Թուրքահայ թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքիայի հայկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում 1920-ական թվականներին կասեցվել է հայկական թատրոնի գործունեությունը։ «Պոլսո հայ դրամատիկ» խմբի անդամներից ոմանք (Վահրամ Փափազյան, Մկրտիչ Ջանանյան,Հրաչյա Ներսիսյան) եկել են խորհրդային Հայաստան, մի մասն էլ (Հովհաննես Աբելյան, Հովհաննես Ձարիֆյան և ուրիշներ) մեկնել է Ամերիկա, Ֆրանսիա, Եգիպտոս։ Թուրքիայում մնացած դերասանները (Աշոտ Մադաթյան, Թոգաթլյան և ուրիշներ) հայ հեղինակների պիեսները հարկադրված բեմադրել են թուրքերեն։ 1930-1960-ական թվականներին Կոստանդապոլսում գործել է «Երիտասարդաց թատերախումբը», 1960-1970-ական թվականներին՝ մշակութային թատերասիրաց միության փոքր թատերախումբը։ Ներկայացումներին մասնակցել են դերասաններ Շավարշ Գարագաշը, Վ. Ձկնունին, Հակոբ Այվազը, Պերճ Ֆազլյանը, Քնար Սվաճյանը, Ա. Ձորայանը, Կ. Նագգաշյանը և ուրիշներ։ 1980-ական թվականներից ներկայացումներ են խաղացել Մխիթարյան, Եսայան սանուց միություններում և այլ ընկերություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։