Թեոդորոս Դյուրոն եկեղեցի (Յալթա)
Թեոդորոս Դյուրոն եկեղեցի | |
---|---|
Թեոդորոս Դյուրոն եկեղեցին 1900 թվականի լուսանկարում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Տարածաշրջան | Ղրիմ |
Դավանանք | քրիստոնեություն |
Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցի (ռուս.՝ Церковь святого великомученика Феодора Тирона), հունական եկեղեցի Ղրիմի Յալթա քաղաքում։ Յալթայի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Նրա մասին կա 1778 թվականի հիշատակություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յալթայի և նրա շրջակայքի քրիստոնեական տաճարների ցուցակներում, երբ 1778 թվականին հույները արտաքսվեցին Ղրիմից, հիշատակվում է հունական հնագույն տաճարը՝ Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցին, որը գտնվում էր Վերին Աուտկայում։ 1788 թվականին վերադառնալով իրենց նախկին բնակավայր՝ հույները վերականգնել են այդ ընթացքում ավերված եկեղեցին։ Այն կառուցվել է պետական միջոցներով և հանդիսավորությամբ օծվել 1842 թվականի նոյեմբերի 30-ին։ Եկեղեցու շենքը փայտյա էր[2]։
19-րդ դարի վերջում Աուտկայի բնակչությունը արագ աճում էր, և ավելի ընդարձակ շենք կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ 1898 թվականին հին եկեղեցին ապամոնտաժվեց և նրա տեղում կառուցվեց նոր շենք։ Նոր եկեղեցու կառուցման գործին ակտիվորեն մասնակցել է ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովը։ Այս առիթով նա բանակցել և հանդիպել է արքեպիսկոպոս Դմիտրիի հետ։ Նոր շենքը կառուցված է բյուզանդական ոճով[2]։
Եկեղեցին կոչվել է քրիստոնեական սուրբ Թեոդորոսի անունով։ Թեոդորոս Դյուրոնը (հուն․՝ «նոր գրանցված» կամ «նորեկ» զինվոր) կամ Ամասիացին ծնվել է Ամասիայի գյուղերից մեկում՝ քրիստոնեական ընտանիքում։ Շատ վաղ զրկվել է մորից։ Նա շատ ուժեղ երիտասարդ էր, և շրջանի զորահրամանատարը նրան ընդգրկեց իր բանակում։ Ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ հրամանատարը հանգստանում էր, նրա վրա հսկա վիշապօձ է հարձակվում։ Թեոդորոսը, ցատկելով, սրի հարվածով սատկացնում է օձին։ Թեոդորոսը նահատակվել է 306 թվականին[3]։ Դրանք այն ժամանակներն էին, երբ քրիստոնյաները դեռ ստիպված էին զոհեր մատուցել տարբեր հեթանոսական աստվածների։ Սակայն Թեոդորոսը հրաժարվեց և ապստամբեց։ Դրա համար նրան այրեցին խարույկի վրա։ Բոլոր քրիստոնեական երկրներում Թեոդորոսը վայելում է անսասան հարգանք, և նրա պատվին շատ տաճարներ են կառուցվել աշխարհի բոլոր անկյուններում[4]։
Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցու վանահայրն է ավագ երեց Ռոստիսլավ Գոցկալյուկը։ Հասցեն՝ ք. Յալթա, Կոլխոզնի նրբանցք, 1[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 «Церковь святого великомученика Феодора Тирона». Վերցված է 2019 Փետրվար 19-ին.
- ↑ «ԹԵՈԴՈՐՈՍ ԶՈՐԱՎԱՐ».
- ↑ «Церковь Святого Великомученика Феодора Тирона». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «ЯЛТИНСКОЕ БЛАГОЧИНИЕ. ХРАМ СВЯТОГО ВЕЛИКОМУЧЕНИКА ФЕОДОРА ТИРОНА». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.