Ժերեբցովի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերեբցովի տուն
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հասցեул. Фрунзе, 70, г. Таганрог, Ростовская обл., Россия.
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Ժերեբցովի տուն

Ժերեբցովի տուն (ռուս.՝ Дом Жеребцова), Միխայիլ Իլյիչ Ժերեբցովի երկհարկանի առանձնատունը Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (18.11.92 թվականի թիվ 301 որոշում)։

Հասցեն` ք. Տագանրոգ, Ֆրունզեի փողոց, 70։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերեբցովի տունը երկհարկանի առանձնատուն է, որը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին։ 1860-ական թվականներին այս տունը պատկանել է օլդենբուրգյան և ֆրանսիական գործակալ Ալեքսանդր Ֆեոդորովիչ Գեմեռլեին, որը 1870-ական թվականներին ծառայել է որպես Հյուսիսգերմանական միության հյուպատոս։ 1872 թվականին, երբ քաղաքում հաստատվեց քաղաքային կառավարում, Գեմեռլեն ընտրվեց նրա կազմում։ 1880-ական թվականների վերջում շենքն անցավ հողատեր, 1-ին գիլդիայի վաճառական, պատվավոր քաղաքացի Մ. Ի. Ժերեբցովին։ Այդ տարիներին տան գինը կրկնապատկվել էր` 3,5 հազարից հասնելով 7 հազարի։ Ըստ երևույթին, շենքի նոր տերն այն վերակառուցել էր։

1880-ական թվականների վերջում դա երկհարկանի շենք էր` կառուցված էկլեկտիզմի ոճով։ Նրա տանիքի պարագծով բոլոր կողմերից եղել է մոտ քսան ամֆորա։ Ճակատին ծոփորի վրա կատարված էին գեղեցիկ բարձակներ, նրանց տակ` առյուծների, կանանց և մանկական գլխիկների բարձրաքանդակներ, իսկ նրանց միջև` դրասանգազարդերով սկահակներ։ Շքամուտքի վերևում երկփեղկ պատուհան էր։

Համարվում է, որ Ժերեբցով ազգանունը, ինչպես և Կոբիլինը, Անտոն Չեխովին դրդել են «Ձիու ազգանուն» պատմվածքը գրելուն։

Շենքը 1992 թվականին ընդգրկվել է մշակույթի և ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձանների ցանկում։

1917-1918 թվականների ձմռանը այս տան բակում Անդրամուրյան պահեստային գնդի զենքի պահեստներն էին։ 1918 թվականի հունվարյան ապստամբության ժամանակ բանվորները փորձել են տիրանալ զենքին, սակայն բռնվել են և գնդակահարվել։ 1918 թվականի հունվար-ապրիլին այստեղ գտնվում էր Ա. Կ. Գլուշկոյի գլխավորած բանվորագյուղացիական կառավարության քաղաքային կոմիտեն։

1941 թվականի Տագանրոգի գերմանական օկուպացիայի ժամանակ քաղաքում բացվել էին հասարակաց տներ՝ մեկը գերմանացի զինվորների, մյուսը՝ սպաների համար։ Ի լրացումն դրանց, գործում էր նաև մաշկավեներոլոգիական դիսպանսեր, որը գերմանացիները բացել էին Ժերեբցովի տանը։ Այստեղ էր նաև ստացիոնարը՝ վեներական հիվանդություններով վարակվածներին բուժելու համար։ Ստացիոնարի թողունակությունը 30 մարդ էր։ Առկա է եղել 21 մահճակալ և 9 թախտ։

1925 թվականից մինչ օրս սա բնակելի շենք է, այնտեղ առաջին հարկում գտնվում է մաշկավեներոլոգիական դիսպանսերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0
  • Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
  • Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]