Թյուրքան Սայլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թյուրքան Սայլան
թուրքերեն՝ Türkan Saylan
Ծնվել էդեկտեմբերի 13, 1935(1935-12-13)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[2]
Մահացել էմայիսի 18, 2009(2009-05-18)[3] (73 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Մասնագիտությունգրող, ուսուցչուհի, բժիշկ և ակտիվիստ
ԱշխատավայրՍտամբուլի համալսարան

Թյուրքան Սայլան (դեկտեմբերի 13, 1935(1935-12-13)[1], Ստամբուլ, Թուրքիա[2] - մայիսի 18, 2009(2009-05-18)[3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք բժիշկ, ակադեմիկոս, գրող, ուսուցիչ և սոցիալական ակտիվիստ։ Հայտնի է բորոտության դեմ պայքարով և «Ժամանակակից ապրելակերպի աջակցության ասոցիացիա» (Çağdaş Yaşamı Destekleme Derneği, ÇYDD) անունով բարեգործական հիմնադրամ ստեղծելով։

Կյանք և կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայլանը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 13-ին[4]։

Սովորել է Քանդիլլիի տարրական դպրոցում՝ 1944-1946 թվականներին։ 1946-1953 թվականներին հաճախել է Քանդիլլիի աղջիկների միջնակարգ դպրոցը։ 1963 թվականին ավարտել է Ստամբուլի բժշկական դպրոցը։ Հետագայում որպես բժիշկ աշխատել է SSK Nisantasi հիվանդանոցի մաշկաբանական և վեներական հիվանդությունների բաժանմունքում։

1976 թվականի սկսել է ուսումնասիրել բորոտությունը և հիմնել «Պայքար բորոտների դեմ» ասոցիացիան և հիմնադրամը։ 1986 թվականին Հնդկաստանում արժանացել է «Միջազգային Գանդիի մրցանակի»։ Մինչև 2006 թվականը աշխատել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունում որպես բորոտի խորհրդատու։ Մասնակցել է մաշկի պաթոլոգիայի, Բեհչեթի հիվանդության և սեռավարակով փոխանցվող հիվանդությունների պոլիկլինիկայի հիմնադրմանը։ Աշխատել է որպես կամավոր գլխավոր բժիշկ Ստամբուլի Լեպրա հիվանդանոցում 21 տարի՝ 1981-2002 թվականներին[5]։

Ամուսնացել է 1957 թվականին և ունեցել երկու երեխա։ Ունի է 4 թոռ։ 17 տարի տառապելով կրծքագեղձի քաղցկեղից՝ մահացել է 2009 թվականի մայիսի 18-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #13699332X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Bir Türkan Saylan portresi». ntvmsnbc.com. 2009 թ․ ապրիլի 13. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Seeking Equal Opportunities for All-For Prof. Dr. Turkan Saylan, leprosy is one piece of a bigger picture» (PDF). For The Elemination Of Leprosy (FTEL). No. 29. էջ 3. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին. (չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Daniella Kuzmanovic (2012), "At the Margins of the Ergenekon Investigation: Central Features of Politics in Turkey", Middle East Critique, Vol. 21, Iss. 2, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]