Թբիլիսիի քաղաքապետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի քաղաքապետարան
Թբիլիսիի քաղաքապետարանի շենքը
ԴիրքՎրաստան Վրաստան, Թբիլիսի
Մոտակա քաղաքԹբիլիսի
Կոորդինատներ DMS41°43′33″ հս․ լ. 44°46′30″ ավ. ե.HGЯO
Կառուցվել է1830-ականներ
Ավերվել է1878 թվական
ՍեփականատերՎրաստանի կառավարություն
Քարտեզ
Քարտեզ

Թբիլիսիի քաղաքապետարան (վրաց.՝ თბილისის მერია, Թբիլիսիս մերիա), ժամացույց-աշտարականման շինություն, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ազատության հրապարակից հարավ[1]։

Թբիլիսիի քաղաքապետարանը համայնքային ծառայություն իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի՝ Վրաստանի օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։

Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի քաղաքապետի բնակավայրը և աշխատատեղն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի քաղաքապետարանի հիմնական շենքը կառուցվել է 1830-ական թվականներին՝ Ռուսական կայսրության կազմում։ Երկու դարերի ընթացքում վերակառուցվել է՝ հասնելով ներկայիս տեսքին։

Մինչև 1879 թվականը այն ծառայել է, որպես ոստիկանական ծառայության կենտրոնական գրասենյակ։ Այն ստացել է քաղաքապետարանի կարգավիճակ միայն 1878 թվականին։

1910 թվականին ավելացվել է աշտարակը, իսկ 1912 թվականին շենքի տարածքը ընդլայնվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. საქართველოს ძველი ქალაქები: თბილისი (2006), ISBN 99940-0-923-0 (վրաց.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թբիլիսիի քաղաքապետարան» հոդվածին։