Իվան Նեխոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Նեխոդա
Ծնվել էմայիսի 24, 1910(1910-05-24)
ԾննդավայրԱլեկսեևկա
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1963(1963-10-17)[1] (53 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, գրող, խմբագիր և ռազմական թղթակից
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ժողովրդական կրթության ինստիտուտ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական և հեքիաթ
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Իվան Իվանովիչ Նեխոդա (ուկրաիներեն՝ Нехо́да Іва́н Іва́нович, մայիսի 24, 1910(1910-05-24), Ալեկսեևկա - հոկտեմբերի 17, 1963(1963-10-17)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, գրող, լրագրող, ռազմական թղթակից, խմբագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Տպագրվել է 1925 թվականից։ Հեղինակ է ավելի քան 40 բանաստեղծական ժողովածուների։ Գրել է երեխաների համար, հիմնականում բանաստեղծություններ և հեքիաթներ։ Ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների տարբեր լեզուներով։ ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Նեխոդան ծնվել է 1910 թվականին Խարկովի նահանգի Ալեքսեևկա գյուղում։ 1932 թվականին ավարտել է Խարկովի ժողովրդական կրթության ինստիտուտը[2]։

Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիքից, որոնք հրատարակվել են պատի թերթում։ Տպագրվել է 1925 թվականից` 15 տարեկանում «На смену» պիոներական թերթում և «Красные цветы» ամսագրում։ 1920-ական թվականների վերջին նրա բանաստեղծությունները տպագրել են և' երիտասարդական թերթերը, իսկ ավելի ուշ, և' մեծահասակների համար նախատեսված գրական հանդեսները։ Երիտասարդ բանաստեղծը եղել է Վալեյան Պոլիշուկի, Իվան Կուլիկի, Պավլո Տիչինայի ուշադրություն ներքո։ 1935-1937 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության մանկական գրականության բաժնի հրահանգիչ։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Աշխատել է տարբեր ամսագրերում, թերթերում, եղել Կիևի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին լույս է տեսել բանաստեղծի առաջին ժողովածուն` «Կարմիր բանակ», 1932 թվականին՝ «Առաջին օգնություն»։ 1933 թվականին Իվան Նեխոդան Վալենտին Բիչկոյի հետ համատեղ երգ են գրել։

1935 թվականին լույս է տեսել մանուկների համար Նեխոդայի գրած «Ուրախության երգ» առաջին ժողովածուն[3]։ Շուրջ 40 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։

  • «Голуб-гонець» (1936)
  • «Початок пісні» (1937)
  • «Дніпровський край» (1939)
  • «Моя книжка» (1940)
  • «Ростіть щасливо» (1947)
  • «Дивлюсь на карту України» (1949)
  • «Під щасливою зорею» (1950)
  • «Казки» (1951)
  • «Дума про дружбу» (1954)
  • «Вибране» (1956)
  • «Тобі, кохана» (1960)
  • «Ми живемо на Україні» (1960)
  • «На Вкраїні милій» (1961)
  • «Сад» (1971)
  • «Вибране» (1981)

Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված ժողովածուներ`

  • «Я іду в бій» (1942)
  • «Південний фронт» (1943)
  • «Сталіна солдати» (1943)
  • «Лісові оселі» (1944)
  • «Дорога в свято» (1945)
  • «Сонце травня» (1947)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Нехода Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954։
  3. Бичко В. Вступ // Нехода І. Сад. Вірші, поеми, казки. — К. : Дніпро, 1971. — С. 5-12