունացման հիմնադրամին չափազանց մեծ էր, բայց նաև հայտնել է, որ չի արգելափակի ԵՄ-ի ներսում այդ սխեմայի հաստատումը, չնայած որ նա ձգտում էր վերաիմաստավորել իր երկրի ներդրումը դրանում[12]։ Նրա նոր կառավարությունը փորձել է կոալիցիոն գործընկեր Most-Hid-ի միջոցով վերականգնել կապերը Հունգարիայի հետ, որոնք վնասվել են վիճահարույց լեզվի և քաղաքացիության մասին օրենքների ընդունմամբ[13]։

2011 թվականի հոկտեմբերի 11-ին Ռադիչովան կորցրել է իր վստահության քվեն խորհրդարանում Եվրագոտու գծով դրամական միջոցների գանձման վերաբերյալ վեճից հետո, որը հանգեցրել է նրա կառավարության անկմանը։ 2012 թվականի մարտի 10-ին տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ[14]։ Ռադիչովան իր թեկնածությունը նորից չի առաջադրել։ 2013 թվականին իր վարչապետւթյան վերաբերյալ հրատարակել է «Վերջակետների երկիրը» գիրքը[15]։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 SNK authority file (словацк.)
  3. Skard, Torild (2014) "Iveta Radičová" in Women of power - half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, 978-1-44731-578-0, pp. 364-5
  4. Iveta Radičová odišla z SDKÚ
  5. Radičová dostala poverenie zostaviť vládu SME, accessed 23 June 2010
  6. 6,0 6,1 "Iveta Radičová," Արխիվացված 14 Մարտ 2016 Wayback Machine Department of Politics and International Relations, University of Oxford. Accessed: May 17, 2013.
  7. «Zivotopis (CV)». Official Website of Iveta Radicova. 2009. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Iveta Radičová». The Slovak Spectator. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. Majchrák, Eva Čobejová .jozef (2009 թ․ մարտի 28). «Neriadená profesorka». .týždeň - iný pohľad na spoločnosť (սլովակերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  10. Radičová sa rozlúčila, aby sa mohla vrátiť SME, accessed 23 June 2010
  11. aha. «Slovenský prezident pověřil vytvořením vlády Radičovou. Fico přiznal prohru». Mladá fronta DNES. Czech Republic. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «Sociologist Iveta Radicova becomes Slovakia's first female prime minister». Istockanalyst.com. 2010 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «Fri, Jul 9, 2010 – Sociologist Iveta Radicova becomes Slovakia's first female prime minister». The Irish Times. 2010 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. Rob Cameron. «Slovakia votes down eurozone bailout expansion plans». BBC News. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. News Agency of the Slovak Republic, "Radicova Writing Book on Premiership Tenure, Promises No Scandal", Feb. 21, 2012.(չաշխատող հղում) Retrieved 2012-04-29.
  16. "Slovak ex-PM: Czechoslovakia's split was politicians' swindle," Prague Daily Monitor, May 15, 2013. Accessed: May 17, 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետա Ռադիչովա» հոդվածին։