Կամարակապ ամբարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամարակապ ամբարտակ
Տեսակtype of dam?

Կամարակապ ամբարտակ, պատնեշի տեսակ՝ պատրաստված բետոնից, երկաթբետոնից կամ քարե պատվարներից։ Ի տարբերություն գրավիտացիոն և կամարակապ-գրավիտացիոն տեսակների՝ այս տիպի ամբարտակների կայունության ապահովման համար օգտագործվում է ոչ թե հենց կառույցի քաշը, այլ միայն կամարակապ կառուցվածքը, որը ծանրաբեռնվածությունը փոխանցում է ջրամբարի կողմից դեպի ափերը[1]։

Նման ամբարտակների ամրությունը մեծացնելու համար օգտագործվում է հորիզոնական հատվածում կամարակապ ձև, որն ամբողջ պատվարի տարածության վրա մոտավորապես նույն թեքության շառավղով է՝ ուղղված դեպի ջրամբարի պատնեշի կորության կողմը[2]։

Որպես կանոն` կառուցվում են կանյոնակերպ` կիրճաձև ռելիեֆով լեռնային տեղանքում` հիդրոհանգույցի շրջանում[2]։ Այս տեսակի պատնեշը օգտագործվում է շատ կտրուկ լանջերով նեղ հովիտներում, որոնք կարող են դիմակայել ջրի քաշին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի աշխատանքների առաջին պարզունակ շինությունները գալիս են անտիկ շրջանից։ Դրանցից առաջինը կարելի է համարել Սեն Ռեմի դը Պրովանսի մոտակայքում գտնվող Գլանումը, որը հայտնի է նաև որպես Վալոն դե Բաում ամբարտակ։ Այն կառուցել են հռոմեացիները Ֆրանսիայում և թվագրվում է Ք. ա. 1-ին դարով[3][4][5]։ Պատնեշը մոտ 12 մետր (39 ոտնաչափ) բարձրություն ուներ և 18 մետր (59 ոտնաչափ) երկարություն։ Նրա շառավիղը կազմում էր մոտ 14 մ (46 ոտնաչափ), և այն բաղկացած էր երկու քարե պատերից։ Հռոմեացիները այն կառուցել են մոտակա Գլանումը ջրով ապահովելու համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հիդրոէներգետիկայի հիմունքներ։ Կամարակապ ամբարտակներ» Արխիվացված 2011-11-11 Wayback Machine, ОАО Ռուսհիդրո, «Ռուսհիդրո բլոգ» Արխիվացված 2021-03-08 Wayback Machine
  2. 2,0 2,1 THE DAMS Արխիվացված 2011-09-27 Wayback Machine, Grande Dixence S.A. :: Gravity dam, arch dam, embankment dam (անգլերեն)
  3. Smith, Norman (1971), A History of Dams, London: Peter Davies, ISBN 0-432-15090-0
  4. «Key Developments in the History of Arch Dams». Cracking Dams. SimScience. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. from archive.org
  5. Patrick JAMES, Hubert CHANSON. «Historical Development of Arch Dams. From Cut-Stone Arches to Modern Concrete Designs». Barrages.org. Վերցված է 18 հւլիսի 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամարակապ ամբարտակ» հոդվածին։