Իոսիֆ Գորշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Գորշկով
Ծնվել էսեպտեմբերի 6, 1896(1896-09-06)
Ժերնովնոե (գյուղ, Դոլգորուկովսկի շրջան), Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 21, 1965(1965-10-21) (69 տարեկան)
Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտկենսաբանություն
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԻվան Միչուրին
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Իոսիֆ Գորշկով (ռուս.՝ Иосиф Степанович Горшков, սեպտեմբերի 6, 1896(1896-09-06), Ժերնովնոե (գյուղ, Դոլգորուկովսկի շրջան), Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21, 1965(1965-10-21), Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական-ծագումնաբան, սելեկցիոներ-պտղաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր, Լենինի անվան ՀամԳԳԱ թղթակից-անդամ (1956): Պտղային, հատապտղային, դեկորատիվ, բանջարանոցային, բոստանային և այլ կուլտուրաների սելեկցիայի բնագավառի մասնագետ։ 1935-1965 թվականներին եղել է Իվան. Միչուրինի անվան պտղատու բույսերի գենետիկայի և սելեկցիայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Գորշկովը ծնվել է Օռլովի նահանգի Ելեցկի գավառի Ժերնովնոե գյուղում (ներկայումս գյուղը գտնվում է Լիպեցկի մարզի Դոլգորուկովսկի շրջանում)։ 1914 թվականին ավարտել է Պենզայի այգեգործության ուսումնարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է։ 1917 թվականից Ելցում աշխատել է որպես այգեգործ։ 1919-1920 թվականներին Կոզլովի գավառում աշխատել է այգեգործության գծով հրահանգիչ։ Կոզլովում ծանոթացել է Իվան Միչուրինի աշխատանքներին և դարձել նրա օգնականներից մեկը։ 1921 թվականին ղեկավարել է Տրոիցկի տնկարանային բաժանմունքը (տեղաբաշխված է նախկին Տրոիցկի տղամարդկանց մենաստանի հողերում), որը 1923 թվականին վերակազմավորվում է Իվան Միչուրինի անվան փորձարարական տնկարանի։ Գորշկովի ղեկավարությամբ տնկարանը վերափոխվում է քիմիական, բջջաբանական, էլեկտրոանալիտիկ լաբորատորիաներով, Միչուրինի նվաճումների թանգարանով, օդերևութաբանական կայանով, ջերմոցներով և բազմաթիվ պահեստարաններով ամբողջական գիտական կենտրոնի[1]։ 1928 թվականին նրա բազայի վրա ձևավորվում է Պետական սելեկցիոն- ծագումնաբանական կայանը, 1934 թվականից` Իվան Միչուրինի անվան Կենտրոնական ծագումնաբանական լաբորատորիան (ԿԾԼ)։ 1935-1965 թվականներին եղել է Կենտրոնական ծագումնաբանական լաբորատորիայի տնօրեն։ Ընտրվել է ՌՍՖՍՀ 4-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր (1955-1959)[2]։

Գորշկովը համարվում է պտղա-հատապտղային կուլտուրաների պետական սերմափորձարկման համակարգի կազմակերպիչներից մեկը, 68 տպագրված աշխատությունների և ագրոբիոլոգիայի հարցերով 180 հոդվածների հեղինակ է, մի շարք պտղատեսակների հեղինակ է` այդ թվում «Այգու զարդ» և «Գորշկովյան խնձորի» ու «շքեղազարդ տանձի»։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի 3 շքանշան (նույն թվականին 01.12.1944, 18.10.1956)
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի 2 շքանշան
  • Ի. Վ. Միչուրինի անվան Ոսկե մեդալ (1966)
  • ԽՍՀՄ և ԺՏՆՑ մեդալներ

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иван Владимирович Мичурин: Его жизнь и работа: К дню пятидесятилетия науч.-практ. деятельности. - М.: Новая деревня, 1925. - 51 с.
  • Виноград в Тамбовской области / Соавт. Г. С. Бузумен; ВАСХНИЛ. - Тамбов: Тамб. правда, 1949. - 71 с.
  • Мичуринскую агробиологическую науку на службу коммунизму / Упр. с.-х. пропаганды Тамб. обл. упр. сел. хоз-ва. - Тамбов: Тамб. правда, 1952. - 58 с.
  • Культура орешника-лещины / Упр. с.-х. пропаганды Тамб. обл. упр. сел. хоз-ва. - Тамбов: Тамб. правда, 1954. - 27 с.
  • Достижения и методы И. В. Мичурина - основа советского растениеводства. - М., 1958. - 42 c.
  • Статьи по плодоводству. - М.: Сельхозгиз, 1958. - 508 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Елисеев В., Филимонов Н. Горшков Иосиф Степанович // Липецкая энциклопедия : в 3-х т. / ред.-сост. Б. М. Шальнев, В. В. Шахов. - Липецк, 1999. - Т. 1. - С. 281.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лебедев В. А. Иван Владимирович Мичурин, 1855—1935. — М., 1950. — (Серия «ЖЗЛ»).
  2. Депутаты Верховного Совета РСФСР IV-го созыва (1955—1959)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]