Ժողովրդակարգում
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Ֆոլկսոնոմիան (անգլերեն` folksonomy) նորաբանություն է, որը նշանակում է ապակենտրոնացված հապճեպ համագործակցային դասակարգման համակարգ, ֆոլկ (ժողովուրդ) և տաքսոնոմիա բառերի ամբողջությունն է: Այս տերմինը ստեղծել է ինֆորմատիկայի ճարտարապետ Թոմաս Վանդեր Վալը: Որոշ հեղինակներ օգտագործում են նաև պոտոնոմիա, ժողովրդականություն, ժողովրդական կամ սոցիալական տաքսոնոմիա տերմինները: Ի հեճուկս դասակարգման աստիճանական համակարգի` ֆոլկսոնոմիայի տարածողները պարտադրված չեն օգտագործելու նախօրոք ընտրված տերմինաբանություն. իրենց աղբյուրները դասակարգելու համար նրանք կարող են օգտագործել այն տերմինները, որ ցանկանում են: Այդ տերմինները սովորաբար կոչվում են բանալի բառեր կամ թագգեր: Ֆոլկսոնոմիայի հետաքրքրությունը կապված է համայնքային արդյունքի հետ. որևէ աղբյուր դասակարգվում է տարբեր տարածողների դասակարգումների միջոցով : Այսպիսով, հիմնվելով այլ աղբյուրի վրա և հետևելով այլ տարածողների տերմինաբանությանը, հնարավոր է բացահայտել միմյանց կապված աղբյուրներ : Ֆոլկսոնոմիայի գաղափարը Web 2.0-ի մասն է կազմում :
Բովանդակություն |
Նկարագրությունը [խմբագրել]
Օրինակ Flickr կայքը հնարավորություն է տալիս շատ լուսանկարներ պահել, որոնք հասանելի են բոլորին: Դասակարգումը կատարվում է ոչ թե նավանացանկի միջոցով, այլ տվյալ լուսանկարին մեկ կամ բազմաթիվ բանալի բառեր տալով: Բանալի բառերի օգնությամբ անդամները կարող են նույն թեմայով նկարներ կիսել և փոխանակությունների համայնք ստեղծել: Բացի այդ յուրաքանչյուր անդամ կարող է լուսանկարների տակ մեկնաբանություններ թողնել : Մեկ մարդու բանալի բառերի ամբողջությունը կարելի է տեսնել բանալի բառերի ամպերի միջոցով: Այս ձևը հնարավորություն է տալիս կարծիք կազմել մեկ մարդու կամ խմբի հետաքրքրությունների մասին:
Կիսելու զգացումը բարձրացնելու նպատակով` անդամները կարող են կիսել իրենց լուսանկարները Creative Commons-ի լիցենզիաներից մեկի հիման վրա` դրանք թվային արտադրության ծրագրերում, ինչպես օրինակ վեբ կայքը, վերօգտագործելի դարձնելով (եթե լիցենզիան թույլ է տալիս):
Ֆոլկսոնոմիան սահմանվում է որպես ինտերնետ օգտագործողների միջև տարբեր կապեր կիսելու գործողություն: Ինտերնետ օգտագործողները կարող են իրենց ուզած ձևով դասակարգել բանալի բառերի միջոցով: Այն նշաններից կազմված մի ամբողջական անվանացանկ է, որը հնարավորություն է տալիս սիրելի բաները կիսել այլ ինտերնետ օգտագործողների հետ: Ստեղծելով իր սեփական թղթապանակը` օգտագործողը կարող է ցանցում ձայնագրել այն տեղեկատվությունը, որը նա ցանկանում է տարածել, ինչպես նաև իր սիրելի կապերը, ինչ-որ նկարագրություններ, նշումներ և բանալի բառեր: Դա համաշխարհային հաղորդակցության մի միջոց է, քանի որ ինտերնետին միացած բոլոր մարդիկ կարող են միմյանց հետ կապի մեջ մտնել և օգտվել այդ տեղեկատվությունից:
Ֆոլկսոնոմիան հնարավոր է օգտագործել ցանկացած համակարգչից և թույլ է տալիս մուտք ունենալ նախընտրելի կապերին: Դեռ ավելին, որոնման այս մեթոդը արդյունավետ է և մշտական, ինչպես Google-ը : Del.icio.us կայքը արդյունավետ միջոց է սոցիալական դասակարգման համար: Այս կայքի շնորհիվ հնարավոր է մուտք ունենալ բազմաթիվ նշանների, որոնք կապված են բանալի բառերի հետ: Կարելի է տեսնել, թե քանի հոգի է իր նախընտրություններ մեջ ավելացրել մեր նշանները, ինչպես նաև հնարավոր է տեսնել, թե ինչ բանալի բառեր են կապվել մեր նշանների հետ: Ֆոլկսոնոմիան վերաբերում է ոչ միայն նշաններին, այլ տեսաձայնային ֆայլերին:
Ֆոլկսոնոմիան իրականում նախընտրությունների սոցիալական մեծ փաթեթ է նշումներով և վեբ կայքերի պես (նշաններ): Այն որոնման գործիք է, որը կազմված է ուրիշների էջանիշերից, որոնք ինտերնետ օգտագործողներին հնարավորություն են տալիս իրար մեջ տեղեկատվություն փոխանակել: Դա մի միջոց է ստեղծելու, անվճար կիսելու և հասարակական դարձնելու այն, ինչ կարևոր է: Օրինակ, ուսումնառության շրջանակներում նույնպես հնարավոր է տեղեկատվություն փոխանակել` ներառելով ուսումնառության իրավիճակների բազմազանություն :
Ֆոլկսոնոմիայի բնութագրող հատկանիշները [խմբագրել]
- տեղեկատվությունը հասանելի է դարձնում բոլորին
- հեշտ է օգտագործվում` բազմակողմանի և երկկողմանի
- նպաստում է վեբի կառուցմանը
- կիրառելի է վիկիի, բլոգերի համար
- բոլորը կարող են ներդնում ունենալ
- կարող է վերաբերել բոլորին
- բոլորն էլ կարող են հեշտորեն ստեղծել այն, ոչ մի հատուկ հմտություն պետք չէ: Վեբում կան շատ գործիքներ, որոնցով կարելի է էջանիշեր ստեղծել
- էժան է
- թույլ է տալիս համարակալել փաստաթղթերը կամ տեղեկատվությունը և գտնել դրանք բանալի բառերի միջոցով դասակարգման շնորհիվ
- թույլ է տալիս ինտերնետ օգտագործողներին հոդվածներ տեղադրել և կարծիքներ փոխանակել
- թույլ է տալիս ավելացնել և արագացնել տեղեկատվության տարածումը
- օգտագործողները կարող են ընտրել իրենց ցանկացած բանալի բառերը: Ֆոլկսոնոմիան կենտրոնացված է օգտագործողի վրա: Այն կիրառելի է անձնական, աշխատանքային և այլ նպատակներով: Այսպես օգտագործողն ավելի համակարգված է աշխատում և դա իրեն թույլ է տալիս տնօրինել ամբողջ տեղեկատվությունը:
- բաց լինելու հնարավորություն է տալիս, այդ իսկ պատճառով շեշտվում է փոխանակելու գաղափարը
- օրինակ` կարելի է փոխանակել անձնական լուսանկարներ կամ փաստաթղթեր այնպես, որ մյուս օգտագործողները կարողանան դրանցից օգտվել
- ֆոլկսոնոմիայում համաձայնության գաղափարը պարտադիր չէ, հետևաբար անհնար է քննադատել որևէ մեկի քաղաքական հայացքները կամ գաղափարախոսությունները
Ֆոլկսոնոմիան հսկվող բառապաշարի կարիք ունի: Հսկվող բառապաշարը տերմինների հաստատված ցուցակ է, որն օգտագործվում է ինդեքսացիայի և փաստաթղթային որոնման ժամանակ
Մեթոդաբանական օգտակարություն [խմբագրել]
Դասարաններում, դպրոցներում կամ դպրոցական հանձնախմբերում դասավանդողները կարող են ֆոլկսոնոմիա ստեղծել, որը կպարունակի բազմաթիվ կապեր, որոնք կծառայեն աշակերտներին տարբեր որոնումների ընթացքում: Հիմնական առավելությունն այն է, որ կայքերը կստուգվեն դասավանդողների կողմից` ըստ կայքի գնահատման չափանիշների, աշակերտները կարող են օգտվել դրանցից տարբեր որոնումներ կատարելու նպատակով և կարող են ավելացնել իրենց կապերը մյուսների հետ կիսելու համար: Բանալի բառերի միջոցով դասավանդողները կարող են նրանց գնահատել և համոզվել օգտակարության մեջ` դրանք իրենց էջանիշեր ներառելուց առաջ:
Բանալի բառերի տարբերակման տեսանկյունից կարող է դժվար լինել տեղեկատվություն գտնելը, սակայն ավելի հեշտ է խորացնել նույն թեմայի շուրջ որոնումները կամ գիտելիքները:
Ֆոլկսոնոմիա կիրառող կայքերը [խմբագրել]
Որոշ կայքեր աշխատում են ըստ դասակարգման այս համակարգի`
- Atpic` լուսանկարների բանալի բառեր
- Del.icio.us` էջանիշերի փոխանակման կայքեր
- Flickr` լուսանկարների փոխանակման կայք
- Wikipedia` ազատ հանրագիտարան
- Yoolink` ընկերների ցանցի հետ ինտերնետ կապեր փոխանակմանկայք