Թամարա Սամսոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Սամսոնովա
Պատկեր
Ծննդյան ամսաթիվապրիլի 25, 1947(1947-04-25) (76 տարեկան)
ԾննդավայրUzhur, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Պատիժinvoluntary commitment?
Սպանություն

Թամարա Միտրոֆանովնա Սամսոնովա (ապրիլի 25, 1947(1947-04-25), Uzhur, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Սանկտ Պետերբուրգի բնակիչ, ճանաչում է ստացել 2015 թվականի հուլիսին երկու մարդու հատուկ դաժանությամբ սպանելու կասկածանքով ձերբակալությունից հետո։ Լրատվամիջոցներում ստացել է «Փորոտիքը հանող ծեր կին», «Փորոտիքը հանող Թամարա» և «Բաբա Յագա» մականունները[1][2][3][4]։ Հնարավոր է, որ տառապել է շիզոֆրենիայով, երեք անգամ տեղափոխվել է հոգեբուժարան[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի ապրիլի 25-ին Ուժուր քաղաքում (այժմ՝ Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրսկի շրջանի վարչական կենտրոնը)[2]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ամուսնացել է Ալեքսեյ Սամսոնովնայի հետ։ Երեխաներ չեն ունեցել։ 1971 թվականին ամուսնու հետ բնակվել է վերջերս կառուցված տանը (Սանկտ Պետերբուրգ, Դիմիտրովի փողոց № 4)[2][6]։

Որոշ ժամանակ աշխատել է «Ինտուրիստ» համակարգում, մասնավորապես, Գրանդ Հոթել Եվրոպա հյուրանոցում։ Թոշակի անցնելու համար փոխել է աշխատանքի ութ վայր, յուրաքանչյուրում աշխատել է ոչ ավելի, քան երկու-երեք տարի։ Թոշակի անցնելու պահին նրա աշխատանքային փորձը կազմում էր 16 տարի[7]։

2000 թվականին Սամսոնովայի ամուսինն անհետացել է (կա վարկած, որ նա սպանել է ամուսնուն և ազատվել մարմնից)։ Նա դիմել է ոստիկանությանը, բայց որոնումներն արդյունք չեն տվել։ 15 տարի հետո՝ 2015 թվականի ապրիլին, նա ամուսնու անհետացման մասին դիմումով կրկին դիմել է ներքին գործերի մարմիններին, այս անգամ՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության Ֆրունզենի շրջանի քննչական բաժին[4]։

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու մահվանից հետո Սամսոնովնան բնակարանի իր սենյակը տվել է վարձակալությամբ։ Ըստ քննության՝ 2003 թվականի սեպտեմբերի 6-ին հանկարծակի առաջացած կռվի ժամանակ նա սպանել է վարձակալին՝ Նորիլսկ քաղաքի 44-ամյա բնակչին, որից հետո մասնատել է նրա մարմինը և տեղափոխել փողոց[1][4][8]։

2015 թվականի մարտին ծանոթացել է 79-ամյա Վալենտինա Նիկոլաևնա Ուլանովայի հետ, որն ապրում էր Դիմիտրովի փողոցի № 10 տանը։ Թամարայի ծանոթը խնդրել է Ուլանովային որոշ ժամանակով ապաստան տալ թոշակառու կնոջը՝ պատճառաբանելով, որ Սամսոնովայի տանը վերանորոգում էր իրականացվում, ուստի Ուլանովան համաձայնվել է։ Սամսոնովնան ապրել է Ուլանովայի բնակարանում մի քանի ամիս և օգնել նրան տնային գործերում։ Նրան դուր էր եկել բնակարանը, և նա ցանկանում էր այնտեղ ավելի երկար ապրել, այդ պատճառով չէր պատրաստվում գնալ։ Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները վատացել են, Վալենտինան հոգնել էր կենվորից և խնդրել նրան գնալ[9]։

Հերթական վեճից հետո Սամսոնովնան որոշել է ազատվել Ուլանովայից։ Նա գնացել է Պուշկին քաղաք, որտեղ դեղատանը խաբել է և թանկ նվերով դեղագործին համոզել վաճառել նրան խիստ դեղատոմսով բաց թողնվող դեղ՝ ֆենազեպամ։ Վերադառնալով քաղաք՝ նա սուպերմարկետից գնել է Օլիվիե աղցան, որը Վալենտինան սիրում էր։ Աղցանի մեջ դնելով բոլոր դեղահաբերը՝ նա հյուրասիրել է այն Ուլանովային[9]։ Ուլանովայի դիակը Թամարան հայտնաբերել է խոհանոցի հատակին ընկած հուլիսի 23-ի գիշերը, որից հետո սկսել է մասնատել նրա մարմինը երկու դանակի և սղոցի օգնությամբ։ Սկզբում նա սղոցել է տուժողի գլուխը, հետո սղոցել է մարմինը կեսից, որից հետո էլ դանակներով բաժանել է այն մասերի[8]։ Մարմնի մասերով լի պարկը տեղափոխելու համար նրանից պահանջվել է յոթ անգամ դուրս գալ փողոց։ Մարմնի մասերը Սամսոնովան նետել է տնից ոչ հեռու[4][9]։

Հուլիսի 26-ի երեկոյան Ուլանովայի գլխատված մարմինը, կտրված վերջույթներով և լոգարանի վարագույրի մեջ փաթաթված[3], հայտնաբերվել է № 10 տան մոտ գտնվող լճակի մոտ[10]։ Փաթեթը մի քանի օր ուշադրություն չի գրավել, մինչ տեղի բնակչուհին հետաքրքրվել է նրա պարունակությամբ։

Մահացածի ինքնությունը հաստատվել է հուլիսի 27-ին՝ տան բնակիչների հարցումներից հետո։ Ուլանովայի բնակարանի դուռը ոստիկանության աշխատակիցների առաջ բացել է Սամսոնովան։ Ներս մտնելով՝ ոստիկանները լոգարանում հայտնաբերել են արյան հետքեր, նաև պատռված վարագույրի ամրակներ։ Թոշակառուն ձեռբակալվել է[3][11]։

Հետաքննություն և պարտադիր բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամսոնովնայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա կասկածվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1 մասով նախատեսված («սպանություն») հանցագործությունների կատարման մեջ[11]։ 2015 թվականի հուլիսի 29-ին Սամսոնովնան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենի շրջանային դատարան։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել[11]։

Սամսոնովնան նշանակվել է դատահոգեբանական փորձաքննության, 2015 թվականի նոյեմբերի 26-ին հայտնի էին արդյունքները։

Փորձաքննությունը պարզել է, որ թոշակառուն վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար։ Նրան անմեղսունակ են ճանաչել և մինչ հետաքննության ավարտը տեղափոխել մասնագիտացված բժշկական հաստատություն[12]։

2015 թվականի դեկտեմբերին Սամսոնովնային ուղարկել են Կազանի մասնագիտացված հոգեբուժարան՝ հարկադիր հոգեբուժական բուժման[13]։ 2019 թվականի փետրվարի դրությամբ նա ողջ էր[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сергей Лютых (2015 թ․ օգոստոսի 8). «Баба-яга с улицы Димитрова: о превратившейся в популярного монстра петербургской пенсионерке». Lenta.ru.
  2. 2,0 2,1 2,2 Александр Калинин (2015 թ․ հուլիսի 29). «"Дневник смерти" купчинской бабушки». Росбалт.
  3. 3,0 3,1 3,2 Софья Савина (2015 թ․ հուլիսի 29). «Тамара-потрошительница». Газета.Ru.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Алексей Кобылкин (2015 թ․ օգոստոսի 28). «Она не описала убийства: в распоряжении НТВ оказался дневник питерской расчленительницы». НТВ.
  5. «Тамара-потрошительница». Gazeta.ru. 2015 թ․ հուլիսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Светлана Самоделова. Хижина тёти Томы(ռուս.) // Московский комсомолец. —М. — № 26873 (31 июля 2015).
  7. Алексей Кобылкин (2015 թ․ օգոստոսի 28). «Старушка-потрошительница получила образование в элитном вузе Москвы». LifeNews.
  8. 8,0 8,1 «Следователи в Петербурге попросили не спешить с приписыванием пенсионерке серии убийств». Интерфакс. 2015 թ․ հուլիսի 29.
  9. 9,0 9,1 9,2 «Старушка-потрошительница показала, как расчленила свою подругу». LifeNews. 2015 թ․ սեպտեմբերի 7.
  10. «Обезглавленное тело с отрублеными конечностями обнаружено на улице Димитрова». Фонтанка.ру. 2015 թ․ հուլիսի 26.
  11. 11,0 11,1 11,2 «Суд Петербурга арестовал подозреваемую в жестоком убийстве пенсионерку». РИА Новости. 2015 թ․ հուլիսի 29.
  12. «Пенсионерку, которой СМИ приписали более 10 убийств, поместили в психиатрическую больницу». ТАСС. 2015 թ․ նոյեմբերի 26.
  13. «Бабушку-расчленительницу из Петербурга этапируют в Казань». Росбалт. 2015 թ․ դեկտեմբերի 9.
  14. «Неспокойная старость: пенсионерки, совершившие жестокие убийства». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]