Իշխան Ղարիբյան Կրտսեր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իշխան Ղարիբյան Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1999-մինչև օրս |
Ամուսին(ներ) | Թեհմինե Խաչատրյան |
Իշխան Վահիկի Ղարիբյան (հունվարի 3, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, բեմադրիչ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Դերասան Իշխան Ղարիբյանի թոռն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխան Ղարիբյանը ծնվել է 1983 թվականին՝ Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը։ Որպես դերասան 1999 թվականից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում։ 2013 և 2014 թվականներին արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի։ 2020 թվականին նշանակվել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Ամուսնացած է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի[1] Թեհմինե Խաչատրյանի հետ[2]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» (Արամ Թումասյան)
- Բեռնարդ Շոուի «Էլիզա» (Հենրի Հիգենս)[3]
- Ալեքսանդր Վամպիլովի «Ավագ որդի» (Սիլվա)
- Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» (Գիլդենշտերն)
- Սինիշա Կովաչևիչի «Վիրուս» (Ալեքսանդր)
- Ադրիանա Սևան-Նիքոլսի «Գիշեր Երզնկայի վրա» (Արտավազդ Օղիդանյան)
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստրիդ Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը»
- Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի»
- Յրոսլավ Ստելմախի «Քաղցած է, կատաղած և շատ վտանգավոր»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայր ու որդի հարաբերությունները մի քիչ այլ կլինեն. դերասան Իշխան Ղարիբյանը որդի է ունեցել - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». aysor.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Mediamax. «Իշխան Ղարիբյանը ուրախ տոնի է վերածել որդու մեկամյակը». Bravo.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒԻ ԳՈՐԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ Արխիվացված 2020-06-29 Wayback Machine