Ծնվել է մայիսի 21-ին, Բուխարեստում։ Հրատարակել և խմբագրել է գրական մի շարք հանդեսներ։ Պայքարել է ֆաշիզմի դեմ, որի համար նետվել է համակենտրոնացման ճամբար։ Բանաստեղծական ժողովածուներից նշանավոր են «Հարմար խոսքեր» (1927), «Բորբոսածաղիկներ» (1931), «Երեկոյան գրքույկ» (1935), «Յոթ երգ փակ բերանով» (1939), «Երգ մարդուն» (1955), «1907» (1955)։ Արգեզի նորարար է ռումինական բանաստեղծական արվեստի մեջ. քնարերգության դասական ձևերը հարստացրել է ռիթմի, լեզվի, արտահայտչամիջոցների ու խոսքի պատկերավորման նոր հնարավորություններով։ Արգեզիի արձակ երկերից են «Աստվածամոր աչքերը» (1934), «Բունա վեստիրե գերեզմանատունը» (1936) վեպերը և բազմաթիվ պամֆլետներ։ Մահացել է հուլիսի 14-ին, Բուխարեստում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 706)։