Թոմմի Ռոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմմի Ռոու
Բնօրինակ անունանգլ.՝ Tommy Roe
Ի ծնե անունանգլ.՝ Thomas David Roe
Ծնվել էմայիսի 9, 1942(1942-05-09) (81 տարեկան)
Ատլանտա
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլABC Records
ԱմուսինJosette Banzet?
Կայքtommyroe.com

Թոմաս Դեյվիդ, (Թոմմի) Ռոու (մայիսի 9, 1942(1942-05-09), Ատլանտա), ամերիկացի ռոք և փոփ երաժիշտ, երգահան[1]։

Լավագույնս հիշվում է իր «Sheila» (1962) և «Dizzy» (1969) հիթերով։ 1960-ականների վերջերին Ռոուին «հիմնականում ընկալում էին որպես նախատիպային բաբլգամ արտիստի, բայց, հատկապես, իր վաղ կարիերայի ճանապարհին նա գերազանցեց անգամ հռչակ ունեցող որոշ ռոք երաժիշտների», այսպես է իր մասին գրել Allmusic երաժշտական տվյալների բազայի ժուռնալիստ Բիլ Դահլը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի Ատլանտա մայրաքաղաքում, որտեղ էլ հաճախել է Բրաուն ավագ դպրոց[2]։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գլխավոր էլեկտրահաղորդալարերի զինվորական կայանում։

1962 թվականին Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր «Sheila» երգով արժանացել է առաջին տեղին «Բիլբոուրդ» հիթ թեժ տասնյակում։ «Շեյլա» երգի մասսայական վաճառքը նշանակում էր, որ մինչև 1969 թվականը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան այն չի ներկայացնի երաժշտական ձայնագրման հատուկ մրցանակին[2]։

Երբ 1962 թվականին «Շեյլա» երգը դարձավ հիթ, «ABC Փարըմաունթ» ձայնագրման կենտրոնը խնդրեց Ռոուին շրջագայել հռչակ ու առաջընթաց ձեռք բերելու համար։

Նա ցանկություն չուներ թողնելու իր անվտանգության աշխատակցի աշխատանքը Գլխավոր զինկայանում, քանի դեռ «ABC Փարըմաունթ» ձայնագրման կենտրոնը չառաջարկեց նրան 5000 դոլար գումար[3]։

Այնուամենայնիվ 1963 թվականի մարտին Միացյալ Թագավորության NME բրիտանական երաժշտական ամսագիրը, որն այժմ երաժշտական լրատվական կայք է, հայտարարեց, որ Թոմաս Ռոուն և ամերիկացի կիթառահար, վոկալիստ Քրիս Մոնտեսը The Beatles խմբի և իր երկրպագուների կողմից ստացել են 21 օրյա շրջագայության առաջարկ Միացյալ Թագավորությունում[4]։ Արդեն տարեվերջին Ռոուն թոփ տասնյակում էր իր «Everybody» երգով, որը Միացյալ Նահանգներում մտավ թոփ եռյակի մեջ, իսկ Միացյալ Թագավորությունում իններորդ հորիզոնականում էր։ Ամերիկացի երգահան Մերլ Քիլգորի կողմից գրված «The Folk Singer» երգը, որը կատարեց երգիչը, ևս դարձավ հանրաճանաչ UK Singles Chart (սինգլների պաշտոնական հիթ-շքերթ Մեծ Բրիտանիայում) հիթ-շքերթում՝ գրավելով չորրորդ հորիզոնականը[5]։ Իր ընկեր՝ Ռոյ Օրբիսոնի հրավերով Ռոուն կատարեց ավելի բարեհաջող հյուրախաղեր դեպի Միացյալ Թագավորություն, որտեղ հանդես եկավ բազում հյուրախաղերով։ Այնուհետև նա տեղափոխվեց Անգլիա, որտեղ էլ ապրեց մի քանի տարի։

1964 թվականին Ռոուն ձայնագրեց նոր երգ, որը գրել էր Բազ Քեյզնը, իսկ երգը կոչվում էր «Diane From Manchester Square» թարգմանաբար նշանակում է «Դիանան Մանչեսթր հրապարակից»։ Այս երգը մի աղջկա մասին է, ով աշխատում էր EMI ստուդիայում։ Այն գտնվում է Լոնդոնի Մանչեսթր հրապարակում։ Այս սինգլի վաճառքը Միացյալ Թագավորությունում հաջողություն չունեցավ։

1960-ականներին նա ունեցավ ավելի քան 40 հիթ երգեր։ 1966 թվականին «Sweet Pea» երգը Միացյալ Նահանգներում 8-րդ հորիզոնականում հայտնվեց, իսկ Կանադայում առաջին հորիզոնականում էր[2]

Նույն կերպ՝ «Hooray for Hazel» երգը ԱՄՆ-ում 6-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, իսկ Կանադայում՝ երկրորդ։

1969 թվականին իր «Dizzy» երգը առաջին տեղում էր Բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում, Կանադայում, ինչպես նաև առաջին տեղում էր ԱՄՆ-ի ամենամեծ պաշտոնական Billboard Hot 100 հիթ-շքերթում[5]։ Այս անդրատլանտյան չարտերը գլխավորող երգիչը վաճառել է ավելի քան երկու միլիոն սկավառակի օրինակ մինչև 1969 թվականի ապրիլի կեսերը՝ երրորդ անգամ արժանանալով ոսկե սկավառակ մրցանակի[2]

Ռոուն խաղացել է էպիզոդներում նաև ամերիկյան Green Acres սիթքոմում։

Իր վերջնական հաղթանակը պարգևեց ամերիկացի երաժիշտ Ֆրեդի Ուելլերի կողմից գրված «Jam Up and Jelly Tight» երգը, որն էլ իր հետ բերեց չորրորդ ոսկյա սկավառակի ձայնագրությունը՝ գրավելով 8-րդ տեղը Միացյալ Նահանգներում և 5-րդ տեղը՝ Կանադայում[2]։

Չնայած իր երաժշտական ոճը որոշակի անկում էր ապրում 1970-ականների երաժշտական շուկայում, այնուամենայնիվ երգիչը շարունակում էր ներկայանալ զանազան համերգային ելույթներով, հանդիպումներով, երբեմն էլ ներկայանալով 60-ականների նոստալգիկ ռոք երգիչներով ինչպիսիք են Ֆրեդի Քենոնը և Բոբբի Վիին։ Նա ձայնագրել էր բազմաթիվ սինգլներ 1970-ականների վերջերին և 1980-ականներին արդեն գրավել էր երաժշտական շուկան։ 1986 թվականին Ռոուն ընդգրկվեց Ջորջիա նահանգի Georgia Music Hall of Fame կառույցում, և տվյալ ժանրում իր առաջին ներդրումը ճանաչվել է Rockabilly Hall of Fame կազմակերպության կողմից։

Ռոուի ինքնակենսագրությունը առաջին անգամ հրատարակվել է 2016 թվականին, որի հեղինակը Մայքլ Ռոբերտ Գրիգորյանն է[6], իսկ գիրքը վերնագրված է «From Cabbagetown to Tinseltown and places in between»:

2018 թվականի փետրվարի 7-ին իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հայտարարեց իր բեմը թողնելու մասին.

«Այսօր ես հայտարարում եմ իմ բեմից հեռանալու մասին։ Ես այնքան շատ, հիանալի հիշողություններ ունեմ  երաժշտության ու իմ երկրպագուների հետ կապված, ովքեր տարիներ շարունակ ինձ վստահել ու սատարել են։ Ճիշտն ասեմ՝ 55 տարի շարունակ։ Ինձ համար մեծ պարգև է այս ողջ ժամանակը ձեզ հետ կիսելը։ Հուսով եմ՝ իմ երաժշտությունը շարունակելու է ժպիտ պարգևել ձեր սրտերին և ուրախություն ձեր կյանքին։ Ես ձեզ հետ կհաղորդակցվեմ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով։ Իսկ հիմա ես դուրս գամ պլանավորված համերգների և հարցազրույցների ուշադրության կենտրոնում լինելուց։                                                                              Կրկին շնորհակալ եմ ձեզ ձեր հավատարմության համար։ Սիրում եմ բոլորիդ և թո՛ղ Աստված օրհնի ձեզ։ Թոմմի»։

2019 թվականի հունիսի 25-ին The New York Times ամսագիրը Թոմմի Ռոուին հարյուրավոր այլ արվեստագետների հետ ներառել է այն ցուցակի մեջ, ում նյութերն, ըստ ամսագրի, ոչնչացվել են 2008 թվականին Universal Studio կինոստուդիայում հրդեհի ժամանակ[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է Ջորջիա նահանգում՝ Ատլանտայում, Կալիֆորնիայում՝ Բևեռլի Հիլզում։ Ամուսնացած է ամերիկացի դերասանուհի Ժոզեթ Բանզեթի հետ։ Ունի մեկ դուստր Սայնթիա անունով, երեք թոռնիկներ, որոնք ևս ապրում են Ջորջիա նահանգում[8] :

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված։ Թոմմի Ռոուի սկավառակագրությունը

  • Sheila (1962)
  • Everybody Likes Tommy Roe (1963)
  • Something for Everybody (1964)
  • Sweet Pea (1966)
  • Phantasy (1967)
  • It's Now Winter's Day (1967)
  • Heather Honey (1969)
  • Dizzy (1969)
  • We Can Make Music (1970)
  • Beginnings (1971)
  • Energy (1976)
  • Full Bloom (1977)
  • Devil's Soul Pie (2012)
  • Confectioner's (2017)

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Beatles խմբի Live! at the Star-Club in Hamburg, Germany; 1962[9] ալբոմը, որը ձայնագրվել է Համբուրգում 1962 թվականին։ Այն ձայնագրվել է մինչև խմբի աշխարհահռչակ դառնալը,որի մեջ ներառված էր "Sheila" երգի տարբերակներից մեկը։

  • "Sweet Pea" երգը "Lyte As A Rock" երգի հետ համեմված, որը հայտնվեց 1988 թվականին Lyte As A Rock ալբոմում ամերիկացի ռեպպեր MC Լայթի կողմից։
  • 1991 թվականին Ուանդեր Սթաֆն ու Վիք Ռիվիսը թողարկեցին "Dizzy" երգի այլ կատարումը(cover), որը Միացյալ Թագավորության երաժշտական չարտերում զբաղեցնում էին առաջնային տեղեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bill Dahl (1942 թ․ մայիսի 9). «Tommy Roe | Biography». AllMusic. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Murrells, Joseph (1978). The Book of Golden Discs (2nd ed.). London: Barrie and Jenkins Ltd. էջեր 151, 210, 247 & 266. ISBN 0-214-20512-6.
  3. The Billboard Book of Number One Hits - Fred Bronson - Google Books. Books.google.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  4. Tobler, John (1992). NME Rock 'N' Roll Years (1st ed.). London: Reed International Books Ltd. էջ 118. CN 5585.
  5. 5,0 5,1 Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 467. ISBN 1-904994-10-5.
  6. Tommy Roe; Michael Robert Krikorian (2016 թ․ հունվարի 22). From Cabbagetown to Tinseltown and places in between. CreateSpace Independent Publishing Platform. ISBN 978-1523646814.
  7. Rosen, Jody (2019 թ․ հունիսի 25). «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  8. Rebeat Magazine: "Then and Now, “Everybody” Really Loves Tommy Roe – Part Two" by Rick Simmons April 29, 2015
  9. «US albums: The Beatles Live at the Star-Club in Hamburg, Germany, 1962». DM's Beatles Site. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]