Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուհայերեն

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» (հատոր 1–4), ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմած բառարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1969–1980 թվականներին Երևանում։ Ներառում է արդի հայոց գրական լեզվի մոտ 140 հազար բառ ու դարձվածքային միավոր։

Բառացանկը կազմվել է հիմականում հայոց միալեզվյան և թարգմանության բառարանների, մասնավորապես՝ Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի» փաստային նյութի, Լեզվի ինստիտուտի կազմած համաբարբառի և հայ գեղարվեստական գրականության ու մամուլի ընտրովի քարտարանի հիման վրա։

Ներկայացված են բացառապես հայոց գրական լեզվի՝ Խաչատուր Աբովյանի ժամանակներից մինչև 1980-ական թվականների բառապաշարը, ինչպես նաև գործածական դարձվածքներն ու տիպական բառակապակցությունները, որոնց տարբեր իմաստներն ու նրբերանգները, գործածության սահմաններն ու ոլորտները հաստատելու համար բերված են համապատասխան բնագրային օրինակներ՝ քաղված նախախորհրդային և խորհրդային շրջանների հայ գեղարվեստական և մասնագիտական գրականությունից, դասագրքերից, մամուլից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։