Թոր. Ասգարդի պատմությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոր. Ասգարդի պատմությունները
անգլ.՝ Thor: Tales of Asgard
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար և ֆենթեզի
Հիմնված էԹոր
ՌեժիսորSam Liu?
ՀնչյունավորումԹարա Սթրոնգ, Rick Gomez? և Ջեյ Բրազո
ՊրոդյուսերՔրեյգ Քայլ
ՕպերատորGreg Johnson?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունMarvel Animation?, Lionsgate Home Entertainment? և Lions Gate Entertainment
ԴիստրիբյուտորLions Gate Entertainment և Նեթֆլիքս
Տևողություն77 րոպե
Թվականսեպտեմբերի 19, 2011[1] և 2011

Թոր. Ասգարդի պատմությունները (անգլ.՝ Thor: Tales of Asgard), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Lionsgate» ստուդիայում։ Այն «Lionsgate» և Marvel Animation ստուդիաների 8-րդ ֆիլմն է։ Ֆիլմը 2011 թվականի մայիսի 17-ին թողարկվել է DVD և Blu-ray ձևաչափերով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև ամենակարող Մյոլնիր մուրճի ստեղծումը գոյություն ուներ սուրը։ Հենց նրա հետևից էլ ուղևորվում է Թորը։ Գաղտնի լքելով Ասգարդը` նա և նրա եղբայր Լոկին ուղևորվում են այդ սուրը որոնելու։ Եվ այն, ինչը պետք է ուրախ ճանապարհորդություն և գանձերի որոնում լիներ, վերածվում է մահացու վտանգի։ Չնայած դրան` Թորը պետք է ցույց տա իրեն. չէ՞ որ նա Օդինի որդին է և արժանի է իր ճակատագրին։

Հնչյունավորման դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթյու Վոլֆ` Թոր
  • Ռիկ Գոմես` Լոկի
  • Տարա Սթրոնգ` Սիֆ
  • Էլիսթեր Էբելլ` Ֆանդրալ
  • Փոլ Դոբսոն` Խոգուն
  • Բրենտ Չեփման` Վոլստագ
  • Քրիստոֆեր Բրիթոն` Օդին
  • Ռոն Հելդեր` Ալգրիմ
  • Քեթի Վեսելակ` Բրունհիլդա
  • Մայքլ Դոբսոն` Հեյրմար
  • Ջոն Նովակ` Տրիմ
  • Էշլի Բոլլ` Արոմա
  • Բրիան Դրումոնդ` Ֆենրիր

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IGN-ից Սինդի Ուայթը մուլտֆիլլմը 10-ից 7.0 է գնահատել` ասելով. «Երբ խոսքը գնում է մուլտֆիլմի` միանգամից DVD ձևաչափով թողարկման մասին, ապա DC և Warner Bros.-ը Marvel ստուդիային հեշտորեն գերազանցում են անիմացիայի որակով, օրիգինալությամբ և սյուժեով։ Բայց ընդհանուր առմամբ դիտումը դրական հույզեր է առաջացնում[3]։ Քոֆի Օութլեյվն ասում է. «Հնարավոր է, դուք չեք ցանկանա այս մուլտֆիլմը նորից ու նորից դիտել, բայց եթե դուք ուրախ Marvel երկրպագուն եք, ապա այս մուլտֆիլմը հենց ձեզ համար է»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. White, Cindy (2011 թ․ փետրվարի 23). «Exclusive: Marvel Announces Thor: Tales of Asgard». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  3. White, Cindy (2011 թ․ մայիսի 5). «Thor Tales of Asgard Blu-ray Review». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  4. Outlaw, Kofi (2011 թ․ մայիսի 16). «'Thor: Tales of Asgard' Review». Screen Rant. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]