Ժիտոմիր-Բերդիչևյան գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիտոմիր-Բերդիչևյան գործողություն
Թվական24 դեկտեմբերի, 194314 հունվարի, 1944 թվական
Մասն էՀայրենական մեծ պատերազմ
ՎայրԱջափնյա Ուկրաինա
ԱրդյունքՌադոմիշլի, Նովոգրադ-Վոլինսկիի, Ժիտոմիրի, Բերդիչևի, Բելայա Ցերկովի ազատագրում
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Չեխիա Չեխոսլովակիա
Երրորդ Ռայխ Երրորդ ռայխ
Հրամանատարներ
բանակի գեներալ Նիկոլայ Վատուտինգեներալ-ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշտեյն
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Ժիտոմիր-Բերդիչևյան գործողություն (ռուս.՝ Житомирско-Бердичевская операция, 24 դեկտեմբերի, 1943 թվական – 14 հունվարի, 1944 թվական), 1-ին ուկրաինական ճակատի զորքերի հարձակողական գործողությունը, որն իրականացվել է հակառակորդի՝ Կորսուն-Շևչենկովսկիում գտնվող խմբավորումը ոչնչացնելու նպատակով։ Եղել է աջափնյա Ուկրաինայում խորհրդային զորքերի ռազմավարական հարձակման մի մասը։

1943 թվականի դեկտեմբերի 24-ին 1-ին Ուկրաինական ճակատի զորքերը (բանակի գեներալ՝ Նիկոլայ Վատուտին) սկսել են Ժիտոմիր-Բերդիչևյան գործողությունը։  Գործողության ընթացքում ջախջախվել են 4-րդ և 1-ին տանկային բանակների դիմակայող ուժերը, ազատագրվել են Ռադոմիշլը, Նովոգրադ-Վոլինսկին, Ժիտոմիրը, Բերդիչևը, Բելայա Ցերկովը, մինչև հունվարի 14-ն 1-ին Ուկրաինական ճակատի զորքերը 80-ից 120 կմ առաջ են շարժվել դեպի արևմուտք և հարավ-արևմուտք՝ հյուսիս-արևմուտքից շրջառելով հակառակորդի Կորսուն-Շևչենկովսկիի խմբավորումը։ Բելայա Ցերկովի տարածքում խորհրդային զորքերի հետ մարտնչել է Չեխոսլովակիայի 1-ին առանձին բրիգադը՝ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ։ Գերմանական հրամանատարությունը պաշտպանությունում առաջացած ճեղքերը փակելու համար ստիպված է եղել այդ ուղղությամբ ներգրավել 12 դիվիզիա պահեստազորից և խորհրդային-գերմանական ճակատի այլ հատվածներից։

արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին Ուկրաինական ճակատի Ժիտոմիրս-Բերդիչևյան գործողության (բանակի գեներալ Նիկոլայ Ֆեոդորովիչ Վատուտին) և 2-րդ Ուկրաինական ճակատի Կիրովոգրադյան գործողության (բանակի գեներալ Իվան Ստեպանովիչ Կոնև) արդյունքում ձևավորվել է խորը ելուստ, որը պաշտպանում էր հակառակորդի խոշոր խմբավորումը, որը ներառում էր 9 հետևակային, 1 տանկային դիվիզիա և մոտոհրաձգային բրիգադ՝ «Հարավ» բանակների խմբի 1-ին և 8-րդ բանակների (գեներալ-ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշտեյն) կազմից ուժեղացման բազմաթիվ միջոցներով։ Խորհրդային տվյալների համաձայն՝ ոչնչացվել է 100 հազար նացիստ, իսկ ևս 7 հազարը գերեվարվել է[1]։

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիտոմիրո-Բերդիչևյան գործողության անցկացման համար 1-ին Ուկրաինական ճակատի հրամանատար Նիկոլայ Վատուտինը չի պարգևատրվել Ժիտոմիր քաղաքը երկու անգամ թշնամուն հանձնելու պատճառով։ Նրա բանակի հրամանատարներ ու շտաբի պետեր՝ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բոգոլյուբովը, գեներալ-լեյտենանտ Իվան Սեմյոնովիչ Վարեննիկով, գեներալ-գնդապետ Անդրեյ Անտոնովիչ Գրեչկոն, գեներալ-լեյտենանտ Ֆիլիպ Ֆեդոսեևիչ Ժմաչենկոն, տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Միխայիլ Եֆիմովիչ Կատուկովը, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեպան Ակիմովիչ Կրասովսկին, գեներալ-գնդապետ Կոնստանտին Նիկոլաևիչ Լեսելիձեն, գեներալ-գնդապետ Կիրիլ Սեմյոնովիչ Մոսկալենկոն, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պավլովիչ Պուխովը, գեներալ-լեյտենանտ Իվան Դանիլովիչ Չեռնյախովսկին պարգևատրվել են Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի շքանշանով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Наша Победа. День за днем — проект РИА Новости». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
  2. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История Украинской ССР, т. 1, К., 1969.
  • История Великой Отечественной войны Советского Союза. 1941—1945, т. 4, М., 1962.
  • Василевский А. М., Дело всей жизни, М., 1973.
  • Грылев А. Н., Днепр — Карпаты — Крым, М., 1970.
  • Авторский коллектив: М. И. Повалий (руководитель), Ю. В. Плотников (заместитель руководителя), И. М. Ананьев, А. В. Басов, В. А. Голиков, Е. П. Елисеев, А. Н. Копенкин, В. А. Марамзин, А. П. Марфин, С. С. Пахомов, В. Б. Сеоев, П. Ф. Шкорубский, Н. И. Яковлев. В подготовке книги принимал участие М. Х. Калашник. Восемнадцатая в сражениях за Родину: Боевой путь 18-й армии. — М.: Воениздат, 1982. — 528 с., ил.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]