Թերենս Լինդոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերենս Լինդոլ
Ծնվել է1944[1]
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Մինեսոտայի համալսարան և Հանթեր քոլեջ
Մասնագիտություննկարիչ
 Terrance Lindall Վիքիպահեստում

Թերենս Լինդոլ (անգլ.՝ Terrance Lindall, 1944[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, Նյու Յորքում՝ Բրուքլինում գտնվող «Ոիլյամսբուրգի գեղարվեստա-պատմական կենտրոնի» գլխավոր վարիչ[2][3]։ Լինդոլի նկարազարդումները հրատարակվել են բազմաթիվ պարբերականներում, ոյդ թվում՝ Heavy Metal , Creepy, Eerie և Vampirella ամսագրերում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում։ Սովորել է Մինեսոտայի համալսարանում և Նյու Յորք քաղաքի Հանթր քոլեջում (Hunter College), որն ավարտել է 1970 թվականին՝ ստանալով փիլիսոփայության և անգլերենի մագիստրոսի աստիճան[2][4][5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլտոնի Դրախտ կորուսյալ պոեմի լինդոլյան նկարազարդումներից

Լինդոլը որպես պատկերազարդող նկարիչ աշխատել է Warren Publishing ընկերության կողմից լույս ընծայվող Creepy, Eerie, Vampirella ամսագրերի խմբագրություններում, մասնակցել է նաև կոմիքսների հրատարակմանը[2]։ Ինչպես գրում է The Independent-ը, նա նկարազարդումներ է արել նաև Marvel Comics-ի համար[6]։ Ջոն Միլտոնի գլուխգործոցը համարվող Դրախտ կորուսյալ պոեմի լինդոլյան նկարազարդումները, որոնցից մի քանիսը սկզբնապես հրատարակվել են Heavy Metal ամսագրում, համընդհանուր հավանության ու դրվատանքի են արժանացել, լույս են ընծայվել նաև դասագրքերում, Միլտոնի երկերի մերօրյա հրատարակություններում, այդ թվում՝ Կորուսյալ դրախտ պոեմի՝ Լինդոլի պատրաստած արձակ շարադրանքի տպագրությունումում[2]։ Նրա նկարազարդումներից մեկը զետեղվել է Օքսֆորդի համալսարանի կայքէջում, որը հատուկ ձևավորվել էր ի նշանավորումն Միլտոնի հոբելյանի[7]։

Համագործակցելով Յուկո Նիի հետ՝ Թերենս Լինդոլը զգալի ջանքեր է գործադրել Ուիլյամսբուրգի գեղարվեստա-պատմական կենտրոնը ստեղծելու, բացելու և գործարկելու համար[8]։ Այդ կենտրոնը 2008 թվականին դարձել է Միլտոնի ծննդյան 400-ամյակը նշելու հանդիսավայրերից մեկը, այնտեղ անց է կացվել համապատասխան տարազներով պարահանդես՝ Grand Paradise Lost Costume Ball, և այդ միջոցառումը, ինչպես և Միլտոնի ստեղծագործությունների լինդոլյան մի շարք նկարազարդումներ, միջազգային ճանաչման է արժանացել[2][6]։

Լինդոլն իր ձիրքերը դրսևորել է նաև գեղարվեստական գրականության ասպարեզում. Միլտոնի «Դրախտ կորուսյալ» պոեմի վերոնշյալ արձակ շարադրանքից զատ, նա հեղինակել է Blue-eyed Satori: And Other Stories պատմվածքների ժողովածուն, ակնարկներ, հոդվածներ, որոնք լույս են տեսել Time Out New York պարբերականում[9]։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lindall, Terrance R.; Nii, Yuko (1970). Blue-eyed Satori: And Other Stories. T. Gaus Sons.
  • Lindall, Terrance R. (1983). John Milton's Paradise Lost: Synopsized and with Illustrations. Rodney Graphics. ISBN 978-0-912493-00-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 McGrath, Charles (2008 թ․ սեպտեմբերի 25). «Milton Regained: A Helluva Party». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. «Personnel». Williamsburg Art and Historical Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. «Terrance Lindall». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Smith, Nia (2011 թ․ մարտի 15). Hunter College 2012. College Prowler. էջ 102. ISBN 978-1-4274-9867-0.
  6. 6,0 6,1 «Paradise deferred: John Milton still divides readers». The Independent. 2008 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Rowley, Richard (2007). «14. Exhumations and Destinies: 'For Books are not absolutely Dead Things'». University of Oxford Centre for Early Modern Studies. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Gray, Christopher (2000 թ․ հոկտեմբերի 29). «Streetscapes/Former Kings County Savings Bank on Broadway in Brooklyn; From a Bank to an Art Center, Via an Artist's Vision». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. Combs, Marianne (2011 թ․ նոյեմբերի 18). «Graffiti: is it art or is it vandalism?». State of the Arts. Minnesota Public Radio. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերենս Լինդոլ» հոդվածին։