Թեոդոր Բերքելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Բերքելման
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 17, 1894(1894-04-17)
Ծննդավայր Մեց
Վախճանի օր դեկտեմբերի 27, 1943(1943-12-27) (49 տարեկան)
Վախճանի վայր Պոզնան, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն  Գերմանական ռայխ
 
Պարգևներ
ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան

Թեոդոր Բերքելման (գերմ.՝ Theodor Berkelmann, ապրիլի 17, 1894(1894-04-17), Մեց - դեկտեմբերի 27, 1943(1943-12-27), Պոզնան, Նացիստական Գերմանիա), ԷսԷս-ի ղեկավարներից մեկը, ԷսԷս-ի օբերգրուպենֆյուրեր և ոստիկանության գեներալ (1942)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Բերքելմանը ծնվել է 1894 թվականի ապրիլի 17-ին Մեցի մոտ գտնվող Լե-Բան-Սանկտ-Մարտին փոքրիկ քաղաքում։ 1913 թվականի հոկտեմբերին ծառայության է անցել բանակում։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, 1914 թվականին ստացել է օբեր-լեյտենանտի կոչում։ Մարտական ծառայության համար պարգևատրվել է 1-ին և 2-րդ դասի Երկաթե խաչով։ 1919 թվականին զորացրվել է և մտել «Հյուլզեն» (Freikorps Hülsen) Կամավորական կորպուս։ 1922 թվականի վերջից մինչև 1926 թվականն աշխատել է հանքափոր։ 1926 թվականից մինչև 1930 թվականը Վերին Սիլեզիայում զբաղվել է ռազմասպորտային գործունեությամբ։

1929 թվականի մայիսի 1-ին մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության մեջ (տոմս № 128 245): 1930 թվականից մինչև 1931 թվականը Կանադայում զբաղվել է ֆերմերությամբ։ 1931 թվականի մարտի 1-ին մտել է ԷսԷս (տոմս № 6 019) շտանդարտենֆյուրերի կոչումով և ղեկավարել ԷսԷս-ի «Վերին Սիլեզիա» 23-րդ շտանդարտը։ 1931 թվականի հունիսի 15-ին մտել է СА-ի բարձրագույն ղեկավարության մեջ և դարձել Մյունխենում СА-ի ղեկավարության ֆյուրերի կայսերական դպրոցի (գերմաներեն` Reichsfuhrerschule) ուսուցիչ։ 1932 թվականի մարտի 6-ին վերադարձել է ԷսԷս և նշանակվել Ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի համհարզ։ 1932 թվականի հոկտեմբերի 1-ից եղել է ԷսԷս-ի «Հյուսիս» խմբի շտաբի պետ (շտաբ-բնակարանը Ալտոնում), 1933 թվականի ապրիլի 1-ից` ԷսԷս-ի «Արևելյան Ֆրիզիա» 24-րդ շտանդարտի հրամանատար, 1933 թվականի դեկտեմբերի 11-ից` ԷսԷս-ի VI աբշնիտի հրամանատար։ 1936 թվականի ապրիլին ընտրվել է Ռայխստագի պատգամավոր։

1936 թվականի ապրիլի 1-ից եղել է ԷսԷս-ի «Էլբա» օբերաբշնիտի հրամանատար, 1938 թվականի հունիսի 28-ից, միաժամանակ` ԷսԷս-ի և «Էլբա» ոստիկանության բարձրագույն ղեկավար։ 1940 թվականի ապրիլի 20-ին փոխադրվել է Վեստմարկ համանուն պաշտոնին, 1941 թվականի դեկտեմբերի 10-ին` Ռայն[2]։ 1943 թվականի սեպտեմբերի 11-ից եղել է ԷսԷս-ի «Վարտա» ոստիկանության բարձրագույն ղեկավար, շտաբ-բնակարանը Պոզենում, միաժամանակ 1943 թվականի նոյեմբերի 9-ից` ԷսԷս-ի «Վարտա» օբերաբշնիտի հրամանատար։ Ղեկավարել է օկուպացված Լեհաստանի տարածքում հրեաների և լեհերի հետապնդման աշխատանքները[3]։ Մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 27-ին ուղեղի կաթվածից, Պոզենում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1 -ին կարգի Երկաթե խաչ
  • 2 -րդ կարգի Երկաթե խաչ
  • Վիրավորման նշան (սև) (1918)
  • Պատերազմի վետերանի Պատվո խաչ
  • Սրերով 1-ին աստիճանի Հին մարտիկի հեծանակ
  • Սրերով 2-րդ աստիճանի մարտական վաստակի խաչ
  • «1938 թվականի մարտի 13-ի հիշատակի» մեդալ, Անշլյուսս-Մեդալ
  • «1938 թվականի հոկտեմբերի 1-ի հիշատակի» մեդալ
  • ԷսԷս-ում երկարատև ծառայության պարգև
  • Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության Ոսկե կուսակցական նշան
  • Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության երկարատև ծառայության մեդալ բրոնզից և արծաթից
  • «Մեռյալ գլուխ» օղակ
  • ԷսԷս-ի ռեյխսֆյուրերի պատվո սուսեր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Залесский К. А. СС. Охранные отряды НСДАП. - М.: Эксмо, 2005. - 672 с. - 5000 экз. - ISBN 5-699-09780-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Բերքելման» հոդվածին։