Թվանիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թվանիկներ (պահլավերեն tuwanik — ուժեղ, զորեղ, կարող, հայերենում նաև՝ հարուստ), հասարակական խավ, գյուղական համայնքներին պատկանող հարուստ գյուղացիները Հայաստանում և հարևան մի քանի երկրներում (Իրան, Միջագետք և այն )։ Առաջին անգամ հիշատակել է 4-րդ դարի եկեղեցական գործիչ Բարսեղ Կեսարացին՝ նշելով թվանիկների ՝ եկեղեցուն վճարելիք հարկերի չափը. «Դ գրիւ ցորեան և Զ գրիւ գարի և ԺԶ փաս քաղցու» (Կանոնագիրք Հայոց, հ. 2, 1971, էջ 94)։ Նույնպիսի վկայություն ունի նաև 7-րդ դարի հայ մատենագիր Մովսես Կաղանկատվացին (Պատմութիւն Աղուանից աշխարհի» ԳԻՐՔ Ա» գլուխ ԻԶ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 222