Թիրօքսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թիրօքսին, վահանաձև գեղձի հորմոն։ Ամինաթթու է, պարունակում է մոտ 65% յոդ։ Բարձրացնում է կենդանի օրգանիզմի հիմնական նյութափոխանակությունը, խթանում հյուսվածքների աճն ու տարբերակումը։ Միաժամանակ ակտիվացնում է կարոտինազ ֆերմենտը, որի ազդեցության տակ լյարդում կարոտինը ճեղքվում է և վիտամին A է առաջանում։ Օրգանիզմում սինթեզվում է յոդից և թիրոզինից։ Մարդու վահանաձև գեղձից օրական արտադրված թիրօքսինի քանակը համապատասխանում է մոտ 0,3 մգ յոդի։ Թիրօքսին ստացվում է նաև սինթետիկ ճանապարհով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 190