Իմպիչմենթ դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմպիչմենթ դաշինք
Իմպիչմենթ դաշինք
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՆիկոլ Փաշինյան
Հիմնադրված2007
Լուծարված2008
ՇտաբԵրևան, Հայաստան

Իմպիչմենթ դաշինք, քաղաքական կուսակցություն Հայաստանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը մանդատ չի ստացել՝ ստանալով համաժողովրդական ձայների ընդամենը 1,29%-ը։ Միության ղեկավարը եղել է Նիկոլ Փաշինյանը[2]։ Խորհրդարանական ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, երկրորդ համարը եղել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը, երրորդը՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը[3][4]։ Խորհրդարանական ընտրություններում «Իմպիչմենթ»-ը զբաղեցրել է 12-րդ տեղը՝ հավաքելով ձայների 1,29% -ը (ավելի քան 17 հազար ընտրող)։ Նիկոլ Փաշինյանը կեղծված որակել է ընտրությունների արդյունքները և պահանջել նոր ընտրություններ նշանակել[5]։ Միության հիմնական նպատակը եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմփիչմենթը[6]։ Կուսակցությունը պաշտոնապես լուծարվել է 2008 թվականին՝ ՀՀ նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո, և կուսակցության անդամները որոշել են միավորվել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔ». A1Plus. 2023 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «Who Is Nikol Pashinyan, The Armenian Protest Leader?». en.hromadske.ua. May 2018. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
  3. БУТЫЛКИ «ДВИНУЛИСЬ» НА ПРОСПЕКТ БАГРАМЯНА
  4. Оппозиционный блок «Импичмент» представил в ЦИК Армении пропорциональный список
  5. «Оппозиционный «Импичмент» требует назначить новые выборы в Армении». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  6. ռ/կ, Ազատություն (2009 թ․ ապրիլի 2). «Impeachment Row Disrupts Armenian Parliament Session». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.