Թղթե զինվոր
Թղթե զինվոր ռուս.՝ Бумажный солдат | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Գերման |
Պրոդյուսեր | Սերգեյ Շումակով |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Գերման |
Դերակատարներ | Չուլպան Խամատովա |
Օպերատոր | Ալիշեր Խամիդխոջաև[1] և Մաքսիմ Դրոզդով[1] |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 118 րոպե |
«ԹԹղթե զինվոր» (ռուս.՝ «Бумажный солдат»), ռուսական դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերը[2][3][4]։ Վենետիկի 65-րդ կինոփառատոնում կինոնկարն ստացել է «Արծաթե առյուծ» լավագույն ռեժիսուրայի և «Ոսկե Օզելլա» մրցանակի լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեն ծավալվում է պատմական իրադարձությունների ֆոնին․ շարունակվում են դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում էլ ներկայացվում է գլխավոր հերոսի՝ այդ ժամանակ տիեզերագնացների հետ աշխատող բժիշկ Դանիիլ Պոկրովսկու ողբերգությունը։ Նրան ճնշում է հոր՝ մեծ վիրաբույժի փառքը, նա կասկածում է, որ տիեզերագնացներին ուղարկում է ստույգ մահվան, իսկ առջևում սպասում է դիսերտացիայի պաշտպանությունը։ Անձնական կյանքում Պոկրովսկին հայտնվում է երկու կրակի արանքում․ նա պետք է ընտրություն կատարի երկու կանանց միջև, ովքեր սիրում են իրեն, և միևնույն ժամանակ, նա պետք է կատարի բարդ ընտրություն պատվի ու խղճի, մասնագիտական պարտքի ու սրտի կանչի միջը։ Այս ընտրությունը ոչ միայն վտանգում է նրա կերպարը գործընկերների, մտերիմ մարդկանց աչքերում, ովքեր կարող են կորցնել նրա նկատմամբ հարգանքը, այլև այդ երկընտրանքը կարող է արժենալ նրա համար կյանք արժենալ։ Այդպես էլ լինում է․ Դանիիլը մահանում է «Վոստոկ» (ՌՆ-1) հրթիռի մեկնարկի ժամանակ, որի տախտակամածին տիեզերագնաց Յուրի Գագարինն է։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մերաբ Նինիձե – Դանյա
- Չուլպան Խամատովա – Նինա
- Անաստասիա Շևելևա – Վերա
- Կիրիլ Ուլյանով – Գարիկ
- Ռոմուալդ Մակարենկո – Պրոկոպով
- Ռամիլ Սալահուտդինով – Միշա
- Միխայիլ Գենդելև – Արխանգելսկի
- Պոլինա Ֆիլոնենկո – Միշայի ընկերուհին
- Օլեգ Գրինչենկո – քիչ ծանոթ տղամարդ
- Ալեքսանդր Գլեբով – Դավիթ
- Ալբերտ Մակարով – Վալենտին[5]
- Վալենտին Կուզնեցով – Յուրա
- Աննա Եկատերինինսկայա – լաբորանտուհի
- Ֆեոդոր Լավրով – Գերման Տիտով
- Կոնստանտին Շելեստուն – Սաշա
- Ռուսլան Իբրահիմով – Անդրիան
- Իգոր Կեչաև – կապիտան ճամբարում
- Իգոր Ժիլկին – Գրիգորի
- Օլեգ Կովալով – հյուր բարաքում
- Իրինա Ռակշինա – Դանյայի մայրը
- Տարիել Քենիա – Դանյայի հայրը
- Անատոլի Կանդյուբով – սերժանտ Պաշինցև
- Սերգեյ Նաումով – Գորոդեց
- Յուրի Աշիխմին – Նինային ուղեկցորդը մինչեւ տիեզերակայան
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարիստներ՝ Վլադիմիր Արկուշա, Ալեքսեյ Գերման կրտսեր, Յուլյա Գլեզարովա
- Ռեժիսոր՝ Ալեքսեյ Գերման կրտսեր
- Օպերատորներ՝ Մաքսիմ Դրոզդով, Ալիշեր Համիդխոջաև
- Նկարիչներ՝ Էլդար Կարխալև[6], Սերգեյ Կոկովկին, Սերգեյ Ռակուտովի մասնակցությամբ
- Կոմպոզիտոր՝ Ֆեոդոր Սոֆրոնով[7]
- Լուսանկարիչ՝ Միխայիլ Տարասով[8]
- Հնարքների բեմադրիչ՝ Սերգեյ Գոլովկին
- Ադմինիստրատոր՝ Տատյանա Գորբաչովա
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է Աստրախանի մարզ Ախտուբինսկի շրջանում՝ Բասկունչակ լճի մոտ[9]։ Ֆիլմի նախնական վերնագիրը եղել է «Ջոկատ» (ռուս.՝ «Отряд»)[10]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի համար մեծ թվով քննադատական արձագանքներ է հավաքվել Սեանս» ամսագիրը[11][12]։ Շատ քննադատներ ֆիլմը համարում են 1960-ականների խորհրդային կինեմատոգրաֆիայի օմմաժ (նմանակում)[13]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վենետիկի 65-րդ կինոփառատոն «Արծաթե առյուծ» մրցանակ և «Ոսկե Օզելլա» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար[14]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Китайский режиссер Цзя Чжанкэ привез друзей к маме
- ↑ Звезда «Ученика» Пётр Скворцов дебютировал в режиссуре
- ↑ На Чулпан Хаматову хотели завести уголовное дело за хранение гранатомета «Муха»
- ↑ Նախատիպը՝ Վալենտին Բոնդարենկո, տես Ксения Романова. Альберт Макаров: «Актёром быть — опасная профессия!»(ռուս.) // Вечный Зов : российская православная газета. — СПб: Общественный благотворительный фонд «Альфа и Омега», 2010. — № 09—10 (143—144) за сентябрь—октябрь. Архивировано из первоисточника 7 Հուլիսի 2017.
- ↑ Эльдар Кархалев
- ↑ «Фёдор Софронов». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Человекoff
- ↑ Стойкий «Бумажный солдат»
- ↑ «Отряд» Алексея Германа. Արխիվացված 2008-12-31 Wayback Machine Пульс Кино.
- ↑ «Бумажный солдат – Журнал «Сеанс»». seance.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Метафора». Журнал «Сеанс». Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Он слышал, как он сказал: «Поехали!»». Журнал «Сеанс». Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Бумажный солдат» Германа получил приз за лучшую операторскую работу
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бумажный солдат» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Рецензия Михаила Трофименкова
- «Какой ты, нафиг, танкист» — рецензия Юрия Бурносова
- «Разбор полётов» — рецензия Анастасии Белокуровой («Завтра» — номер 4 (792) от 21 января 2009 г.)
- Рецензия Михаила Лемхина
- «Фото Михаила Тарасова»
|