Ին Գեզզամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ին Գեզզամ
արաբ․՝ إن ڨزام‎‎
ԵրկիրԱլժիր Ալժիր
Մակերես46 813 կմ²
ԲԾՄ400 մետր
Բնակչություն7045 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ11130
Ին Գեզզամ (Ալժիր)##
Ին Գեզզամ (Ալժիր)

Ին Գեզզամ[2] (արաբ․՝ إن ڨزام‎‎), քաղաք և համայնք Ալժիրի հարավային մասում՝ Թամանրասեթ վիլայեթում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է և միակ համայնքը։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ին Գեզզամ համայնք

Քաղաքը գտնվում է վիլայեթի հարավում՝ Սահարա անապատի կենտրոնական մասում, Նիգերի հետ պետական սահմանի մոտ, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 1910 կիլոմետր հարավ-հարավ-արևելք (SSE): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 399 մետր[3]։

Ին Գեզզամ համայնքը սահմանակից է Թին Զաուատին, Աբալեսա, Թամանրասետ, Տազրուկ կոմունաներին, ինչպես նաև Նիգերի տարածքին։ Նրա տարածքը 46,813 կմ² է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման բնութագրվում է որպես անապատային կլիմա (BWh՝ ըստ Կյոպպենի դասակարգման)։ Տարվա ընթացքում գործնականում տեղումներ չեն լինում (միջին տարեկան քանակը՝ 43 մմ)։ Միջին տարեկան ջերմաստիճանը 27,9 °C է։ Ամենացուրտ ամսվա (հունվար) միջին ջերմաստիճանը 18,6 ° С է, ամենաշոգ ամվանը (հունիսը)՝ 34,6 °С[4]:

Ին Գեզզամի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 26.5
(79.7)
29.3
(84.7)
33.7
(92.7)
38.3
(100.9)
41.0
(105.8)
41.6
(106.9)
40.1
(104.2)
39.0
(102.2)
38.9
(102)
37.0
(98.6)
32.6
(90.7)
28.4
(83.1)
35.53
(95.96)
Միջին օրական °C (°F) 18.6
(65.5)
21.1
(70)
25.3
(77.5)
30.1
(86.2)
33.3
(91.9)
34.6
(94.3)
33.3
(91.9)
32.4
(90.3)
31.8
(89.2)
29.3
(84.7)
24.6
(76.3)
20.6
(69.1)
27.92
(82.24)
Միջին ցածր °C (°F) 10.7
(51.3)
13.0
(55.4)
17.0
(62.6)
22.0
(71.6)
25.6
(78.1)
27.6
(81.7)
26.5
(79.7)
25.9
(78.6)
24.8
(76.6)
21.6
(70.9)
16.6
(61.9)
12.8
(55)
20.34
(68.62)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.04)
3
(0.12)
7
(0.28)
23
(0.91)
9
(0.35)
0
(0)
0
(0)
0
(0)
43
(1.7)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ կոմունայի բնակչությունը կազմում էր 7045 մարդ։ Տղամարդիկ կազմել են ընդհանուր բնակչության 51,7  %-ը, կանայք` համապատասխանաբար 48,3 %-ը[5]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 39,4 %։ Տղամարդկանց մոտ գրագիտության մակարդակը կազմել է 50,7 %, կանանց մոտ` 27,1 %[6]։ Ին Գեզզամ քաղաքի բնակիչների 1,7 %-ն ունեցել է բարձրագույն կրթություն, 4,9 %-ը` միջնակարգ կրթություն[7]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի միջով անցնում է Տրանսսահարյան մայրուղին։ Հարավարևմտյան ծայրամասում գտնվում է համանուն օդանավակայանը։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բաղկացած է վեց բնակավայրերից[8]

  • Ին Գեզզամ
  • Ին Ազաուա
  • Լաունի
  • Ին Աթայե
  • Գարեթ Նուս
  • Հասսի ին Թաֆուկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. In Guezzam (Commune, Tamanrasset, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
  2. Алжир. Справочная карта. Масштаб 1:3 500 000. М., ГУГК, 1980
  3. «In Guezzam» (անգլերեն). GeoNames.
  4. «Climate: In Guezzam» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  5. «Population résidente des ménages ordinaires et collectifs (MOC) selon la commune de résidence et le sexe et le taux d'accroissement (1998-2008)» (PDF) (ֆրանսերեն). Office national des statistiques.
  6. «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence » (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Structure relative de la population résidente des ménages ordinaires et collectifs âgée de 6 ans et plus selon le niveau d'instruction et la commune de résidence» (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Tunisie. Décret n? 2001-2133 du 10 septembre 2001, modifiant et complétant le décret n? 94-1939 du 19 septembre 1994, fixant les attributions, la composition et les modalités de fonctionnement du comité national d'éthique médicale». Journal International de Bioéthique. 12 (4): 101. 2001. doi:10.3917/jib.124.0101. ISSN 1287-7352.