Իսրայելի ազգային բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի ազգային բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Իսրայել[1]
ՎարչատարածքԵրուսաղեմ
Հիմնվել է1931
Իսրայելի ազգային բուսաբանական այգիը գտնվում է Իսրայելում
Իսրայելի ազգային բուսաբանական այգի

Իսրայելի ազգային բուսաբանական այգի (Լամպորտ Մոնտեգյուի հիշատակի Իսրայելի բնիկ բույսերի բուսաբանական այգին) եբրայերեն՝ הגן הבוטני לצמחי ארץ ישראל ע"ש מונטג'יו למפורט‎, չշփոթել Երուսաղեմի բուսաբանական այգիների հետ, որը նախապես պլանավորված էր որպես իր իրավահաջորդ), Երուսաղեմի հրեական համալսարանի Սկոպուս լեռան կամպուսում գտնվող բուսաբանական այգի։ Ընդգրկում է 25 դունամ տարածք և պարունակում է 950 տեսակի բույսեր, որոնց 40%-ը` վայրի[2]։

Իսրայելի հողում առաջին բուսաբանական այգին ներառում է Իսրայելում և Մերձավոր Արևելքում բոլոր վայրի բույսերը։ Այգին գտնվում է Երուսաղեմի Սկոպուս լեռան վրա, Հրեական համալսարանի հյուսիսային մասում։ Այգու շուրջը գտնվում են Երկրորդ տաճարի ժամանակաշրջանի թաղման քարանձավներ։ Այգու արևմտյան մասում կա փոքրիկ ամֆիթատրոն։ Այգին նաև էկոլոգիական արգելոց և ազգային պարկ է։ Այն ներառում է Բնական ուսուցման կենտրոն, Իսրայելում ամենամեծ բուսաբանական գրադարանը և օդերևութաբանական կայանը։ Այգու արևմտյան կողմում ճեմուղին է, որն անվանվել է իսրայելցի գրող Ավիգդոր Համեյրիի պատվին։ Ճեմուղու կենտրոնում՝ գլխավոր մուտքի մոտ, քարե վահանակի վրա գրված է նրա հայտնի երգի տողերը՝ «Սկոպուս լեռան գագաթին»։

Բուսաբան Ալեքսանդր Էյգը այգում տնկում է առաջին ծառը, 1931 թ.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկանորի քարանձավ

Այգին ստեղծվել է 1931 թվականին Երուսաղեմի հրեական համալսարանի հյուսիսային կողմում Սկոպուս լեռան վրա Օտտո Վարբուրգի կողմից, որը հիմնադրել է համալսարանի բուսաբանության ամբիոնը բուսաբան Ալեքսանդր Էյգի հետ միասին։ Դա Իսրայելի հողում առաջին բուսաբանական այգին էր։ Այգին բուսաբան Ալեքսանդր Էյգի գիտական և կրթական աշխատանքն էր, որը շարունակեց դասավանդել համալսարանում մինչև մահ։ Այգու առաջին ծառը նա է տնկել։ Նա ստեղծեց տեղական բուսական աշխարհը պաշտպանելու ծրագիր, հավաքեց բույսեր Սիրիայում, Թուրքիայում, Իրաքում և Լիբանանում, 350 մայրիների սերմնաբույսեր է բերել։

Այգին Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու առաջին տուն հանգրվանն էր։ Սկոպուս լեռան ժամանակաշրջանը տևել է 1947 թվականից մինչև 1950 թվականը։ 1948 թվականին, երբ Երուսաղեմում սննդամթերք չկար, կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված էին որսալ աղբավայրերի մոտ թափառող շներին՝ կերակրելու մսակեր կենդանիներին, որոնցից շատերը սատկեցին, իսկ ոչ վտանգավոր տեսակներին ստիպված էին ազատ արձակվել։ 1950 թվականին ՄԱԿ-ի օգնությամբ կենդանիները քաղաք տեղափոխվեցին[3]։

Այգին շուրջ 19 տարի անտեսված էր, երբ Սկոպուս լեռան կամպուսն անկլավ էր իսրայելական հսկողության տակ շրջապատված Հորդանանով։ 1954 թվականին արևմտյան Երուսաղեմում, Իսրայելի ազգային գրադարանի հարևանությամբ Գիվատ Ռամում գտնվող Հրեական համալսարանի նոր մասնաշենքի մոտ բացվեց նոր բուսաբանական այգի։ 1958 թվականին Հորդանանի որոգայթից զոհվեցին երկու իսրայելցի զինվոր, այդ միջադեպի ժամանակ սպանվել է միջնորդի դերով հանդես եկող «ԱՄՆ հանձնաժողովի նախագահը»։ 1980 թվականին որոշվեց թարմացնել այգին, որի բացումը կատարվեց 1988 թվականին։

Այգին առաջինն է աշխարհում, որը ճանաչվել է որպես «էկոլոգիական այգի»՝ նախատեսված է բնության պահպանության համար։ Շատ տեսակներ հազվադեպ են կամ վայրի բնությունում գոյություն չունեն[4]։

Հուղարկավորության քարանձավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Պինսկերի և Մենախեմ Ուսիշկինի գերեզմաները

Նիկանորի քարանձավը 1902 թվականին հայտնաբերված Երկրորդ տաճարի ժամանակաշրջանից հնագույն հուղարկավորության քարանձավ է։ Մակագրությունը վկայում է, որ այն «Նիկանորի» գերեզմանն է, որը կառուցել է Երուսաղեմի Սողոմոնի տաճարի դռները։ 1934 թվականին Օդեսայից Լեոն Պինսկերի մասունքները Մենախեմ Ուսիշկինի նախաձեռնությամբ վերահուղարկավորել են Նիկանորի քարանձավում, որը Սկոպուս լեռան վրա նախատեսում էր ստեղծել ազգային պանթեոն։ Այնուամենայնիվ, այնտեղ թաղված միակ մյուս անձը Մենախեմ Ուսիշկինն է, որը մահացավ 1941 թվականին։ 1948 թվականին պետության ստեղծումից հետո Հերցլ լեռան վրա ստեղծվեց ազգային առաջնորդների տարածք, մասամբ այն պատճառով, որ Սկոպուս լեռը դարձավ Հորդանանի կառավարվող տարածքում գտնվող անկլավ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]