Ինգուրի ՋրԷԿ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգուրի ՋրԷԿ
վրաց.՝ ენგურის ჰიდროელექტროსადგური
Տեսակհիդրոէլեկտրակայան և Կամարակապ ամբարտակ
Երկիր Վրաստան
Կարգավիճակաշխատող
Բացման ամսաթիվ1987
Ամբարտակ և ջրհեռ
Ամբարտակի տեսակաղեղնաձև ամբարտակ
ImpoundsԷնգուրի
Էլեկտրակայան
ՕպերատորՉերնոմորեներգո
Տուբիններ5 × 264 մվ
Տեղադրված հզորություն1300 մեգավատտ
Հզորության գործակից3.8 տվ/ժ
Ինգուրի ՋրԷԿը գտնվում է Վրաստանում
Ինգուրի ՋրԷԿ

Ինգուրի ՀԷԿ (Ինգուր ՀԷԿ[1]), Կովկասի ամենախոշոր հիդրոէլեկտրոկայանն է Ինգուրի գետի վրա, Վրաստանի տարածքում, Ջվարի քաղաքի մոտակայքում։

Ինգուրի ՀԷԿ-ն իրենից ներկայացնում է ամբարտակային - ջրաթեք հիդրոէլեկտրոկայան, որի հիդրավլիկ սխեման հիմնված է Ինգուրի գետի հոսքի մի մասը Էրիսցկալի գետի ավազան տեղափոխման վրա։ Ընդհանուր 420 մետր ճնշումից 226 մետրը ստեղծվում է ամբարտակի միջոցով, իսկ մնացած 184 մետրը՝ ճնշումային ջրաթեքման միջոցով։ ՀԷԿ-ի շինությունների կազմը.[2]

  • Կամարաձև բետոնային ամբարտակ 271,5 մետր բարձրությամբ և վերին եզրագծի 728 մետր երկարությամբ Ինգուրի գետի վրա։ Հանդիսանում է նախկին ԽՍՀՄ տարածքում բարձրությամբ երկրորդը (Նուրեկի ՀԷԿ-ի քարա-լցնովի ամբարտակից հետո)։ Ամբարտակը կազմված է 50 մետր բարձրությամբ խցանից և կամարաձև ամբարտակից 221,5 մետր բարձրությամբ (ճնշումը 510,5/289,0)։ Ամբարտակի բարձրությունը խցանի վերևի մակարդակում՝ 52 մետր, կատարի մասում՝ 10 մետր։ Ամբարտակի մարմնամասում տեղադրված են յոթ ջրաթող անցքեր 5 մետր տրամագծով, որոնք օգտագործվում են պարապուրդային ջրաթափման համար, բացի այդ ամբարտակի գագաթին կան 12 կիսաբացվածքներ՝ 3,5 մետր լայնությամբ և 9,6 մետր խորությամբ, որոնք նախատեսված են մինչև 2700 մ³/վրկ. ջրի թողունակության համար։
  • Թունելային տիպի խորքային ջրընդունիչ, որը ծառայում է ջրաթեք թունել ջրի հավաքման համար։ Ջրընդունիչն ունի երկու անցք, որոնք հետո միանում են և դառնում մեկ ընդհանուր
  • Ճնշումային ջրաթեք թունելն ունի 9,5 մետր տրամագիծ և ավելի քան 15 կմ երկարություն։ Թունելի մուտքին ճնշումը կազմում է 101 մետր, իսկ թունելի վերջում՝ 165 մետր
  • Հավասարար ռեզերվուար
  • Ստորգետնյա տուրբինային ջրահեռացուցիչների հինգ շարք, որոնք որոնք ծածկված են 5 մետրանոց սկավառակաձև փականներով
  • ՀԷԿ-ի ստորերկրյա շինություն
  • Հեռացման թունել

ՀԷԿ-ի հզորություն 1300 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 4430 մլն. կՎտ/ժամ։ ՀԷԿ-ի շինության ներսում տեղադրված են հինգ հիդրոգեներատորներ ուղղահայաց ճառագայթաձև-առանցքային տուրբիններով, որոնք աշխատում են հաշվարկային 325 մետր ճնշման պայմաններում (առավելագույն ճնշումը՝ 410 մետր), առավելագույն ծախսը յուրաքանչյուր տուրբինի միջով կազմում է 90 մ³/վրկ։ Տուրբինները գործողության մեջ են դնում 260 ՄՎտ հզորությամբ հիդրոգեներատորներին[2]։ ՀԷԿ-ի ճնշումային կառոույցները կազմում են Ջավարի (Ինգուրի) ջրամբարը, որի ամբողջ ծավալը կազմում է 1110 մլն. մ³, իսկ օգտակար ծավալը՝ 676 մլն. մ³[2]:

Ինգուրի ՀԷԿ-ը գտնվում է վրաց-աբխազական հակամարտության տարածքում, այդ պատճառով էլ մինչև դրա լուծումը ՀԷԿ-ի հզորությունների օգտագործումը սահմանափակ են։ ՀԷԿ-ի կառույցները գտնվում են ինչպես Վրաստանում (ամբարտակը, ջրընդունիչը և թունելի մի մասը), այնպես էլ Աբխազիայում (թունելի մի մասը, ՀԷԿ-ի շինությունը), բացի այդ, Ինգուրի հիդրոէլեկտրական համալիրի կազմում, բացի հենց Ինգուրի ՀԷԿ-ից, նաև մտնում են չորս Անկումային ՀԷԿ-երը Էրիսցկալի գետի վրա (ՀԷԿ-I,-II,-III и -IV), որոնք գտնվում են Աբխազիայի տարածքում, այդ պատճառով էներգոհամալիրի լրիվությամբ շահագործման համար անհրաժեշտ է երկու կողմերի համագործակցությունը։

Կայանը համատեղ շահագործվում է Վրաստանի և Աբխազիայի կողմից[3]։ 1992 թվականին վրացական և աբխազական կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել Ինգուրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրական էներգիայի բաշխման շուրջ 60% Վրաստանին, իսկ 40% Աբխազիային համամասնությամբ։

ՀԷԿ-ի շահագործումը վեր հանեց մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով հիդրոագրեգատների հզորությունը չի հասել անվանականին, իսկ № 3 հիդրոագրեգատը շարքից դուրս եկավ 1990-ական թվականների կեսերին։ 2004 թվականից սկսած Voith Siemens Hydro ընկերության կողմից սկսվել են ՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում են արտասահմանյան վարկերի և դրամաշնորհների հաշվին։ 2006 թվականի հոկտեմբերի 20-ին շահագործման հանձնվեց վերականգնված № 3 ագրեգատը[4], ավելի ուշ վերակառուցվեցին № 2 և 4 հիդրոագրեգատները։ Շարունակվում են № 1 և 5 հիդրոագրեգատների վերակառուցման աշխատանքները, որոնք պլանավորվում են ավարտել 2012-13 թվականներին, աշխատանքների ծավալը կազմում էր 20 միլիոն եվրո, որը տրամադրվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ինգուր» - Ինգուրի գետի անվանումն է, որը պաշտոնապես կիրառվում է ռուսերեն լեզվով Աբխազիայի Հանրապետությունում։
  2. 2,0 2,1 2,2 Гидроэлектростанции Грузии. — М.: Внешторгиздат, 1989. — 47 с.
  3. Абхазия планирует заключить договор с «Интер РАО ЕЭС». Проверено 6 декабря 2010. Архивировано из первоисточника 26 февраля 2012.
  4. На Ингури ГЭС завершена реабилитация 3-го агрегата. Проверено 6 декабря 2010. .
  5. Начинается реабилитация 1-го и 5-го агрегатов Ингури ГЭС Արխիվացված 2012-02-26 archive.today. Проверено 6 декабря 2010. .