Թեոդոր Բեքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Բեքման
Ծնվել էսեպտեմբերի 3, 1895(1895-09-03) կամ 1895[1]
ԾննդավայրՍորոկի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 21, 1973(1973-04-21) կամ 1973[1]
Մահվան վայրԿոլումբուս
ԿրթությունՕհայո նահանգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունգիտնական և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՕհայո նահանգի համալսարան

Թեոդոր Բեքման (անգլ.՝ Theodore N. Beckman, սեպտեմբերի 3, 1895(1895-09-03) կամ 1895[1], Սորոկի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1973(1973-04-21) կամ 1973[1], Կոլումբուս), ամերիկացի տնտեսագետ, մարկետոլոգ, մարքեթինգի առաջամարտիկներից մեկը[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սորոկիում (Ռուսական կայսրություն), Նուհիմ Բեքմանի և Փերլ Թրայստմանի ընտանիքում։ Ավարտել է վարժարանը Սորոկիում, որից հետո ընտանիքն արտագաղթել է Ամերիկա։ Ստացել է բակալավրի աստիճան մենեջմենթի բնագավառում (1920), մագիստրոսի աստիճան (1922) և պաշտպանել է փիլիսոփայության դոկտորի ատենախոսություն (1924) Օհայոյի պետական համալսարանում։ 1921-1925 թվականներին աշխատել է Վարկի ազգային ինստիտուտի Կոլումբուսի բաժանմունքում որպես հրահանգիչ[5]։ 1925 թվականին նշանակվել է Օհայո նահանգի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի գծով հրահանգիչ, 1927 թվականից՝ մարքեթինգի գծով պրոֆեսորի օգնական, 1929 թվականից՝ դոցենտ և 1932 թվականից մինչև 1966 թվականին թոշակի անցնելը՝ պրոֆեսոր[6].

1929-1932 թվականներին գլխավորել է Մարդահամարի բյուրոյին կից մեծածախ բիզնեսի բաժինը, այնուհետև աշխատել է աշխատանքի դեպարտամենտում որպես խորհրդատու, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է քաղաքացիական բնակչության մատակարարման գրասենյակի գլխավոր խորհրդատու՝ ընդհուպ մինչև գործող բանակ զորակոչվելը[7]։

Հեղինակ է գիտական աշխատությունների, ինչպես նաև մի շարք մենագրությունների և մարքեթինգի ու տնտեսության այլ ոլորտների վերաբերյալ բազմիցս վերահրատարակված դասագրքերի («Վարկեր և հարկային վճարներ տեսականորեն և գործնականում», «Մեծածախ առևտրի տնտեսագիտություն», «Մարքեթինգ», «Մարքեթինգի հիմունքներ»)[8]։ Այսպես, նրա «Մարքեթինգ» դասագիրքը (սկզբնապես «The Principles of Marketing») 9 անգամ վերահրատարակել է 1927 և 1973 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և ծառայել է որպես այդ գիտաճյուղի հիմնական ուսումնական ձեռնարկ ԱՄՆ համալսարաններում։ Մեծածախ առևտրի տնտեսության վերաբերյալ մեկ այլ դասագիրք՝ «Wholesaling», ունեցել է երեք վերահրատարակություններ (1937-1959), «Credits and Collections: management and theory»-ը՝ ութ վերահրատարակություններ (1924-1969)։ Հրատարակվել են նաև այդ դասագրքերի տարբեր հավելվածներ, աղյուսակներ և մեթոդական նյութեր։

1965 թվականից Կոլումբուսում անցկացվել է «The the Theodore N. Beckman International Symposium on Productivity in Marketing» միջազգային գիտաժողովը։

1920 թվականից ամուսնացած է եղել Էսթեր Բեյքերի հետ։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Credits and Collections in Theory and Practice. New York։ McGraw-Hill, 1924.
  • Collection Correspondence and Agency Practice. New York։ McGraw-Hill, 1925, 1949, 1955, 1962.
  • The Economics of Hardware Wholesaling. Implement & Hardware Trade, 1927.
  • Principles of Marketing. New York։ The Ronald Press, 1927, 1932, 1939, 1946, 1957.
  • The Census of Distribution։ The Practical Usefulness of the Census of Distribution. United States Bureau of the Census, 1930.
  • Wholesaling։ principles and practice. New York։ The Ronald Press, 1937.
  • The Chain Store Problem։ A Critical Analysis. New York։ McGraw-Hill, 1938.
  • Salesmen’s Compensation Survey. National Wholesale Druggists' Association, 1939.
  • Cases in Credits and Collections. New York։ McGraw-Hill Book Company, 1949.
  • Teacher’s manual to accompany the fifth edition of «Credits and Collections in Theory and Practice». New York։ McGraw-Hill, 1950, 1969.
  • Wholesaling. Third edition. New York։ Ronald Press, 1959. — 705 p.
  • Marketing. New York։ Ronald Press, 1962, 1967, девятое издание — 1973. — 872 p.
  • Credit and Collection Policies and Procedures for Savings Associations. American Savings and Loan Institute Press, 1964.
  • Credits and Collections։ management and theory. New York։ McGraw-Hill, 1969.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]