Ինյացիո Վիսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինյացիո Վիսկո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1949(1949-11-21)[1][2] (74 տարեկան)
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան, Արվեստի համալսարան, Ուորթոնի դպրոց և Փենսիլվանիայի համալսարան[3]
Մասնագիտությունտնտեսագետ, բանկիր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀռոմի Սապիենզա համալսարան
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի բանկի կառավարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
Ստորագրություն
Изображение автографа
 Ignazio Visco Վիքիպահեստում

Ինյացիո Վիսկո (իտալ.՝ Ignazio Visco, նոյեմբերի 21, 1949(1949-11-21)[1][2], Նեապոլ, Իտալիա), իտալացի տնտեսագետ, Իտալիայի բանկի կառավարիչ (2011)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նեապոլում 1949 թվականի նոյեմբերի 21-ին, 1971 թվականին ավարտել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանը՝ «Տնտեսություն և առևտուր» մասնագիտությամբ, 1972 թվականին սկսել է աշխատել Իտալիայի բանկում և ստաժավորման համար մեկնել Փենսիլվանիայի համալսարան, որտեղ 1974 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան (Master of Arts), իսկ 1981 թվականին՝ տնտեսագիտության գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1974 թվականին վերադարձել է Իտալիա, աշխատել է Իտալիայի բանկի (Servizio Studi) հետազոտական ծառայությունում, իսկ 1990 թվականին գլխավորել է այն[4]։

Դասավանդել է «Լա Սապիենցա» համալսարանում էկոնոմետրիկա (1983-1985) և քաղաքատնտեսություն (1989)։ European Economic Review-ում եղել է խմբագրի օգնական (1986-1991), Էնրիկո Մատտեի անվան հիմնադրամի գիտական կոմիտեների անդամ (1994-2001), Ռաֆայելե Մատտիոլիի անվան դասընթացների (1996-2004) և ISAE-ի դասընթացների անդամ[5]։

Եղել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տնտեսական դեպարտամենտի ավագ տնտեսագետ և տնօրեն (1997-2002)։ Իտալիայի բանկի արտասահմանյան գործառնությունների գծով տնօրեն (2004-2006), տնտեսական հետազոտությունների գծով տնօրեն (2006-2007) և գլխավոր տնօրենի տեղակալ (2007-2011), 2011 թվականին նշանակվել է Իտալիայի բանկի կառավարիչ[6]։

2017 թվականին Իտալիայի բանկի բարձրագույն խորհուրդը հաստատել է Վիսկոյի թեկնածությունը լիազորությունների նոր ժամկետի համար, 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Նախարարների խորհուրդը բազմօրյա քննարկումներից հետո համաձայնել է այդ հանձնարարականի հետ նիստի ժամանակ՝ նախկին վարչապետ Մատտեո Ռենցիի կողմնակից չորս նախարարների՝ կառավարության քարտուղար Մարիա Էլենա Բոսկիի, առողջապահության նախարար Բեատրիչե Լորենցինի, գյուղատնտեսության նախարար Մաուրիցիո Մարտինի և սպորտի նախարար Լուկա Լոտտիի բացակայությամբ։ Նույն օրը Իտալիայի նախագահ Մատարելլան հրամանագիր է ստորագրել Վիսկոյին նշանակելու մասին[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հինգ աստիճանների ասպետ[8]՝

  • Ասպետ (1991 թվականի հունիսի 2)
  • Սպա (1993 թվականի դեկտեմբերի 27)
  • Կոմանդոր (2002 թվականի հունիսի 2)
  • Մեծ սպա (2007 թվականի հունիսի 2)
  • Մեծ խաչի ասպետ (2011 թվականի հոկտեմբերի 25)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Celestina Dominelli (2011 թ․ հոկտեմբերի 20). «Il gentiluomo napoletano che mette d'accordo tutti: ecco chi è Ignazio Visco il nuovo governatore di Bankitalia» (իտալերեն). il Sole 24 Ore. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  5. «Ignazio Visco. Direzioni economiche» (իտալերեն). Biografie Online. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  6. «Visco, Ignazio». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  7. «Bankitalia, Mattarella firma la nomina di Visco» (իտալերեն). la Stampa. 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Visco Dott. Ignazio». Dettaglio decorato (իտալերեն). Presidenza della Repubblica. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ignazio Visco». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինյացիո Վիսկո» հոդվածին։