«Վերջին փամփուշտը» (1953) վեպը Վիետնամի պատերազմի մասին է, «Կորած արվարձան» (պոպուլիստական մրցանակ, 1955) նվիրված է Փարիզի պրոլետարական թաղամասի առօրյային։ Շաբրոլին հատուկ է ռաբլեական կենսասիրությունը («Վայրի վարդ», 1957, վեպ), պատմական լավատեսությունը («Աստծո խենթերը», 1961, վեպ)։ «Խռովարարներ» (հատոր 1-3, 1965-1968) վիպաշարի հերոսները Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուց մինչև Ֆրանսիայում ժողովրդական ճակատի հաղթանակն (1936) ընկած ժամանակամիջոցում եվրոպական իրադարձությունների մասնակիցներ են։ Համայն աշխարհի աշխատավորների եղբայրության արդար գործի հավատով է ներթափանցված Փարիզյան կոմունայի (1871) մասին պատմող «Եղբայրություն» թնդանոթը» (1970) վեպը։ «Այծը անապատում» (1975) գիտաֆանտաստիկ վեպը վերստեղծում է Ա․ դը Օբինիեի դրամատիկ կյանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 410)։